Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

13 Օգոստոսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը Հայաստանին հասցրել է մի իրավիճակի, երբ նրանից դժգոհ են արդեն և՛ ռուսամետ, և՛ եվրոպամետ շրջանակները։

Փաստացի, երկու կողմում էլ իրենց խաբված են զգում։ Ռուսաստանի հետ հարաբերությունները ծայրահեղ լարված են։ Մոսկվան Հայաստանի նկատմամբ մեկը մյուսի հետևից տնտեսական սահմանափակումներ է կիրառում՝ պարբերաբար նոր ապրանքատեսակների ներմուծումն արգելելով կամ սահմանափակելով։ Ռուսական կողմը դրանք պաշտոնապես բացատրում է սանիտարական ու այլ խնդիրներով, սակայն սահմանափակումների պարբերականությունն արդեն քաղաքական ճնշման տպավորություն է ստեղծում։ Դրան գումարվում է նաև այն, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակային չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Միաժամանակ, ռուսական շուկայի հնարավոր կորուստը Եվրոպան առայժմ չի կարողանում ամբողջությամբ փոխհատուցել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ եվրոպական շրջանակներից Փաշինյանին ևս հստակ ազդակներ են փոխանցվում՝ դուք եք ընտրել եվրոպական ճանապարհը, հետևաբար պետք է պատրաստ լինեք նաև այդ ընտրության գնին՝ զրկանքներին, տնտեսական դժվարություններին և զոհողություններին։ Եվրոպական կողմը փորձում է իրավիճակը մեղմել ֆինանսական հատկացումներով, օգնության ծրագրերով, դրամաշնորհներով ու վարկերով, սակայն դրանք չեն կարող ամբողջությամբ լրացնել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացման հետևանքով առաջացող բացը։

Ուշագրավ է նաև իրավիճակը նոր Ազգային ժողովում։ Երբ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քաղաքական ուժեղ քայլով ստանձնեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարումը, իշխանության նկատմամբ դժգոհությունը բացահայտ դարձավ նաև եվրոպամետ դաշտում։ Եվրոպական կառույցների հետ աշխատող և եվրոպական ծրագրերից ֆինանսավորվող բազմաթիվ գործիչներ արդեն առանց նախկին զգուշավորության քննադատում են ՔՊ-ին, իսկ որոշ դեպքերում՝ անգամ բացահայտ հեգնում ու ծաղրում իշխանության քայլերը։

Ստացվում է բավական խոսուն պատկեր. Մոսկվան Փաշինյանին չի վստահում՝ համարելով, որ նա Հայաստանը տանում է դեպի Եվրոպա, իսկ եվրոպամետները դժգոհ են, որ հռչակված եվրոպական ուղին իշխանությունը հետևողականորեն չի իրականացնում։ Կարճ ասած՝ Փաշինյանի բազմավեկտոր քաղաքականությունը հասել է մի կետի, որտեղ նա հասցրել է հիասթափեցնել և՛ Ռուսաստանին, և՛ Եվրոպային։ Իսկ այդ քաղաքական մանևրումների տնտեսական գինը, ի վերջո, վճարում է Հայաստանը, ՀՀ տնտեսվարողն ու օրեցօր ամեն ինչի համար թանկ վճարող քաղաքացին»։

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝ Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին․ վիրավորներ կան

Ավտովթար՝ Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին․ վիրավորներ կան

Երեկ՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղում՝ դեպի Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին, 48-ամյա Լիլիթ Ա.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե...

«ՄԱԿ-ը դանդաղ մահանում է»․ Գրոսի

«ՄԱԿ-ը դանդաղ մահանում է»․ Գրոսի

 «ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը․ այն էական ներդրում չի ունենում նոր ճգնաժամերի կամ միջպետական պատերազմների կարգավորման գործում»,– հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ռաֆայել Գրոսին։ Գրում է Ռիա Նովոստին։ Բացի այդ, Գրոսսին նշել է,...

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առաջիկա օրերի եղանակը

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առաջիկա օրերի եղանակը

Օգոստոսի 13-17-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 13-17-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օգոստոսի 13-17-ին գիշերը և կեսօրից հետո...

Ըստ ՆԳՆ-ի՝ 81,5 տոկոսով աճել են պետական իշխանության  դեմ ուղղված հանցագործությունները

Ըստ ՆԳՆ-ի՝ 81,5 տոկոսով աճել են պետական իշխանության  դեմ ուղղված հանցագործությունները

Օգոստոսի 7-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության, համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի և Ոստիկանության գվարդիայի Երևանի պահպանության բաժինների 2026 թվականի առաջին...