Փաշինյանի վախերը և․․․ «Կարճ ասած»

06/03/2025 19:13

Երկու օր առաջ՝ փետրվարի 4-ին, ձերբակալվեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը։ Դատարանը նրա նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք: Մեկ ամիս հետ գնանք․ փետրվարի 6-ին ձերբակավեց 7 անձ՝ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ղեկավարը, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալը և այլք։ Մի քիչ էլ հետ գնանք՝ 2024թ․ նոյեմբերին Կենտրոնի թաղապետարանում 4 պաշտոնյա կալանավորվեց՝ խմբով կաշառք ստանալու մեղադրանքով: Մի քիչ էլ հետ գնանք` կալանավորվեց Արաբկիրի թաղապետը։ Մեկ համակարգից երբ մի քանի ամսում 20 հոգի կալանավորվում է կոռուպցիայի մեղադրանքով ու կասկածով, սա հենց համակարգային կոռուպցիան է։ Ու էս բոլորը, բացի նրանից, որ մեկ համակարգում են աշխատում, նաև նրանց կապում է մեկ այլ բան՝ Քաղաքացիական պայմանագրի իշխանությունը։ Սա ՔՊ-ի կոռուպցիան է։ Որ կոռուպցիոն դեպքերից խոսում ենք, շուտ ասելուկի նման ասում են՝ հա բա տեսնում եք՝ բռնում ենք։ Ո՞ւմ եք բռնում։ Դուք լսել ե՞ք, որ համակարգային կոռուպցիա լինի ու համակարգի գլխում խաբար չլինեն էդ մասին։ Իսկ ո՞ւր են վերևի կոռուպցիոներները, բա դրանց ինչի՞ չեք բռնում։ Սովետի թվից դեռ կա էդպիսի տարածված խոսք․ որ մեկին բռնում էին, հարցին, թե խի՞ են բռնել, պատասխանը հետևյալն էր՝ «վերևի» փայը նորմալ չեն տվել։ Հիմա Նիկոլի պայքարը ինչի՞ դեմ է, կոռուպցիայի՞, թե՞ նրա, որ փայը նորմալ տան։ Ես սա բնութագրում եմ պայքար փայը չտալու դեմ։

Հայաստանում վերջին տարիների ամենախայտառակ կոռուպցիոն դեպքերից է պետության, ժողովրդի գումարների վատնումը ԱՆԻՖ հիմնադրամով։ 25 մլն դոլարի կարգի վատնում։ Երեկ «Հետքը» գրել էր, որ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2023 թվականին 1,5 մլրդ դրամի ներդրում է արել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Այդ ընկերության բաժնետերերը ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորում գրանցված ընկերություններ են։ Իսկ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Ներկայում «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է մեկ հոգի՝ ընկերության տնօրենը։ Ընկերությունը հիմնադրվել է թե չէ՝ ստացել է այդ ներդրումը։ Երբ որ ընկերությունը հիմնադրվում է ու անմիջապես հետո ստանում է ներդրում, սա արդեն կասկած է հարուցում, որ հիմնադրումը տեղի է ունեցել հենց այդ ներդրումը ստանալու համար։ Օրինակ բացահայտում եղավ, որ 2024 թվականի հոկտեմբերին ԱՁ են գրանցում, բայց դրանից մեկ շաբաթ առաջ արդեն այդ ԱՁ-ով Երևանում աղի տենդեր են շահում, ցախավելի մրցույթ են շահում։ Ուրեմն այդ ԱՁ-ն բացվել է հատուկ էդ մրցույթի համար, ուրեմն այդտեղ ինչ-որ կապեր, կոռուպցիոն սխեմաներ կան, ենթադրում եմ։

Ավինյանը սրա հետ կապ ունի՞, թե չունի, չէ՞ որ հենց ԱՆԻՖ-ն էր համակարգում, փոխվարչապետ էր։ Ավինյանը երևի ոչ մի բանի հետ կապ չունի, 2018 թվականին Նիկոլի մամուլի քարտուղարն էր, հեղափոխությունից տարիներ անց դղյակատեր է դառնում՝ ունենալով պաշտոն, բայց կապ չունենալով կոռուպցիայի հետ։ Ու զավեշտը գիտե՞ք որն է, խորհրդարանում  Նիկոլին հարց են տալիս, ասում է՝ եկեք հարգենք մարդկանց անմեղության կանխավարկածը։ Դա ասում է Նիկոլը, որի դեմ կան բազում հայցեր մարդկանց անմեղության կանխավարկածը խախտելու համար։ Հենց հերթը հասնում է ՔՊ-ին, պարզվում է անմեղության կանխավարկածը կարևոր է ու անգամ հարց տալ չի կարելի։

