Փաշինյանը նվազագույնի է հասցրել քաղաքացիների հետ շփումը․ «Հրապարակ»

23 Մայիսի, 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է․  Նիկոլ Փաշինյանի մարզային եւ համայնքային այցերը դիվադադար են անում տեղի բնակիչներին։ Փաշինյանի այցից մոտ 2-3 ժամ առաջ տվյալ համայնք դեսանտ է իջեցվում՝ ոստիկանության եւ ՊՊԾ գնդի կողմից, 2-3 գազել ոստիկան ու թիկնապահ են լցվում այդ տարածքը, բառի բուն իմաստով՝ սանրում են այն հատվածը, որտեղ պետք է տեղի ունենա հավաքը, եւ ելույթ ունենա Նիկոլ Փաշինյանը։

Նախօրեին Արարատի մարզի Սուրենավան համայնքում՝ Փաշինյանի այցից առաջ, մի քանի գազել ուժայիններ են ժամանել, ստուգել ամեն քար ու թուփ, հարակից խանութներն ու տների բակերը։ Ոմանց կարծիքով, անվտանգային միջոցառումներից զատ, սա նաեւ հոգեբանական ներգործության խնդիր է լուծում, փորձում են վախ ներշնչել տեղի բնակչությանը, որ հանկարծ մեկի մտքով չանցնի՝ Փաշինյանի քարոզարշավը հարամել։

Ի դեպ, բժիշկ տիկնոջ հետ միջադեպից հետո Փաշինյանն ակնհայտորեն նվազագույնի է հասցրել քաղաքացիների հետ շփումը։ Նա այցելում է համայնքներ, թաղեր, բայց չի շփվում բնակիչների հետ, միայն ելույթ է ունենում պիկապի վրայից, արագ քարտեզներ է բաժանում ու հեռանում։ Նախօրեին Արարատի մարզում անգամ նրա բարձրախոսն էր փոխվել, Փաշինյանի ձայնը բավական վատ էր լսվում։ Երբեմնի ժողվարչապետը, որ հայտարարում էր, թե Հայաստանում 3 մլն վարչապետ կա, այսօր փաստացի վախենում է շփվել ժողովրդի հետ, քանի որ դրանք, որպես կանոն, սկանդալներով են ավարտվում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 23․ 05․ 26

Նմանատիպ նյութեր

ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»

ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կադրային փոփոխությունների շարքը կարող է շարունակվել, և առաջիկայում պաշտոնին հրաժեշտ տվողների ցանկում կարող է հայտնվել նաև նախարարի...

Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը. «Հրապարակ»

Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթ-ը գրում է.  Չնայած Դոնթի բանաձեւով ԱԺ հանձնաժողովներից մի քանիսի նախագահությունն անցնում է ընդդիմադիրներին՝ եթե 12 հանձնաժողով ձեւավորվի, 3-ի նախագահներին պետք է նշանակի «Ուժեղ Հայաստանը», սակայն ՔՊ-ականները նախագահի թեկնածություններ են առաջադրել...

Ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ, դրանց չեմ ուրախացնելու. Աղվան Վարդանյան

Ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ, դրանց չեմ ուրախացնելու. Աղվան Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ վերցնելու է մանդատը։ «Խաղաղվեք. հարցը փակված է։ Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։ Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու...

Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն․ «Ժողովուրդ»

Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների մշակութային քաղաքականությունը վերջին տարիներին ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Մի կողմից՝ պետական հաստատություններում Արցախի հիշատակումը, խորհրդանիշների ցուցադրումը կամ նրա մշակութային...

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթ-ը գրում է. «Պետական շարքային ծառայողները հերթական հիասթափությունն են ապրել իշխանության կողմից օգտագործվելու եւ չվարձատրվելու կապակցությամբ։ Մեզ ասացին, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ պետական ծառայողների մեծ մասին պարտադրել են լծվել իշխանության...