Փաշինյանը Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ու օրինական գործունեությունը խոչընդոտելու 44 գրառում է արել. Հովհաննես Իշխանյան

13 Հոկտեմբերի, 2025

Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ու օրինական գործունեությունը խոչընդոտելու 44 գրառում է արել։
Սա միայն նրա Ֆեյսբուքի էջը, հաշվված չի պատգամավոր, նախարարներինը։
Նա 44 անգամ խախտել է Սահմանադրության 17-րդ հոդվածը, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 17-րդ հոդվածը, քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածը։
Սա տևել է չորս ամիս՝ մայիսի 30-ից մինչև սեպտեմբերի 20-ը։ Սեպտեմբերից գործին կպել հանցակցել են ամուսնացյալ քահանաները, որոնց Փաշինյանը կոչ էր արել միասին գրավել եկեղեցին՝ հունիսի 30-ի և հուլիսի 1-ի գրառումներով։
Դեռևս հաշվված չի պատգամավորների, նախարարների, Փաշինյանի օգնական, խորհրդարանականների եկեղեցին զավթելու կոչերը, խոսքերն ու գործողությունները։
Սակայն հաշվված է Մարդու իրավունքների պաշտպանի զրոյական ուշադրությունը Հայաստանի ամենամեծ կրոնական կազմակերպության և նրա հետևորդների դեմ ամենօրյա ատելության խոսքի, հոգեբանական գրոհի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցին փորձում է զավթել, քանի որ այն միակ կազմակերպված կառույցն է, որը զբաղվում է գերիների ու պատանդների ու արցախցիների վերադարձի հարցերով և Արցախում հայկական մշակութային ժառանգությունն ավերելը կանխելու հարցով։
Նաև հիշենք, որ Փաշինյանը սկսեց իր գրոհը Ադրբեջանի հոգևոր Ալլահշուքյուր Փաշազադեի Էջմիածինը վերացնելու հայտարարություններից հետո
ու նաև Շվեյցարիայի Բեռն քաղաքում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կազմակերպած համաժողովում կաթողիկոսի մասնակցությունից հետո, որը նվիրված էր Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը»։

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

Երևանի՝ արտահանումը այլընտրանքային արտաքին շուկաներ վերաուղղելու փորձերը էական արդյունքներ չեն տվել, և Հայաստանի համար առանցքային տնտեսական գործընկերը շարունակում է մնալ ռուսական շուկան։ Այս մասին «Вести» տեղեկատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված...

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ Այս մասին Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։ Ավելի վաղ ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը «The Armenian Mirror-Spectator»-ի համար...

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

Սեպտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել «Ուիգմոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ իրենց...

Խոշոր հրդեհ Արարատյան փողոցի շենքերից մեկում. բնակիչները տարհանվել են

Խոշոր հրդեհ Արարատյան փողոցի շենքերից մեկում. բնակիչները տարհանվել են

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ...

13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ 2-ն էլ վիրավոր են

13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ 2-ն էլ վիրավոր են

Սեպտեմբերի 3-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանները Էջմիածին քաղաքի թիվ 9 հիմնական դպրոցում «Զգուշացեք, երեխաներն են» միջոցառման շրջանակներում ծառայություն իրականացնելու ժամանակ հարակից տարածքից լսել են վիճաբանության ձայներ և, մոտենալով նշված...