Փաշինյանի ստատուսից մեկ օր անց քահանան «անհետանում» է․ Լիա Սարգսյան

21 Նոյեմբերի, 2025

Կիրակի օրը Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախատեսված պատարագին այդ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարությունը չի լինելու։

«Իշխանություն» լրատվականին պատմեցին, որ քահանան արձակուրդ է գնացել Փաշինյանի գրած ստատուսի հաջորդ օրը։ Ըստ աղբյուրի՝ Տեր Հարությունը հրաժարվել է հոգևոր կարգ մատուցել, եւ թեմը կանգնել է քահանայի փոխարինման փաստի առաջ։ Նշենք, որ Տեր Հարությունն իր քահանայական ձեռնադրությունը ստացել է Բագրատ Սրբազանից, ով շուրջ 6 ամիս է գտնվում է կալանավայրում։

Կիրակի օրվա պատարագը ստիպված է լինելու մատուցել Տեր Երվանդ քահանա Բաբայանը, նա 2012 թվականի փետրվարի 1-ից ծառայում է Արտաշատի Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցում։ Սակայն, ամենաուշագրավ հանգամանքը հետևյալն է․ դեռ պատարագից մոտ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանն իր էջում հայտարարել էր, որ մասնակցելու է կոնկրետ քահանայի մատուցած պատարագին։ Այսինքն՝ նա նախօրոք տեղեկացված է եղել, որ Սբ․ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվը չի իրականացնելու իրեն վերապահված ծառայությունը, և արդեն որոշված է, թե ով է փոխարինելու վերջինիս։
Սա առնվազն անհասկանալի է, եթե ոչ կասկածելի։

Փաշինյանը նպատակադրված շրջանցում է եկեղեցու ինստիտուտը և հրապարակ բերում կոնկրետ քահանաների անուններ՝ նրանց դնելով անհարկի ուշադրության ու ճնշման տակ։ Քահանայաց դասը եկեղեցու ամենախոցելի օղակն է․ աշխատավարձ չեն ստանում, գոյատևում են միայն արարողություններից ստացվող եկամուտով, և տարիներ շարունակ ունեն կուտակված լարվածություն Մայր Աթոռի հետ։

Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի հրապարակումը ինչ-որ մի եկեղեցում մատուցվող պատարագի մասին գրառում չէ։ Դա տվյալների գիտակցված օգտագործում է, որի նպատակն է քահանաների՝ տարիներ ի վեր կուտակված դժգոհությունը դարձնել գործիք՝ Կաթողիկոսին ավելի խոցելի դարձնելու համար։

«Իշխանություն» լրատվականը մի քանի օր շարունակ փորձում է կապ հաստատել Տեր Հարություն քահանայի հետ, սակայն նրա հեռախոսը մշտապես անջատված է։ Մենք փորձել ենք նաեւ պարզաբանում ստանալ թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանից, սակայն նա ևս անհասանելի է։ Իսկ Սրբազանը, որպես թեմի ղեկավար, պարտավոր է պատասխանել մեկ հիմնարար հարցի․ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ իմացել, որ պատարագը մատուցելու համար հրավիրվելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանը։ Նոր քահանային Արարատ գյուղ է ուղարկել Գևորգ Սրբազանը, ով միակն էր, որ հոգևոր ժողովում դեմ էրքվեարկել Փաշինյանին միացած Տեր Արամին կարգալույծ անելու որոշմանը։

Մենք դիմել ենք նաև Մայր Աթոռին՝ հասկանալու, թե ինչ կարգապահական հետևանքներ կարող են լինել այդ իրավիճակում ծառայություն մատուցող քահանայի համար։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսային վստահեցրեց, որ քահանան կարգալույծ չի արվի միայն այն պատճառով, որ համաձայնել է փոխարինել Տեր Հարությունին։

Սակայն այստեղ կա առանցքային հարց․ պատարագի ընթացքում արդյո՞ք քահանան կհիշատակի Վեհափառ Հայրապետին։  «Եթե նա չհիշատակի Վեհափառի անունը, ապա դա արդեն դիտարկվում է որպես ծանր խախտում, և դրա համար անպայման կլինեն հետևանքներ։ Ինչ պատժաչափ կկիրառվի՝ կարգալույծ, ժամանակավոր ծառայությունից հեռացում, թե այլ կարգապահական միջոց, կորոշի համապատասխան հանձնաժողովը»,-ասաց Տեր Եսային։

Նմանատիպ նյութեր

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...