Փաշինյանին չի հետաքրքրո՞ւմ, թե ինչպես են քաղաքացիների հետ վարվում վիզաների աջակցման կենտրոնները․ «Փաստ»

8 Ապրիլի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ մեկնարկել է ԵՄ փորձագիտական առաքելության երկրորդ այցը Հայաստան, որի նպատակն է, ըստ պաշտոնական հաղորդման, գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի առաջընթացը։ Ընդհանրապես, վերջին շրջանում ավելի հաճախ են սկսել իշխանության ներկայացուցիչները խոսել այս թեմայի շուրջ: Հունվարին Դավոսում Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, թե ինքը հույս ունի, որ կհաջողվի հնարավորինս շուտ ավարտել վիզաների ազատականացման մասին բանակցությունները և ստորագրել փաստաթուղթը։

Սակայն որքան շատ է խոսվում այդ մասին, այնքան բարդանում է Հայաստանի քաղաքացիների՝ Շենգենյան վիզա ստանալու հնարավորությունը: Մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ վիզաների աջակցման կենտրոնները (հատկապես Ֆրանսիայի և Իտալիայի «գծով») պարզապես դժոխքի են վերածել մարդկանց կյանքը: Նախ՝ մեզ դիմած մի շարք քաղաքացիներ դժգոհում էին, թե ամեն ինչ արվում է, որ «առաջին անգամից» վիզա չտրվի. դե, ամեն դիմումը մոտավորապես 35 հազար դրամ է (վիզայի գումար+վիզաների կենտրոնի վճար): Խոսքն առաջին հերթին նրանց մասին է, ովքեր փորձում են ինքնուրույն դիմել, այլ ոչ թե օգտվել նույն կենտրոնների վճարովի ծառայությունից (հավել յալ նվազագույնը 25-30 հազար դրամ): Իսկ այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ մերժելու պատճառ չկա (ասենք՝ բազմիցս նախկինում ունեցել են տարբեր ժամկետներով վիզաներ), «հանկարծ» պարզվում է, որ թղթերում կամ «բուքի» ընթացքում, օրինակ՝ ինչ-որ թիվ սխալ է կամ պակաս է: Ոչ մի ընդառաջում, ոչ մի նորմալ վերաբերմունք: Ընդհակառակը, մեզ հետ զրույցում մարդիկ նշում էին, թե որքան կոպիտ ու «վերևից» են շփվում իրենց հետ:

Այս ամենն, ի դեպ, առաջին հերթին վնասում է հենց դեսպանատների ու ԵՄ անդամ երկրների հեղինակությանը, սակայն երևի թե կառավարությունն էլ պարտավոր է զբաղվել այս հարցերով. ի վերջո, խոսքը ՀՀ քաղաքացիներին է վերաբերում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հունիսի 7-ի ընտրություններից հետո Հայաստանը կփոխի Սահմանադրությունը. Թուրքիայում Ադրբեջանի դեսպան

Հունիսի 7-ի ընտրություններից հետո Հայաստանը կփոխի Սահմանադրությունը. Թուրքիայում Ադրբեջանի դեսպան

«Մենք Թուրքիայի հետ վարում ենք կոնսենսուսի քաղաքականություն, մենք մշտական ​​կապի մեջ ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ։ Մենք զուգահեռաբար իրականացնում ենք և՛ Հայաստան-Թուրքիա, և՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք...

Ուժեղ Հայաստանում պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքն ամեն ամիս ստանալու է 40 հազար դրամ. Նարեկ Կարապետյան

Ուժեղ Հայաստանում պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքն ամեն ամիս ստանալու է 40 հազար դրամ. Նարեկ Կարապետյան

Ուժեղ Հայաստանում պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը ստանալու է 40 հազար դրամ ամսավճար՝ 1.5 տարի ծառայության ողջ ընթացքում։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհդրի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով կուսակցության ծրագրի...

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ. Արթուր Ղամբարյան

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ. Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը ֆյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ (ատելության հրապարակային խոսքը)։...

Թրամփը հետաձգել է Իրանի դեմ նախատեսված նոր հարվածը

Թրամփը հետաձգել է Իրանի դեմ նախատեսված նոր հարվածը

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հետաձգել է Իրանի դեմ նախատեսված նոր հարվածը՝ Քաթարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ղեկավարների խնդրանքով։ Հայտնում է BBC news-ը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երեքշաբթի նախատեսված Իրանի դեմ նոր հարվածը հետաձգվում է, քանի որ «այժմ...