Փաշինյանի այցից առաջ Չարենցավանում քաղաքացիներ են ձերբակալվել. նրանք «Մի՛ քանդիր եկեղեցին» պաստառներով խաղաղ ակցիա էին անում. «Փաստինֆո»

19 Հունվարի, 2026

«Փաստինֆո»-ն ահազանգ է ստացել չարենցավանցիներից, ովքեր դեմ էին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գնա Չարենցավան՝ պատարագի, և հրապարակային խնդրանք էին հղել՝ իրենց քաղաք չգալու և քաղաքը, իրենց բառերով ասած, «չպղծելու»։

Մեզ հետ զրույցում չարենցավանցիներից մեկը՝ Գևորգ Հակոբյանը, ով նախատեսում էր կիրակի իր մի խումբ ընկերների հետ քաղաքացիական ակցիա նախաձեռնել, եթե Փաշինյանը գա քաղաք, «Փաստինֆոյին» պատմեց, որ կիրակի առավոտյան տնից դուրս գալուց իրեն և մի քանի ընկերների ձերբակալել են։

«Մեր ակցիան խաղաղ բնույթ պետք է կրեր։ Մենք թռուցիկներ էինք պատրաստել, որոնց վրա երեք պահանջ էինք ձևակերպել՝ «Մի քանդիր եկեղեցին», «Վերադարձրե՛ք անձնագրայինը», «Արցախը՝ Հայաստան է»։ Այս գրություններով թռուցիկները ցանկանում էինք փոխանցել Փաշինյանին ու նրա կողմնակիցներին։

Իհարկե, այդ մասին մենք ոչ մեկի չէինք ասել, սակայն առավոտյան բոլորիս ձերբակալեցին՝ առանց որևէ պատճառ կամ հիմնավորում ներկայացնելու, և տարան Կոտայքի մարզային վարչություն։ Այնտեղ ասում էին՝ իբր թմրանյութ կամ զենք պահելու պատրվակով»։

Նա նաև տեղեկացրեց, որ մի քանի ժամ անց իրենց բաց են թողել։ «Բնականաբար, ոչ զենք է հայտնաբերվել, ոչ էլ թմրանյութ, փոխարենը մեր նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ իբրև ատելության խոսք տարածելու համար»։

Հակոբյանը տեղեկացրեց, որ առգրավվել է իր հեռախոսը, ինչպես նաև իր ընկերներից մեկի մեքենան։

«Սա ռեպրեսիվ պահվածք է։ Իբրև իրենք հզոր թիմ ունեն, հզոր վարչապետ ունեն, բայց անգամ հինգ հոգու խոսքից են վախենում։ Ի՞նչ պետք է անեինք հինգով իրենց․ պահանջ ունեինք։ Ժողովրդավար երկրում քաղաքացին պահանջ է ձևակերպում, որից սարսափում են»,– ասել է Հակոբյանը։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Սեպտեմբերի 1-ի կեսօրից հետո, 2-ի և 6-ի գիշերը և կեսօրից հետ, 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 1-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 2-5-ի ցերեկային...

Ուժեղ պետություն կառուցվում է կրթված, ազատ մտածող և արժանապատիվ քաղաքացիներով. պատգամավոր

Ուժեղ պետություն կառուցվում է կրթված, ազատ մտածող և արժանապատիվ քաղաքացիներով. պատգամավոր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սեպտեմբերի 1-ը պարզապես ուսումնական տարվա սկիզբ չէ․ այն գիտելիքի, կրթության և մեր երկրի ապագայի հանդեպ հավատը վերահաստատելու օրն է։ Շնորհավորում եմ մեր աշակերտներին, ուսանողներին,...

Դատարանը Ստեփան Ասատրյանին պարտավորեցրել է հերքել Միքայել սրբազանի վերաբերյալ տարածած սուտը

Դատարանը Ստեփան Ասատրյանին պարտավորեցրել է հերքել Միքայել սրբազանի վերաբերյալ տարածած սուտը

Դատարանը Ստեփան Ասատրյանին պարտավորեցրել է հերքել Միքայել սրբազանի վերաբերյալ տարածած սուտը: «Ես՝ Ստեփան Ասատրյանս, հրապարակային հայտարարում եմ, որ Հայկական ժամանակի տաղավարում 2026 թվականի հունվարի 22-ին հարցազրույցի ժամանակ հայտնած այն տեղեկությունները, թե Միքայել...

Արտաշատ-Զովաշեն ճանապարհին բախվել են մեքենաներ․ կան վիրավորներ

Արտաշատ-Զովաշեն ճանապարհին բախվել են մեքենաներ․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ ժրամը 11:00-ի սահմաններում Արտաշատ-Զովաշեն ավտոճանապարհին բախվել են «Lada» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն...

ՄԱԿ-ը որևէ դեր չի խաղացել Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման գործում․ Ալիև

ՄԱԿ-ը որևէ դեր չի խաղացել Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման գործում․ Ալիև

Բաքուն և Երևանը երկարամյա հակամարտության ավարտից հետո աշխատում են փոխադարձ առևտրի զարգացման, դրա տեսականու ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով...