Փաշինյանը սկսել է պատգամավորներին՝ ծննդյան օրերին Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը նվիրել․ «Հրապարակ»

Մրտ 26, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի գաղափարախոսությունը» նյարդայնացնում է նաեւ ՔՊ-ականներին, չնայած հրապարակային չեն խոսում, հակառակը՝ հարկ եղած դեպքում պրոպագանդում են շեֆի առաջ քաշած թեզերը: Սակայն մասնավոր զրույցներում շատ կոշտ են արտահայտվում՝ դա անվանելով Փաշինյանի իդեա ֆիքսը, որով փորձում է արդարացնել սեփական հանցանքները։

ՔՊ-ում «իրական Հայաստանի» դեմ քննադատության ալիքը հատկապես բարձրացել է այն բանից հետո, երբ Փաշինյանը սկսել է պատգամավորներին՝ ծննդյան օրերին Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը նվիրել:

Դրա մեջ հստակ ուղերձ են տեսել, թե Փաշինյանը հրահանգում է մոռանալ կատարվածը, հաշտվել կորուսյալ երկրի իրողության հետ, որպեսզի կարողանա իր դեմագոգիկ գաղափարները քարոզել։ Ի դեպ, հավանաբար, այս բողոքի ձայնը հասել է վարչապետին, վերջին շրջանում նա ծննդյան նվերներ գրեթե չի անում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա կարժանանա զինված ուժերի կոշտ պատասխանին․ Իրանի ԱԳՆ

Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա կարժանանա զինված ուժերի կոշտ պատասխանին․ Իրանի ԱԳՆ

Իրանի նկատմամբ ցանկացած արտաքին ագրեսիա կարժանանա ԻԻՀ ԶՈՒ  կոշտ պատասխանին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իսրայելի հայտարարությունները՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության...

Անգամ ձեռք բերված և իրականացման փուլում գտնվող պայմանավորվածություններին չենք կարողանում լինել տեր ու պատասխանատու. Հակոբ Բադալյան

Անգամ ձեռք բերված և իրականացման փուլում գտնվող պայմանավորվածություններին չենք կարողանում լինել տեր ու պատասխանատու. Հակոբ Բադալյան

«Հայաստանի նախագահը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ներդրումային ամենամյա համաժողովին մասնակցելու: Գրավիչ գործուղում է, անշուշտ: Բայց հարց է առաջանում, Հայաստանն ինչ է շահում դրանից, եւ ինչ էր կորցնելու՞, եթե օրինակ չլիներ այդ գործուղումը: Իհարկե, եթե...

«Ի դեպ». Արցախը հանձնելուց հետո Փաշինյանը ձեռնամուխ է եղել արխիվի ոչնչացմանը

2024 թվականի մարտի 25-ից Yerevan.Today-ը մեկնարկեց րիլային ֆորմատով նոր հաղորդաշար` «Ի դեպ» խորագրով: Հաղորդաշարի նպատակն է կարճ տեսանյութերի միջոցով հանրությանը տեղեկացնել Հայաստանում, Հայաստանից դուրս և Հայաստանի...

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը Մայր Աթոռում

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը Մայր Աթոռում

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը նաև մայրության և գեղեցկության տոնն է։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակել է որպես մայրության...

Յուրաքանչյուր մայր կարողանում ա իրա ձագին պահի, նույնիսկ կենդանին, ես չկարացի. անհետ կորածի մայր

Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 7-ին, լուռ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: «Մենք էլ չենք ուզում, որ լինի էս տոնը: Արդեն 5 տարի ա էս տոնն ինձ ավելի շատ ցավ ա պատճառում: Ես մայրացել եմ էն ժամանակ,...