Փաշինյանը կարմիր ժապավեն կտրեց խարդախության համար դատապարտվածի հետ․ «Ժողովուրդ»

18 Մարտի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 15-ին Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում մասնակցեց մետաղաձուլարանի բացման արարողությանը, որը Իլհամ Ալիեւի պահանջով Երասխից տեղափոխվեց Արարատ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի տնօրենը, որը Փաշինյանին դիմավորեց արարողակարգի խախտումով, նախկինում դատապարտված է եղել:

Խոսքը Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է, որը կոստյում հագնելու, փողկապ կրելու փոխարեն ներկայացել էր ջինսե տաբատով: Նա «Ջի Թի Բի» ընկերության սեփականատերն է, որն այդ անվան տարբեր վերջավորություններով զանազան ընկերություններ է հիմնել վերջին տարիներին: 2022-ի հուլիսին հիմնադրվել է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն, որի միակ մասնակիցը՝ համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Ջի Թի Բի Հոլդինգս» ՍՊԸ-ն է։ Սա էլ առաջինից մի քանի ամիս ավելի վաղ է ստեղծվել՝ 2022 թ. մարտին։ Այստեղ 50 տոկոս մասնակցություն ունի Նոնո Արմենի Սարգսյանը՝ Գրիգոր Տեր-Ղազարյանի կինը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը։ 2024 թ. հոկտեմբերի 24-ին հիմնադրվել է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որի իրական շահառուն նույն Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ 97.5 % բաժնեմասով, 1 % մասնակցություն ունի Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղը, 1,5 %՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը։

Հավելենք, որ նա «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախկինում՝ 2009 թվականին, դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):

Դատավոր Ժորա Վարդանյանը նրան մեղավոր է ճանաչել այն բանի համար, որ նա 05.02.2009 թ. ՀՀ քաղաքացի Գրիգոր Իգիթյանի եւ ԱՄՆ քաղաքացի Ջորջ Նաջարյանի միջեւ գույքային վեճերի մասին իմանալով, Արսեն Բալասանյանի հետ հանդիպելով Գրիգոր Իգիթյանին, ներկայացել է՝ իբրեւ իրենք Ջ. Նաջարյանի վստահված անձինք են, Գ. Իգիթյանի պարտավորությունների կատարման ապահովության համար նրանից ստացել են 30.000 ԱՄՆ դոլար: Գրիգոր Տեր-Ղազարյանի եւ Արսեն Բալասանյանի՝ խարդախության հիմքով հարուցված գործը քննվել է արագացված դատաքննության կարգով: Ամբաստանյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, զղջացել են, նրանց հարազատները ամբողջությամբ վերականգնել են տուժող Իգիթյանին պատճառված նյութական վնասը: Արդյունքում, Գրիգոր Տեր-Ղազարյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի 10 ամիս ժամկետվ պայմանական պատժի: 3 տարվա պայմանական պատժի է արժանացել նաեւ Արսեն Բալասանյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ

Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները։ Տեսականորեն և պատմականորեն՝ հնարավոր է կառավարել երկիրը առանց տնտեսագիտական խոր գիտելիքների կամ «տնտեսագիտական մտքի», քանի որ պետական ղեկավարի առաջնային գործառույթը քաղաքական...

Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ

Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր երկրին էլի հեղափոխություն է պետք»,- նախկի ԱԽ քարտուղարի գրքի շնորհանդեսին ասում է Նիկոլ Փաշինյանը։ Շատ չծավալվեմ։ Դուք թերեւս այսօր լսել եք նրա նախընտրական հաջորդ կարգախոսը կամ քարոզչության առանցքը։...

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 5-ին և 6-ին, 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ...

Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Ծառուկյան

Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Ծառուկյան

Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։ Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ...

Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին

Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Կրեմլում կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին, հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ТАСС-ը։ Ամերիկացի բանակցողները շաբաթ օրը ժամանել...