Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. «Ժողովուրդ»

26 Մարտի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ Նիկոլ Փաշինյան-ը դեռ խմբագիր էր, թերևս լավ գիտեր՝ տպագիր մամուլը միայն լրատվամիջոց չէ, այլ նաև ինստիտուտ է՝ հանրային վերահսկողության, կարծիքների բախման, արխիվի, քաղաքական հիշողության։ Բայց այսօր, արդեն վարչապետի կարգավիճակում, հենց նրա իշխանությունն է հերթական հարվածը հասցնում տպագիր մամուլին՝ այն էլ ոչ թե շուկայական մրցակցության, այլ օրենսդրական միջամտության միջոցով։

Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 25-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» և կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է հանել ծանուցումներն ու այլ փաստաթղթային հրապարակումները տպագիր մամուլում պարտադիր հրապարակելու պահանջը՝ այն փոխարինելով azdarar.am պաշտոնական կայքում կամ համապատասխան կազմակերպության ինտերնետային էջում հրապարակմամբ։ Նախագծի զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյան բացատրել է, թե գործող մեխանիզմն այլևս արդյունավետ չէ, միաժամանակ առաջացնում է զգալի ծախսեր։ Այս մոտեցումը նույնությամբ ներկայացվել է նաև խորհրդարանական քննարկման հրապարակային հաղորդագրություններում։

Իշխանությունն, ըստ էության, ասում է՝ թերթը հնացած է, թերթը այլևս պետք չէ, առաջնահերթը «Ազդարարն» է։ Բայց այստեղ կա մի նուրբ, սակայն չափազանց կարևոր հանգամանք. պետությունը պարզապես տեխնիկական լուծում չի փոխում, այլ վերացնում է տպագիր մամուլի գոյատևման այն աղբյուրներից մեկը, որն առնվազն տարիներ շարունակ օգնում էր թերթերին պահել տնտեսական նվազագույն կենսունակությունը։ Այսինքն՝ խոսքը միայն ծանուցման ձևաչափի մասին չէ. խոսքը լրատվական դաշտից տպագիր մամուլի ֆինանսական հենակետերից մեկը հանելու մասին է։

Սա նաև քաղաքական որոշում է։ Իշխանությունը վաղուց է ցույց տալիս, որ անկախ ու քննադատական մամուլն իր համար ոչ թե ժողովրդավարական անհրաժեշտություն է, այլ ավելորդ աղմուկ։ Իսկ տպագիր մամուլը, որքան էլ սահմանափակ տիրույթում, դեռևս մնում է այն հարթակը, որը դուրս է օրվա ալգորիթմային թելադրանքից, սոցցանցային մանիպուլյացիաներից ու պետական թվային հարթակների վերահսկվող միջավայրից։ Թերթը կարելի է չսիրել, կարելի է չկարդալ, բայց պետությունը իրավունք չունի վարչական լուծումներով այն դարձնել տնտեսապես անիմաստ։

Նմանատիպ նյութեր

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կանխարգելիչ հարված է հասցրել «Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն» (PJAK) խմբավորման հավաքի և մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։ PJAK-ը քրդական...

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Այս մասին հայտնում...

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը։ Գրում է «Հրապարակ»-ը։ «Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է...

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան: Այս մասին, ISNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Հաջորդ շաբաթ երկու երկրների նախագահների մասնակցությամբ Մոսկվայում կշարունակվեն խորհրդակցությունները», – ասել է...

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճեց Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։ Այս մասին գրում է armsport.am-ը: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում...