Փաշինյանի հեռացման պահից սկսած՝ Հայաստանի ռազմավարական և դիվանագիտական դիրքերը էապես կբարելավվեն. Վարդան Օսկանյան

Մրտ 29, 2025

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրել է․

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ պաշտոնից հեռացման պահից սկսած՝ Հայաստանի ռազմավարական և դիվանագիտական դիրքերը էապես կբարելավվեն, իսկ նոր պատերազմի սպառնալիքը կնվազի։ Ինչու՞։ Որովհետև Փաշինյանը լայնորեն ընկալվում է որպես ձախողված ղեկավար։ Նրա քաղաքական կապիտալը սպառված է, վարկանիշը՝ խաթարված, իսկ նրա առաջնորդությունը դարձել է թուլության խորհրդանիշ՝ թշնամիների համար, և անվստահելիության նշան՝ դաշնակիցների համար։ Նրա ղեկավարության տարիներին Հայաստանը կորցրել է տարածքներ, կյանքեր և ազգային արժանապատվություն։ Ցանկացած կառավարություն, որը կառաջնորդվի ազգային շահերով և հստակ նպատակից, կարող է սկսել շրջել այս էջը և վերականգնել Հայաստանի արժանի տեղը տարածաշրջանում։

Նոր կառավարությունը պետք է արագ գործի երկու հիմնական ուղղությամբ։ Առաջին՝ պետք է ժամանակավորապես կանգնեցնի Ադրբեջանի հետ ընթացիկ բանակցությունները։ Դա չի նշանակում գոյություն ունեցող օրակարգի որևէ կետի չեղարկում՝ որքան էլ վտանգավոր կամ անընդունելի դրանք լինեն։ Փոխարենը, Հայաստանը պետք է սառնասրտորեն և հաստատակամորեն պնդի իր առաջնահերթությունների ընդգրկումը։ Դրանցից գլխավորը՝ հայ գերիների ազատումը, Արցախի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքը և ադրբեջանական ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Դրանից հետո թող բանակցությունները շարունակվեն։ Այս մոտեցումը պետք է լինի սկզբունքային, զուսպ և անհողդողդ՝ վճռական, բայց ոչ սադրիչ։

Երկրորդ՝ Հայաստանը պետք է հստակեցնի իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը՝ ելնելով տեղում փոփոխվող իրողություններից և գլոբալ ուժային վերադասավորումներից։ Հայաստանը պետք է անցնի ռեակտիվ դիվանագիտությունից դեպի նախաձեռնողական քաղաքականություն։ Կառավարությունը պետք է խոսի հստակ ու վստահ, չպարալիզացվի պատերազմի վախով և չհամաձայնի արտաքինից թելադրված լուծումներին։ Ազգային շահերը պետք է սահմանվեն Հայաստանի կողմից, այլ ոչ թե հակասական շահեր ունեցող արտաքին ուժերի։

Չնայած Արևմուտքը տարածաշրջանում իր ռազմավարական նպատակներն ունի՝ նվազեցնել ռուսական ազդեցությունը, մեկուսացնել Իրանին, ապահովել ադրբեջանական էներգիայի հոսքը, Հայաստանը չպետք է վերածվի խաղաքարտի։ Փոխարենը, այն պետք է ներգրավվի բոլոր դերակատարների հետ՝ փոխադարձ շահերի և հարգանքի հիման վրա։

Նույնիսկ 2000-ականների պակաս բարենպաստ տարիներին փոխլրացման արտաքին քաղաքականությունը շահեկանորեն ծառայեց Հայաստանին։ Ներկայիս միջազգային միջավայրը նպաստավոր պահ է այս մոտեցման վերակենդանացման համար՝ ունենալով մեկ ռազմավարական հենարան և միաժամանակ համագործակցելով այլ գլոբալ ուժերի հետ՝ ապահովելու համար ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական առավելություններ։

Անկասկած, Արցախի կորուստը և նրա ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը 2023 թվականին ոչ միայն ազգային ողբերգություն էր, այլև՝ զարթուցիչ։ Այս պահը պահանջում է համարձակ և անվերապահ վերաշարադրում հայկական արտաքին քաղաքականության՝ հիմնված ոչ թե վախի կամ ճակատագրականության, այլ երկարատև ազգային շահերի վրա՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, վերադարձի իրավունք և ինքնության պահպանում։

Ազգային շահերի առաջմղումը չի նշանակում պատերազմ։ Դա նշանակում է ռազմավարական նպատակների հետևողական և հստակ առաջմղում՝ կարգապահությամբ ու հաստատակամությամբ։ Ամենահրատապ խնդիրներից մեկը Արցախի տեղահանված հայության վերադարձի իրավունքի վերականգնումն է։ Ավելի քան 120,000 մարդ արտաքսվել է, ինչը միայն կարող է բնութագրվել որպես էթնիկ զտում։ Սա փակված էջ չէ, այլ շարունակվող քաղաքական, դիվանագիտական, իրավական և բարոյական ճգնաժամ։ Հայաստանը պետք է իր ձեռքը վերցնի նրանց վերադարձի միջազգային պայքարը՝ հիմնվելով առկա աջակցության վրա՝ սկսած Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի որոշումից մինչև ԵՄ և Շվեյցարիայի խորհրդարանների բանաձևերը  և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները։

Միաժամանակ, Հայաստանը պետք է որդեգրի սկզբունքային և իրատեսական մոտեցում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում։ Սա չի նշանակում պատմական ճշմարտության զոհաբերում։ 1915 թվականի ցեղասպանությունը փաստագրված իրողություն է, ճանաչված ինչպես գիտական հանրության, այնպես էլ բազմաթիվ կառավարությունների կողմից։ Հետփաշինյանական Հայաստանը պետք է շարունակի իր նախնիների ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրինակի վրա հիմնված ցեղասպանությունների կանխարգելման իր նախկին առաջադեմ դիրքորոշումը՝ ազնիվ, ատելությունից ու վրեժխնդրությունից զերծ կերպով։

Հայաստանը կանգնած է խաչմերուկում։ Փաշինյանի օրոք ճանապարհը եղել է նահանջի, հուսահատության և աճող խոցելիության ուղի։ Բայց այս ընթացքը անխուսափելի չէ։ Նոր առաջնորդությամբ, վերականգնված ազգային նպատակով և վստահ արտաքին քաղաքականությամբ Հայաստանը կարող է նորից բարձրանալ՝ պաշտպանելով իր ժողովրդի իրավունքները, պահելով իր ինքնությունը և վերականգնելով իր արժանի տեղը տարածաշրջանում և աշխարհում»։

Նմանատիպ նյութեր

Նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին․ Նիկոլ Փաշինյան

«Իմ կարծիքն այն է, որ, ուսումնասիրելով Անկախության հռչակագրի տեքստը, ասել եմ, որ այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ պետականություն չի կարող լինել։ Եթե ես սա ասում եմ, հետևաբար, չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է...

Գյումրու քաղաքապետարանը դառնալու է գյումրեցիների հերանց տունը, ինչպես եղել է նախկինում. Վարդան Ղուկասյան

Երբեք չեք ամաչի իմ համար: Գյումրի համայնքի ղեկավար ընտրվելուց հետո, խոսքն ուղղելով ավագանու անդամներին և գյումրեցիներին, ասացՎարդանՂուկասյանը։ «Այսքան քրեական գործերը վրաս, եկել եմ ստանձնելու այս պարտականությունը, ինչը նշանակում է հայրենիք...

Թրամփի վարչակազմը կարող է մինչև 245% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա

Թրամփի վարչակազմը կարող է մինչև 245% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա

Ավելի քան 75 երկիր պատրաստակամություն է հայտնել բանակցել ԱՄՆ-ի հետ ամերիկյան կողմի սահմանած մաքսատուրքերի հարցով։ Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է մինչև 245% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա, ասվում է Սպիտակ տան մամուլի...

Դուք ինչ ուզենաք կկապեք, ինչ ուզենաք կասեք, բայց ես քաղաքական հենարան չունեմ. Վարդան Ղուկասյան

Ես չունեմ քաղաքական հենարան։ Այս մասին Գյումրու քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Դուք ինչ ուզենաք կկապեք, ինչ ուզենաք կասեք: Ես քաղաքական հենարան չունեմ, քաղաքականության մեջ ոչ մեկի հետ...

Սա լավագույն օրինակ է, թե ինչպես կարող է միասնական ընդդիմությունը ջախջախել ու տապալել ՔՊ-ին. Գառնիկ Դանիելյան

Եթե իրենք ամբողջ վարչական ռեսուրսն ու իշխանական լծակներն օգտագործելով չեն կարողացել ընտրվել, ուրեմն պետք է արտահերթ ընտրություններ լինե՞ն։ Այս մասին Գյումրու համայնքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության...