Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»

20 Մայիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը գնալով ավելի քիչ է հիշեցնում քաղաքական ծրագրերի, գաղափարների ու հաշվետվության ներկայացում և ավելի շատ վերածվում է ընդդիմախոսներին և ընդդիմադիր էլեկտորատին վիրավորելու, վարկաբեկելու և սպառնալու գործընթացի։ Հանրային հարթակներում ու քաղաքացիների հետ շփումներում ձևավորվում է մի խայտառակ պատկեր․ իշխանության ղեկավարը, փոխանակ խոսի երկրի խնդիրների, ծրագրերի և պատասխանատվության մասին, հաճախ ափերից դուրս է գալիս, անձնավորում քաղաքական պայքարը և այն տեղափոխում վիրավորական բառապաշարի դաշտ։

Տպավորությունն այնպիսին է, որ ՔՊ քարոզչության ամբողջ հրապարակային ծանրությունը Փաշինյանն անձամբ է վերցրել իր վրա։ Մինչդեռ շտաբներում, ըստ քաղաքական դաշտից մեզ հասնող տեղեկությունների, ակտիվ գործում են ընտրական նախկին գործընթացներից հայտնի «տասովշիկները», իսկ քաղաքական թիմի զգալի մասը հիմնականում ապահովում է զանգվածային ներկայություն՝ գլխաքանակ։

Այս ֆոնին առավել քան տարակուսելի էր ՔՊ բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Ալեն Սիմոնյանի, Տիգրան Ավինյանի, Անահիտ Ավանեսյանի և մյուսների պահվածքը Փաշինյանի վերջին միջադեպերի ժամանակ։ Փոխանակ փորձեին զսպել նյարդայնացած վարչապետին, հանգստացնել իրավիճակը և քաղաքական գործընթացը պահել արժանապատիվ դաշտում, նրանք փաստացի լուռ հետևում էին, թե ինչպես է երկրի ղեկավարն ընտրողների հետ շփման ժամանակ անցնում բոլոր սահմանները։ Փաշինյանի կողքին կանգնած պաշտոնյաները հռճվում էին՝ չգիտակցելով, որ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող քարոզարշավը վերածել անձնական հաշվեհարդարի։

Մեկ այլ դրվագում էլ Ալեն Սիմոնյանը Փաշինյանին ցույց է տալիս Արթուր Օսիկյանի գրառումը, ինչից հետո վարչապետն առավել է նյարդայնանում և հնչեցնում նոր, ավելի կոշտ ու անթույլատրելի ձևակերպումներ։ Օսիկյանն այս պահին ձերբակալված է, և փորձում են կալանավորել նրան։

Բայց չպետք է մոռանալ, որ երբ խոսքը վերաբերում է Արցախից տեղահանվածներին, պատերազմին, զոհերին և հանրային ծանր վերքերին, չի կարելի խոցել դրանք։

Անգամ իշխանության կողմից առաջադրված Մարդու իրավունքների պաշտպանը, թեև բավականին անատամ և հասցեականությունից զուրկ ձևակերպումներով, այնուամենայնիվ անդրադարձավ նման վարքագծի անթույլատրելիությանը։ Ավելին՝ Փաշինյանի պահվածքը քննադատեցին նաև արևմտյան ֆինանսավորմամբ հասարակական կազմակերպություններ, որոնք սովորաբար զգուշավոր են իշխանության հասցեին ուղիղ գնահատականներ տալու հարցում։

Նմանատիպ նյութեր

Բորբոսնած կեղծ հնություն է, մարդիկ կան, պարզվում է՝ ձրի են. Բագրատ Միկոյան

Բորբոսնած կեղծ հնություն է, մարդիկ կան, պարզվում է՝ ձրի են. Բագրատ Միկոյան

Սա այլևս բորբոսնած հնություն է, մարդիկ կան, որ թվում էր էժան են, բայց, պարզվում է, ձրի են։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի վերաթարմացրած ձայնագրությանը, ըստ...

ԱԱԾ մեկուսարանում նշել են Բագրատ սրբազանի 55-ամյակը

ԱԱԾ մեկուսարանում նշել են Բագրատ սրբազանի 55-ամյակը

«Դատարկ սեղանի շուրջ, բայց Սրբազան Հոր իմաստության ու լավատեսության առատությամբ ԱԱԾ մեկուսարանում նշեցինք քաղբանտարկյալ արքեպիսկոպոսի 55-ամյակը: Հավատով, որ շատ շուտով ունենալու ենք ազատագրված Հայաստան»,- գրել է Սրբազանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Բագրատ Սրբազանի...

Չինաստանի առաջնորդը խոսել է Իրանում պատերազմի ավարտի անհրաժեշտության մասին

Չինաստանի առաջնորդը խոսել է Իրանում պատերազմի ավարտի անհրաժեշտության մասին

Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում Չինաստանի առաջնորդը նշել է, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն՝ ընդգծելով խաղաղության հասնելու համար բանակցությունների առանձնահատուկ կարևորությունը։ Գրում է...

Դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք ապատեղեկատվություն են տարածել․ խոսնակ

Դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք ապատեղեկատվություն են տարածել․ խոսնակ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Զգուշացում փոքրիկ խմբակի անդամներին, որոնք ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք ու ապատեղեկատվություն են տարածում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»...

Արևմուտքն աստիճանաբար սթափվում է Փաշինյանի կործանարար գործելաոճից․ Ռոբերտ Ամստերդամ

Արևմուտքն աստիճանաբար սթափվում է Փաշինյանի կործանարար գործելաոճից․ Ռոբերտ Ամստերդամ

Արևմուտքն աստիճանաբար սթափվում է Փաշինյանի կործանարար գործելաոճից։  Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներից մեկում՝ Foreign Policy-ում հրապարակված հոդվածի հայերեն թարգմանությունը՝ ստորև. Արդյոք...