Չկա մի օր, որ տպագիր մամուլը, առցանց մամուլը, հետաքննող մամուլը տեղեկություններ չհրապարակի ՔՊ-ականների կոռուպցիայի, կոռուպցիոն կասկածների, շահերի բախման մասին։ Այսօր կարդում ենք՝ 2025 թվականի հունվարին Հրազդանի համայնքապետարանը սեղմված բնական գազ ձեռք բերելու համար 54 մլն դրամանոց պայմանագրեր է կնքել «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ։ Պետական գնում, ամեն ինչ նորմալ է, թվում է։ Բայց նորմալ չէ այն, որ էդ պայմանագիրը Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը կնքել է եղբոր՝ Մեխակ Միքայելյանի հետ։ Ու էդ ընկերության հիմնադիրն էլ իրենց հայրն է՝ ՔՊ-ական, Երկրապահի նախագահ Սասուն Միքայելյանը։ Ու 2022-25 թվականներին արդեն 4 պայմանագիր են կնքել իրար մեջ։ Հետաքրքիր է, չէ՞։ Հետո էլ ասում ենք Սասունը երկրապահը ծառայեցնում է Նիկոլի շահերին։ Բա մարդիկ տանջվում, վարկ վերցնում, տակ տալիս, հաջողություն մի օր են ունենում, իրենք բիզնեսը հեշտ են անում ու որ չբռնվեն, Արցախ-բան են ուրանում։ Քաղաքապետը եղբոր հիմնարկի հետ պայմանագիր է կնքում։ Էջմիածնի քաղաքապետարանը քաղաքապետի սկեսրայրից է վառելիքը գնում։ Իրենք պետական փողը ղեկավարում են, տնեցիքով տենդերները շահում են, Նիկոլս էլ կամերաների առաջ անհաշտ պայքար է մղում կռուպցիայի դեմ, թե բա հատ-հատ հետ եմ բերում։ Օրենքը արգելում է՞։ Է թքած օրենքի վրա, օրենքը Նիկոլը չէ՞։ Քանի կարողանում են, քանի իշխանության են, անում են։ Դատախազությունը իրենցն է, դրա համար էլ հենց ՔՊ-ականների կոռուպցիա կամ դրա կասկած կլինի, վարույթ չի հարուցվում, իսկ եթե հարուցվում է՝ ջրում են։ Բավարարվում են պարզաբանումներով։ Օրինակ մամուլը գրում է, որ ՔՊ-ական պատգամավորի եղբայրը ունի գրենական պիտույքների խանութ, որից հենց գնումներ են անում Շիրակի մարզի մի շարք դպրոցներ։ Թվում է, թե պետք է դատախազությունը գնա հրապարակման հետևից։ Բայց ՔՊ-ական պատգամավորը ասում է՝ հա հետո՞ ինչ, մի քանի դպրոց ա էլի, ու դատախազությունը բավարարվում է։ Բայց իհարկե՝ ի սկզբանե չէր էլ գնալու հետևից, որովհետև գլխավորը Նիկոլի նախկին օգնականն է, իրենցն է, ՔՊ թիմի անդամ է։ Դատարաններն էլ է իրենցը, դրա համար էլ երկու բառ էլ հենց խոսում եք, դատի են տալիս։ Հենա հիմնարկը, որը չես հասկանում՝ Ալեն Սիմոնյանի ախպորն ա, Ալեն Սիմոնյանի ախպերն է էնտեղ աշխատում, թե ասում են էլ չի աշխատում, ասում են՝ մեկ տարում կառավարությունից 343 մլն դոլարի տենդեր է շահել։ Ասֆալտ անող հիմնարկ է։ Արտաքին պարտքն էլ կրկնապատկվել է, սրանց 7 տարում։ Պետությունը պարտք է վերցրել արտաքին, ու ստացվում է՝ բաժանել ՔՊ-ի մեջ՝ տարբեր հիմնարկների անուններով, որ դրանք բոլորը մնան լոյալ, իրենց կյանքը վայելեն, մինչև տեսնեն ինչ են անում էս պետության հետ։

