Փաշինյանը ժողովրդի մեծ մասին կաշառակեր է անվանում․ «Փաստ»

13 Հունիսի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը բառացի հայտարարեց հետևյալը. «Ես գիտեմ մի բան՝ ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%ով ընտրակաշառքով քվե»: Ապա հավելեց. «Առանց փողի նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»:

Դեռ մի կողմ դնենք հարցը, թե որքանով են «օրգանիկ» ՔՊ-ի օգտին տրված քվեները: Այստեղ առանցքայինը ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող Փաշինյանի հայտարարության երկրորդ հատվածն է: Այն է՝ բոլորը, ովքեր հունիսի 7-ին քվեարկել են ոչ թե ՔՊ-ի, այլ մյուս ուժերի, առավել ևս՝ ընդդիմադիր հիմնական երեք ուժերի օգին, կաշառակերներ են, ընտրակաշառք վերցնողներ: Փաշինյանն իբր ուզում է «խայթել» ընդդիմադիր ուժերին, բայց գործնականում ուղղակիորեն զրպարտում ու վիրավորում է շուրջ 600 հազար ՀՀ քաղաքացիների: Ընդգծենք. նման հայտարարությունը չի կարող լղոզվել «քաղաքական գնահատական», «կարծիք», «ենթադրություն» որակումներով կամ «կռուտիտներով»:

Հատկապես, եթե նկատի ունենանք հայտարարողի կարգավիճակը՝ «ՀՀ վարչապետ», և այն, որ դա ասվել է պաշտոնական մամուլի ասուլիսի ժամանակ: Փաշինյանը հնչեցրել է որոշակի, պարզորոշ ու ընկալելի ձևակերպված, երկիմաստության տեղ չթողնող, կոնկրետ արտահայտություն (մեղադրանք):

Հասկանալի է, որ այն ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը: Բայց բուն հարցն այն է, որ այդ հայտարարությունից հետո ՀՀ մոտ 600 հազար քաղաքացի պիտի իրավապահ մարմիններից արդեն ծանուցագիր ստացած լիներ՝ որպես մեղադրյալ «ընտրակաշառքի գործով» ներգրավվելու վերաբերյալ, կամ էլ Փաշինյանի նկատմամբ պետք է վարույթ հարուցվեր՝ այդ ծավալի զանգվածային ընտրախախտման մասին փաստեր ունենալու և իրավապահ մարմիններին չներկայացնել

Ողջ խնդիրն այն է, որ Փաշինյանի վերոմեջբերյալ հայտարարությունը ամենաիսկական զրպարտություն է և հունիսի 7-ին ընդդիմադիրների օգտին քվեարկած ՀՀ մոտ 600 հազար քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող, արատավորող արտահայտություն: Ու սա իսկապես զայրացրել է բազմահազար քաղաքացիների, որոնք սոցցանցերում չեն էլ թաքցնում իրենց վրդովմունքն ու վիրավորանքը: Զուտ իրավական տեսանկյունից ՀՀ քաղաքացիները, ովքեր քվեարկել են ոչ ՔՊ-ի օգտին, այլ մյուս ուժերի, հանգիստ կարող են ինչպես անհատապես, այնպես էլ կոլեկտիվ եղանակով քաղաքացիական հայցերով դիմել դատարան՝ Նիկոլ Փաշինյանի դեմ: Նրանից պահանջը կարող է լինել իր իսկ հնչեցրած զրպարտության հերքումը նույն պայմաններով (ասուլիս, սրահ, շատ լրագրողներ, ուղիղ եթեր), հրապարակային ներողություն խնդրելը և շուրջ 600 հազար ՀՀ քաղաքացիներին հատուցման:

Իհարկե, հնարավոր է՝ այս կերպ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հասկանալ՝ ովքեր են քվեարկել ոչ իր օգտին, բայց, դե, ընդդիմադիր հայացք ունեցողները, հատկապես սոցցանցերում ակտիվ քաղաքացիները երբեք չեն էլ թաքցրել, որ ոչ մի պարագայում ՔՊ չեն ընտրի:

Հա, ի դեպ, հավելենք, որ հայ ժողովրդի մեծ մասին կաշառակեր է անվանում այն քաղաքական ուժի ղեկավարը, որի ներկայացուցիչները ընդդիմությանը մեղադրում էին՝ իբր ՀՀ իշխանամետ քաղաքացիներին որակումներ տալու մեջ»։

Նմանատիպ նյութեր

Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ

Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ

Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գուգարաց թեմը «Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը» վերտառությամբ հոդված է ներկայացրել։ «Քրիստոնեական ավանդույթի մասին դատողություններ անելիս ամենամեծ վտանգը մեկն է. աստվածաբանությունը փոխարինել բարոյական...

Իսպանիայում անտառային հրդեհներ են․ տուժածներ կան

Իսպանիայում անտառային հրդեհներ են․ տուժածներ կան

Իսպանիայում, շոգի ալիքի ֆոնին, մոլեգնում է տարածաշրջանի պատմության մեջ ամենամեծ անտառային հրդեհը․ 12 մարդ է զոհվել Ալմերիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով: Տարածաշրջանային իշխանությունների տվյալներով՝ Բեդար բնակավայրի (Ալմերիա նահանգ) տարածքում...

Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին

  Հակակոռուպցիոն դատարանում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման՝ հակասահմանադրական ճանաչված գործով դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանն արգելեց քննարկել Փաշինյանի սպառնալիքներն ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...

Եթե Փաշինյանը դուրս գա, վտարեն, ժողովրդի վիճակը կլավանա․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...

Հրապարակն ու հարակից փողոցները փակ կլինեն․ վարդավառ են նշելու

Հրապարակն ու հարակից փողոցները փակ կլինեն․ վարդավառ են նշելու

Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, ինչպես նաև Շահումյանի արձանի...