Փաշինյանը նպատակ ունի «զբաղվել» Ավինյանով․ «Ժողովուրդ»

Ապր 8, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 2-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստի ժամանակ ուշագրավ իրավիճակ է եղել:

Նշենք, որ օրակարգում ընդգրկված է եղել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքների ներկայացումը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը զեկուցել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման եւ կառավարման համակարգում պիլոտային մեթոդաբանությունների ներդրման, օրենսդրական կարգավորումների, բարեվարքության ուսումնասիրությունների համակարգում օրենսդրական փաթեթի ընդունման եւ դրա վերաբերյալ ընդհանուր միտումների մասին:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպման ժամանակ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ այն, ինչ քննարկվում է կոռուպցիայի առնչությամբ, կարելի է ասել, «ջուր ծեծոցի» է, եւ առավել ճիշտ կլինի, որ այս պահին սկսեն քննարկել իշխանության ներսի ամենակարկառուն ներկայացուցիչ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ կոռուպցիոն մեխանիզմների մեջ լինելու փաստը, եւ քննել հենց նրա հարցը:

Սակայն Նիկոլ Փաշինյանը, որեւէ կերպ ընթացք չի տվել եւ որեւէ ձեւով չի արձագանքել այդ հայտարարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե որքանով է իրական մեզ փոխանցված այս տեղեկությունը:

Զրուցեցինք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ, ով ներկա է եղել հանդիպմանը: Պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն առաջին անգամ է լսում այդ հայտարարության մասին:

Նշենք, որ ըստ քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի՝ Տիգրան Ավինյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել ու, կարծես թե, Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի առաջիկայում լրջորեն «զբաղվել» Ավինյանով, քանի որ սեպտեմբերին ՔՊ-ն նոր վարչության կազմ է ընտրելու, ու Փաշինյանը նպատակ ունի «ավինյանական թեւին» չեզոքացնելու»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Բաքվի, Անկարայի հետ կարգավորումը

Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Բաքվի, Անկարայի հետ կարգավորումը

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիoղլուի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։ ՀՀ ԱԳ...

Մայր Աթոռում նշվեց Սուրբ Հարության տոնը

Մայր Աթոռում նշվեց Սուրբ Հարության տոնը

Ապրիլի 20-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Մայր Տաճարի զանգերի...

Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ

Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար. Հռոմի պապ

Հարավային Կովկասում երկարատև լարվածությունը պահանջում է հրատապ հաշտեցում. այս մասին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ ուղերձում ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնում է vaticannews.va կայքը: Ծանր թոքաբորբից ապաքինվող պոնտիֆիկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի...

Մտահոգիչ են մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները. Գարեգին Բ

Մտահոգիչ են մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները. Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական պատգամը Սուրբ Հարության պատարագի ժամանակ․ Հանուն հոր և որդու, և Սուրբ Հոգու, ամեն։ «Քրիստոս հարություն առավ մեռելներից, օրհնյալ է Հարությունը Քրիոստոսի։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Քրիստոսի Սուրբ...

ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում. 2 հոգի տեղափոխել են ԱԱԾ

ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում. 2 հոգի տեղափոխել են ԱԱԾ

ԱԱԾ աշխատակիցները Շենգավիթի թաղապետարանում մոտ 1.5 ժամ գործողություններ կատարելուց հետո թաղապետարանի 2 պաշտոնյայի տեղափոխել են ԱԱԾ : Շամշյանի տեղեկություններով, վերջիններս կասկածվում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ Շենքում է եղել նաև Շենգավիթ վարչական շրջանի...