Փաշինյանի պահվածքը նախևառաջ թիմակիցներին էր ուղղված․ «Հրապարակ»

10 Մայիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում դրսևորած անհավասարակշիռ վարքից հետո կոռուպցիոն սկանդալներում հայտնված ՔՊ-ականները շունչները պահած սպասում են՝ համոզված, որ Փաշինյանի այդքան քննադատված վարքն անհետևանք չի մնալու նաև իրենց համար։ Նրանցից մեկը մեզ ասաց, որ Փաշինյանին լավ ճանաչելով, գրեթե կասկած չունի, որ նրա այդ պահվածքը նախևառաջ թիմակիցներին էր ուղղված, որ, տեսեք, ձեր պատճառով և թուքումուր եմ ուտում, հետևաբար՝ պետք է պատասխանատվության ենթարկվեք, խոսքը Տիգրան Ավինյանի, Փամբուխչյանի և այլոց մասին է։

Մեզ ասացին, որ Փաշինյանի պահվածքի հասցեատերը նաև Արամ Սարգսյանն է, քանի որ Փաշինյանին հունից հանող հարցաշարում նաև Նոր Նորքի թաղապետի հետ կապված աղմկոտ պատմությունն էր և քաղաքական պատասխանատվության բացակայությունը։ Ավելին, ՔՊ-ում կարծում են, որ խմբակային ծեծին մասնակցած թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարման օրերը նույնպես հաշված են, և դա կարող է տեղի ունենալ որպես իրավական գործընթացների հետևանք, հայտնի է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ի դեպ, թաղապետարանի աշխատակիցների շրջանում սուգ է, հույս ունեին, որ կազատվեին թաղապետից, որը հատկապես կին աշխատակիցների նկատմամբ հաճախ ոչ հարգալից վարք է դրսևորում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թուրքական գիծը էլի ակտիվացավ․ «Կարճ ասած»

  Մի քանի օր առաջ Թալինում, դրանից առաջ՝ Վեդիում և այլ վայրերում քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մոտենում էին մարդիկ և բողոքում, որ ՌԴ-ից արտագնա աշխատող իրենց...

Մեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը

Մեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը

Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: «Փուլ առաջին Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի...

Վիզ դրած ուզում են անել ամեն ինչ, որ Նիկոլ Փաշինյանն այս ընտրությունները չկորցնի․ Ռոբերտ Քոչարյան

  «ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան, իմ տպավորությամբ, սա է. ենթադրում եմ, որ վիզ դրած ուզում են անել ամեն ինչ, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանը այս ընտրությունները չկորցնի։ Կարծում եմ՝ սա է, և ես չեմ տեսնում, որ Միացյալ Նահանգները էական...