Ամեն անգամ կառավարությունը որոշումներ է կայացնում, օրենքներ է ընդունում, որոնք սպասարկում են որոշակի ֆինանսական խմբերի շահերը։ Ու երբ արևմտյան ժողովրդավարներն ասում են կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք եք գրանցել, չեմ հասկանում, թե ինչը նկատի ունեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնում, հետո կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվում է։ Հետո ԱՄՆ դեսպանը հանդիպում է էդ նույն մարդուն ու շնորհակալություն հայտնում կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Հետո հենց էդ պաշտոնյային Նիկոլը ՍՄՍ է գրում, թե՝ հրաժարական տուր, սա էլ խելոք, խելոք տալիս է, հարց չկա, շեֆ, կանոններին համաձայն։ Նիկոլը պայքարում է կոռուպցիայի դեմ։ Հա բա, քրքրվավ, կասեր տատս։

Ամենուր է այդ կոռուպցիոն, ահազանգ են գալիս շինթույլտվությունների ոլորտում, գնումների ոլորտում, երբ պետական բյուջեի գնումները շահում է պաշտոնյայի հետ կապված մասնավորը, բիզնեսը կատարում է ապօրինի վճարումներ պետական մարմիններին և այլն։ Կոռուպցիան ամենուր է, որոշումներում է, օրենքներում է, հիմնարկներում է։ Շուտով Գյումրիում ընտրություններ են։ Այն, որ այսօր Գյումրու քաղաքապետի ԺՊ-ն ՔՊ-ական է, դա հենց կոռուպցիա է, որովհետև ՔՊ-ն չի ընտրվել, պարտվել է, բայց զոռով իրենց թեկնածուն ԺՊ է դարձել։ ՔՊ-ական Արսեն Թորոսյանն ասում է՝ գոհ եղեք, որ սահուն օպերացիա չենք արել, եթե ուզենայինք զավթել, կստիպեինք, կասեինք՝ մեր մարդուն ընտրեք քաղաքապետ, բոլորին տեղում կձերբակալեինք, չգիտեմ, կծեծեինք։ ՔՊ-ականն ասում է՝ գոհ եղեք, որ ծեծելով չենք նշանակում մեր մարդուն, գոհ եղեք, որ կոռուպցիան անում ենք առանց ծեծելու։ Իսկ տեսնես Վանաձորում ո՞նց եք արել կամ Ալավերդիում, երբ ձերոնց եք նշանակել քաղաքապետ։ Հը՞ն, Թորոսյան, կհիշե՞ս։ Նախահեղափոխական կամ եսիմինչ, արդեն մարդ չգիտի էլ էդ ավանտյուրան ինչպես անվանի, էդ նախկին ժամանակներն եք հիշեցնում, թե սենց նենց էին, աչքիս սաղ կյանքներդ հա՛մ քննադատել եք, հա՛մ երազել, որ դուք լինեք էդ Սաշիկ-Լիսկաների տեղը։

Համակարգային կոռուպցիան էս է, որովհետև էս ամենը հենց ՔՊ համակարգն է։

Նիկոլը մի անգամ ֆեյսբուքում գրում էր՝ Հայաստանում կա՛մ կոռուպցիան պիտի լինի անհնար, կա՛մ այնքան նվազ, որ հանրային օրակարգում նման հարց չլինի: Բայց դա վաղուց էր, նոր էր վարչապետ, դա էն ժամանակ էր, որ հպարտանում էր, թե իրենց խմբակցությունում մեծահարուստ չկա։ Իսկ հիմա՞։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ավելի շատ վախենում էր ոչ թե նրանից, որ իրեն կասեն հողատու, դավաճան, թուրք, այլ՝ որ կասեն կոռուպցիոներ։ Որովհետև կոռուպցիան հենց էն առասպելն էր, որը շահարկելով՝ իշխանության հասան։ Իսկ հիմա կոռուպցիան դարձել է իրենց իշխանության բրենդը։ Կարո՞ղ եք ասել, թե ոնց է լինում, որ ՔՊ-ականների հարազատներն արդեն ունեն գազալցակայաններ, բենզալցակայաններ, ամեն մեկը մի քանի ԱՁ ունի, ՍՊԸ ունի, որ մասնակցի տենդերների։ Նենց էլ չի, որ մի բան ստեղծել են, պետական փողը վերցրել՝ ինչ-որ ծառայություն են ազմակերպել կամ ինչ-որ ապրանքի մատակարարարում։ Թե հմի լավ էր, վատ էր, դրա ստուգող-բռնողն էլ իրենք են, միշտ էլ գոհ են։ Բա ժողովուրդ ջան, բա էս մեր ՔՊ-ականները, կհարցնեք, էլի, էդ ո՞նց եղավ, որ էս սաղ ունեցան։ Հոր տնի՞ց էին բերել։ Չէ, էն որ Նիկոլն ասում է ձեր մի գրպանը պետբյուջեն է, այ էդ գրպանից։

