Փաշինյանի՝ Գերմանիա այցին ընդառաջ մի շարք կազմակերպություններ դիմել են Մերցին՝ կոչ անելով անուշադրության չմատնել Բաքվում պահվող գերիների հարցն ու բռնաճնշումները ՀՀ-ում

9 Դեկտեմբերի, 2025

Մարդու իրավունքների մի շարք կազմակերպություններ և Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը համատեղ դիմել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերին՝ կոչ անելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում անուշադրության չմատնվեն իրենց հայտարարությունում շեշտադրվող հիմնարար խնդիրները։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Պարոն դաշնային կանցլեր՝ Ֆրիդրիխ Մերց, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված Ձեր հանդիպման կապակցությամբ ցանկանում ենք ևս մեկ անգամ բարձրաձայնել մեր խոր մտահոգությունն ու ակնկալիքը, որ մարդու իրավունքների և տարածաշրջանի հումանիտար իրավիճակի ամենախնդրահարույց հարցերը չմնան երկրորդական պլանում, այլ ստանան հավասար կարևորություն քաղաքական և տնտեսական օրակարգի մյուս հարցերի կողքին։ Այդ համատեքստում շեշտում ենք նաև մեր համատեղ հայտարարությունը՝ հրապարակված 2025 թ․ օգոստոսի 21-ին մարդու իրավունքների վեց կազմակերպությունների կողմից։

Այս հայտարարությամբ մենք դիմել էինք Գերմանիայի արտաքին գործերի նախարարին՝ ընդգծելով արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Խաղաղ գործընթացի համար առանցքային նշանակություն ունի Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատումը, ինչպես նաև Արցախի նախկին իշխանական ներկայացուցիչների ազատ արձակումը։ Այս քայլը շարունակում է մնալ անհրաժեշտ նախապայման վստահելի և կենսունակ խաղաղության գործընթաց սկսելու համար։

Միաժամանակ կենսական է ապահովել, որ հայ կալանավորվածների պահման պայմանները համապատասխանեն միջազգային չափանիշներին և կոնվենցիոն պարտավորություններին։ Հատկապես, մտահոգիչ է Վիգեն Էուլջեկյանի դեպքը, ով հայրենիք վերադարձի ընթացքից հետո տեղափոխվել է Բաքվի բանտ՝ ծանր առողջական վիճակում։
Ընտանիքի փոխանցմամբ՝ Ադրբեջանը ամիսներ շարունակ նրան մերժել է անհրաժեշտ բուժօգնությունը, ինչի հետևանքով նրա կյանքը լուրջ վտանգված է։ Լրջագույն մտահոգություն է հարուցում այն փաստը, որ հայկական իշխանությունները բավարար ուժգնությամբ և հետևողականությամբ չեն պաշտպանում Ադրբեջանում պահվող հայերի իրավունքները և չեն պաշտպանում բռնի տեղահանվածների հիմնարար իրավական, սոցիալական և քաղաքական շահերը՝ չնայած նրանց հանդեպ գործված զանգվածային խախտումներին։

Վարչապետ Փաշինյանի այցի կապակցությամբ կարևոր ենք համարում անդրադառնալ նաև հենց Հայաստանում դիտվող վտանգավոր զարգացումներին, որոնք ավելի են խորացնում երկրի ներքին լարվածությունը։
Դրանց թվում՝  խոսքի ազատության սահմանափակումը, քաղաքական դրդապատճառներով քննադատների և այլընտրանքային կարծիք ունեցողների հետապնդումը,  արդեն 4 թեմակալ առաջնորդների կալանավորումը, ինչով կալանքի տակ է հայտնվել Հայաստանում ծառայող եպիսկոպոսների շուրջ մեկ երրորդը։

Այս քայլերը լուրջ կասկածներ են առաջացնում՝ իրավական պետության սկզբունքների, կրոնական ազատությունների պաշտպանության, և քաղաքացիական իրավունքների ապահովման առումով։

Չնայած Հայ առաքելական եկեղեցու սահմանադրական առանձնահատուկ կարգավիճակին՝ կառավարության գործողությունները տպավորություն են թողնում, որ իշխանությունները փորձում են եկեղեցին ենթարկել պետական կառավարման ու վերահսկողության։

Եվրոպայի խորհրդի նման կառույցներն արդեն բազմիցս արձանագրել են Հայաստանում քաղաքական հետապնդումների վտանգը և քննադատել «քաղբանտարկյալների» գոյության փաստը։

Չափազանց մտահոգիչ է, որ Գերմանիայում բնակվող հայերը, ովքեր հրապարակայնորեն քննադատում են Հայաստանի իրավական սահմանափակումները, աստիճանաբար ավելի են վախենում, որ կարող են զրկվել Հայաստան մեկնելու իրավունքից։ Սա մտահոգիչ է ոչ միայն իրավական, այլև մարդասիրական տեսանկյունից»։
Նամակը Խորին շնորհակալությամբ և հարգանքով,

Սառա Ռայնկե
Gesellschaft für bedrohte Völker (GfbV) (Վտանգված ժողովուրդների ընկերություն)

Դոկտոր Թեսսա Հոֆման
Arbeitsgruppe Anerkennung – Gegen Genozid, für Völkerverständigung (AGA) (Ճանաչման աշխատանքային խումբ՝ ընդդեմ ցեղասպանության, միջազգային փոխըմբռնման համար (AGA)
Ջոնաթան Սպանհենգեր

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...