Փաշինյանի իշխանության մնալը ուղղակիորեն կախված է Ալիևի և Էրդողանի բարեհաճ վերաբերմունքից։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Լսելով Փաշինյանը խոսքը, կարող ենք ասել, որ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել ՀՀ-ին, իսկ Նիկոլ Փաշինյանի պահվածքը վերջին հարց ու պատասխանի ժամանակ դրա ամենավառ ապացույցն է։ Խոսքը արդեն չի վերաբերում միայն Արցաին, որովհետև ինչքան զիջում կար, այս իշխանությունները արել են, ես չեմ բացառում, որ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել, օրինակ Արցախյան պատերազմի մասնակիցների արտահանձնումը Ադրբեջանին։ Եթե այդ պահանջը սկզբից ուղղակի ցանկ էր, հիմա չեմ բացառում, որ որոշակի ժամկետ նույնիսկ դրված լինի»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։