Սևակ Հակոբյան

2018-ին վարչապետ ընտրված Փաշինյանը… ԱՆՑԵ՞Լ Է ՄԵԼԻՔ-ԱԴԱՄՅԱՆ ՓՈՂՈՑՈՎ. Միհրդատ Մադաթյան

2018-ին վարչապետ ընտրված Փաշինյանը… ԱՆՑԵ՞Լ Է ՄԵԼԻՔ-ԱԴԱՄՅԱՆ ՓՈՂՈՑՈՎ. Միհրդատ Մադաթյան

Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՄԱՍ 3 ПУСТЬ ПЛАТИТ ОДИН ВОСЕМЬДЕСЯТ ПЯТЬ, БОЛИВАРУ НЕ СНЕСТИ ДВОИХ. (Վերնագրիրը՝ հատուկ այն մարդկանց համար, ովքեր ԿԱՐԴԱՑԵԼ ԵՆ Օ. Հենրիի «Дороги, которые мы выбираем» գրվածքը և ցիտում են հասկանալով, թե սույն ցիտատը ինչ է...

Transparency International-ը ևս լքում է Ադրբեջանը

Transparency International-ը ևս լքում է Ադրբեջանը

Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որը պայքարում է կոռուպցիայի դեմ, լքում է Ադրբեջանը։ Ըստ տեղական լրատվամիջոցների ՝ համապատասխան որոշումն ընդունվել է կազմակերպության տեղական մասնաճյուղի նիստում։ Ավելի վաղ Ադրբեջանը փակել էր BBC-ի...

ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը ընտրել է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը

ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը ընտրել է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը

ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը ընտրել է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը, հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հանրային կապերի գրասենյակից։ Նշվում է, որ այսօր՝ մարտի 6-ին, ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը ավարտել է իր  աշխատանքները Հայաստանում։ Ժողովի ավարտին ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմ՝ Արմեն...

Ո՞վ է հովանավորում 7.2 տրիլիոն դրամի հասնող խաղադրույքների ընդունման բիզնեսը․ Հրայր Կամենդատյան

Ո՞վ է հովանավորում 7.2 տրիլիոն դրամի հասնող խաղադրույքների ընդունման բիզնեսը․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «Ո՞վ է վերջապես հովանավորում 7.2 տրիլիոն դրամի հասնող խաղադրույքների ընդունման բիզնեսը և  կարո՞ղ են արդյոք աղքատացող երկրի մոլախաղի մասնակիցները 2.5 մլրդ դոլարի խաղադրույքներ կատարել։ Հարցի վերաբերյալ կան մի քանի  հանգույցներ։...

Ուկրաինա զորք ուղարկելու առաքելություն հայեցակարգային մակարդակով սահմանված չէ․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներն անդրադարձել են Ուկրաինա խաղաղապահ առաքելության շրջանակներում թուրքական զորքեր տեղակայելու մասին պնդումներին՝ նշելով, որ նման առաքելություն հայեցակարգային մակարդակով սահմանված չէ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ընդգծվել է,...

Գյումրիում ձևավորվելու է 82, Փարաքարում՝ 16 տեղամասային ընտրական հանձնաժողովներ. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ին գումարել է հերթական նիստ։ Հայտնել են ԿԸՀ-ից: Նիստի ընթացքում իրականացվել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում...

Ջալալ Հարությունյանի գործողությունների հետևանքով զոհվել են 1-ին մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ․ «Հետք»

«Հետքը» գրում է․ «Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի դատավճիռը։ Դատարանի որոշմամբ, նա դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Պատժի...

Նույն արժանապատիվ կեցվածքն ու խոսքը թշնամական երկրի դատարանի դահլիճում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինա Վարդանյանը գրում է․ «Այսօր առաջին անգամ կեղծ դատավարության շրջանակներում «ցուցմունք» է տվել Արցախի ՊԲ նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանը։ Անսահման հարգանք ներշնչող նույն արժանապատիվ կեցվածքն ու խոսքը թշնամական երկրի դատարանի...

Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Ջեյխուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին քննարկել են տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ ռազմավարական գործընկերության հեռանկարներին և ընդգծել, որ...

Երկու ամսում Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները պարգևատրվել են ավելի քան 13 միլիոն դրամով. Ոսկան Սարգսյան

Տավուշի մարզպետի  աշխատակազմի աշխատակիցները 2025թ․ փետրվարի 26-ի դրությամբ ստացել են 13 միլիոն 183.1 հազար դրամի պարգևավճար։ Այս մասին հայտնում է  տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը՝ վկայակոչելով մարզպետարանից ստացած տեղեկությունները։ «Հայտնի չէ, թե նվաճումների,...