Փաշինյանին հաճոյանալու համար են կազմակերպել ֆուտբոլային մրցաշար․ «Ժողովուրդ»

18 Մարտի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երեկ մասնակցել են Փաշինյանի հոր անունը կրող ֆուտբոլային մրցաշարին, որը նվիրված էր Վովա Փաշինյանի 85-ամյակին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մրցաշարի հեղինակը Տավուշի «ՆԻԿԱՐՄ» Ֆուտբոլային ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանն է։ Հիշեցնենք, որ ե՛ւ «ՆԻԿԱՐՄ»-ի տնօրեն, Իջեւանի մարզադաշտի նախկին ղեկավար Արմեն Խաչատրյանը, ե՛ւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը իջեւանցիներ են եւ Փաշինյանի հետ սերտ հարաբերությունների մեջ են։ Նրանք, թերեւս, Փաշինյանին հաճոյանալու համար են կազմակերպել ֆուտբոլային մրցաշար՝ վարչապետի հոր 85-ամյակին նվիրված։ Եվ Փաշինյանն էլ ընդունել է առաջարկը: Մինչդեռ Փաշինյանի երջանկահիշատակ հայրը երբեւէ կապ չի ունեցել ֆուտբոլի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (1998-2002) Սուրեն Աբրահամյանի հետ հասկանալու համար՝ եղել է նախկինում այսպիսի բան, որ երկրի ղեկավարի ծնողի անունով մրցաշար կազմակերպվի Հայաստանում։ «Ես Նիկոլ Փաշինյանի հորը ճանաչում եմ, մի քանի անգամ հանդիպել եմ իր հետ, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոն չուներ, պարկեշտ, համեստ մարդ էր: Ինձ թվում է՝ այս ամենը իր սրտով չէր լինի, դրանից ինքը չէր ուրախանա: Դժվար թե նա դրվատանքի խոսք ասեր այդ միջոցառմանը»,- ասաց Սուրեն Աբրահամյանը։

Հիշենք Նիկոլ Փաշինյանի հոր խոսքերը հեղափոխության օրերին՝ 2018 թվականին. «Հայաստանում շատ կան խելոք մարդիկ, հիմա ժողովուրդն ում կընտրի, թող նա էլ լինի, ինչո՞ւ միայն Նիկոլը, Հայաստանում մի Նիկո՞լ է ընդամենը, շատ նիկոլներ կան, հիմա ում ցանկանա, թող նրա թեկնածությունն էլ առաջադրի»: Մեկ այլ հարցազրույցում Վովա Փաշինյանն ասել էր. «Հնարավոր է՝ ավելի խելացի եւ իմաստուն թեկնածուներ կան, թող նրանք առաջադրվեն»:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հայրը բացահայտ անվստահություն էր հայտնել որդու ապագա ղեկավարման մասով` հավանաբար կանխատեսելով որդու ձախողումները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...