Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ․ «Հրապարակ»

26 Ապրիլի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները կարծես թե մտահոգված են Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի տների ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական սյունեցի պատգամավորներին հանձնարարել է գնալ մարզ, շրջել տարբեր համայնքներում, լինել Խոզնավարում ու Խծաբերդում, զրուցել բնակիչներ հետ, հանդիպումներ ունենալ նրանց հետ ու առաջին ձեռքից ինֆորմացա տալ, թե ինչ է կատարվում համայնքներում: Փաշինյանի նպատակը առաջին ձեռքից իմանալն է, թե ինչ հաճախականությամբ են կրակում ադրբեջանցիները, դիրքերի, թե բնակավայրերի վրա են կրակում: Ու, կարծես թե, ՔՊ-ականները վատ լուրերով են վերադառնում․ բանն այն է, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է բնակավայրերը, ոչ թե, օրինակ, դիրքերը, և սա նախօրերին հաստատվեց նաև ՊՆ-ում: Փաշինյանին ՔՊ-ակաները լավ լուրեր չեն փոխանցում, չնայած այն բանին, որ Փաշինյանը նստած սպասում է, թե երբ Ալիևը կհայտարարի, որ պատրաստ է ստորագրելու Խաղաղության համաձայնագիրը:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանը առաջիկայում պատրաստվում է անձամբ այցելել Սյունիքի մարզ, որպեսզի իր աչքերով տեսնի, թե ինչ է կատարվում այս առումով մարզի համայնքներում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի իշխանությունը միացել է Ադրբեջանին. նախաձեռնությունը «ցանկալի չէ». CSI

Փաշինյանի իշխանությունը միացել է Ադրբեջանին. նախաձեռնությունը «ցանկալի չէ». CSI

Շվեյցարիայում գործող Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան կազմակերպությունը (CSI) կոչ է անում Շվեյցարիայի Դաշնային խորհրդին առանց հապաղելու առաջ տանել խաղաղության ֆորումը, որն ուղղված է Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչմանը։ Արցախի պատվիրակությունը...

Փաշինյանի տիպիկ սահակաշվիլիական սցենարը. ի՞նչ տեղի ունեցավ 2006 թ.-ին. Վահե Սարգսյան

Փաշինյանի տիպիկ սահակաշվիլիական սցենարը. ի՞նչ տեղի ունեցավ 2006 թ.-ին. Վահե Սարգսյան

«Գործակալներ..., գործակալներ...» կամ հայ խոպանչիներին ՌԴ֊ից կարտաքսեն ԱԻՆ-ի բեռնատար ինքնաթիռներո՞վ, թե՞ «Զիլերին»բարձած կբերեն Լարս. Փաշինյանի տիպիկ սահակաշվիլիական սցենարը. ի՞նչ տեղի ունեցավ 2006 թ.-ին: Այս մասին գրում է խմբագիր Վահե Սարգսյանը: 2006 թվականին...