Փաշինյանին աջակցելու հարցը լուրջ քննարկումների տեղիք է տալիս․ «Փաստ»

16 Ապրիլի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Ճիշտ է՝ ԵՄ-ն հետևողականորեն ձգտում է հասնել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությանը, այդուամենայնիվ, կան մի շարք կարևոր խնդիրներ, որոնք պարզապես անտեսել հնարավոր չէ: Եվրոպական երկրների ղեկավարների, ինչպես նաև եվրոպացի այլ քաղաքական գործիչների համար այլևս գաղտնիք չէ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի աղետալի անկումը։ Ըստ այդմ, Փաշինյանին աջակցելու հարցը լուրջ քննարկումների տեղիք է տալիս։

Նախ՝ Վիկտոր Օրբանի հետ կապված սկանդալներից հետո եվրոպական էլիտաները զգուշանում են՝ չցանկանալով կրկնել Թրամփի գործոնի հետ կապված սխալները, երբ չափազանցված միակողմանի աջակցությունը հանգեցնում է քաղաքական հակազդեցության։ Մյուս կողմից՝ եվրոպական առաջնորդները հասկանում են, որ Փաշինյանին սատարելով՝ իրենք կարող են կորցնել իրենց իսկ երկրների հայ համայնքների վստահությունը, իսկ խոսքը բավական լուրջ ընտրազանգվածի մասին է։ Չմոռանանք, որ Սփյուռքի մեծ մասը դեմ է Փաշինյանի քաղաքականությանը, առավել ևս Հայ եկեղեցուն հայտարարած պատերազմին:

Վերջապես՝ Արևմուտքը չի կարող անընդհատ աչք փակել Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների վրա, այդ թվում՝ իրավապահ համակարգի՝ որպես քաղաքական գործիք կիրառելու, քաղաքական ձերբակալությունների ու կալանավորումների վրա: Ի դեպ, այստեղ անկարևոր չէ նշել, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին նամակն ու հայտարարությունները լայն արձագանք գտան միջազգային հանրության շրջանում ու ևս մեկ անգամ սևեռեցին ուշադրությունը երկրում տիրող իրավական կամայականությունների վրա։

Այսինքն, Երևանում մայիսի 4-5-ին կայանալիք գագաթաժողովն իրականում կարող է մի շարք հարցերի պատասխաններ տալ. մասնավորաբար՝ արդյո՞ք Եվրոպան կկարողանա «օգնել» գործող իշխանությանն առաջիկա ընտրություններում, թե՞ այն կդառնա վերջին կաթիլը, որը կհամոզի հայ հասարակությանը և միջազգային գործընկերներին, որ Հայաստանը դարձել է զոհասեղան՝ մեծ աշխարհաքաղաքական խաղում։

Նույնիսկ արևմտյան քաղաքական գործիչներն են նկատում, որ ԵՄ-ի ճնշումները Հայաստանի վրա՝ փոխելու Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը, կարող է աղետալի լինել մեր երկրի տնտեսության համար: Մասնավորաբար, գերմանացի փորձագետ, Բունդեսթագի պատգամավոր, դոկտոր Ռայներ Ռոտֆուսը նախազգուշացնում է. «Այս բեմադրությունը փորձ է՝ ստիպելու Հայաստանին հարել ԵՄ աշխարհաքաղաքական կուրսին։ Նա, ով ուժի ցուցադրություն է իրականացնում ճակատագրական ընտրություններից առաջ, զբաղված է միջամտությամբ, այլ ոչ թե գործընկերությամբ»,- նշում է Ռոտֆուսը։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում

ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում

Ամերիկյան զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային համակարգերին և ՀՕՊ համալիրներին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մոտորանավակներին Հորմուզի նեղուցի շրջանում։ Այս մասին հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով...

Վիճաբանություն՝ Արաբկիրում․ հնչել են կրակոցներ․ վիրավորներ և վնասված մեքենաներ կան

Վիճաբանություն՝ Արաբկիրում․ հնչել են կրակոցներ․ վիրավորներ և վնասված մեքենաներ կան

Այսօր՝ հուլիսի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի...

Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին

Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին

Խորհրդարանական ընտրությունները Իսրայելում պետք է անցկացվեն հոկտեմբերի 27-ին, իսրայելական խորհրդարանը կարձակվի հուլիսի 17-ին, հայտնել է իսրայելական Ynet լրատվական պորտալը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Քնեսեթը կարձակվի հուլիսի 17-ին, ընտրությունները տեղի կունենան...

Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի համար կատարյալ գործարքի՝ նախքան նավին hարվածելը․ Թրամփ

Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի համար կատարյալ գործարքի՝ նախքան նավին hարվածելը․ Թրամփ

Իրանի ներկայացուցիչները համաձայնել են ամերիկյան իշխանությունների համար կատարյալ գործարքի, սակայն արդեն մեկ ժամ անց հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող նավին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք երեկ համաձայնեցին մեզ համար կատարյալ գործարքի:...

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Յուլիա Սվիրիդենկոն հաստատեց իր հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից՝ Վլադիմիր Զելենսկու կողմից կաբինետը վերադասավորելու մտադրության մասին հայտարարությունից հետո։ «Ես հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել ղեկավարելու կառավարությունը… Մենք նաև նախագահի հետ քննարկել ենք մեր...