Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»

16 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին մեկնելու է Գերմանիա՝ Հեսսենի խաղաղության մրցանակը ստանալու համար։ Այցն արդեն պաշտոնապես հաստատված է․ Հեսսենի երկրամասի խորհրդարանը հրապարակել է ոչ միայն մրցանակաբաշխության օրը, այլև Փաշինյանի՝ Գերմանիայում նախատեսված ամբողջ օրվա ծրագիրը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին կլինի Վիսբադենում, որտեղ ժամը 11:00-ին տեղի կունենա Հեսսենի խաղաղության մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Գերմանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մրցանակը վարչապետին կհանձնի Հեսսենի խորհրդարանի նախագահ Աստրիդ Վալմանը, իսկ պարգևաբանական խոսքը կասի Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետական նախարար Սերապ Գյուլերը։

Փաշինյանը, ըստ պաշտոնական ծրագրի, մրցանակաբաշխությունից առաջ՝ ժամը 10:45-ին, գրառում կկատարի Հեսսենի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև նրա գերմանական այցը չի ավարտվի․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ նա կմասնակցի մի շարք այլ միջոցառումների։

Մասնավորապես, ժամը 13:30-ին Փաշինյանը հանդիպելու է Ֆրանկֆուրտի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ, իսկ օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16:00-ից 17:00-ն, այցելելու է Դարմշտադտի Fraunhofer LBF ինստիտուտ՝ ծանոթանալու ջրածնի ոլորտում իրականացվող հետազոտություններին։

Բայց ամենաուշագրավը, իհարկե, մրցանակն է։

Հեսսենի խաղաղության մրցանակը Փաշինյանին շնորհվում է նրա՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականության համար։ Գերմանական կողմը որպես Փաշինյանի «խաղաղարար» գործունեության հիմնավորում առանձնացնում է նաև 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը և ոչ բռնի քաղաքականության շեշտադրումը։

Մրցանակը նաև ունի դրամական բաղադրիչ՝ 25 հազար եվրո։ Այն 1994 թվականից շնորհվում է Albert-Osswald-Stiftung-ի կողմից՝ պատերազմների, բռնության ու հակամարտությունների կանխարգելման և խաղաղության հաստատման գործում ներդրում ունեցած անձանց։

Ու այստեղ ուշագրավ զուգահեռ է առաջանում․ Փաշինյանին խաղաղության մրցանակ են հանձնում այն ժամանակ, երբ նրա իշխանության համար խաղաղության թեման արդեն ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև ներքաղաքական ամենակարևոր քարոզչական թեմաներից է դարձել։

Գերմանական կողմն իր պաշտոնական հիմնավորման մեջ Փաշինյանի խաղաղարար քաղաքականության շրջանակում առանձնացնում է նաև Ադրբեջանի հետ գործընթացը։ Այսինքն՝ սեպտեմբերի 18-ին Վիսբադենում Փաշինյանը ստանալու է միջազգային հերթական գնահատականը՝ խաղաղության օրակարգի առաջմղման համար։

Սակայն հարց է առաջանում՝ Հայաստանում այդ «խաղաղության քաղաքականության» իրական գինն ու արդյունքը ո՞րն են, և որքանո՞վ է միջազգային մրցանակը արտացոլում Հայաստանի հասարակության ներսում այդ քաղաքականության վերաբերյալ գնահատականը։

Հատկանշական է նաև, որ սա Փաշինյանի համար արդեն 2026 թվականին խաղաղության թեմայով առաջին նման բարձրաձայն միջազգային գնահատականը չէ։ Փետրվարին նա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միասին ստացել էին «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կապակցությամբ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի  24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:...

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

Ռուսաստանում Հանթեր Բայդենի գործի վերաբերյալ ենթադրյալ կեղծ տեղեկությունների մասին ապատեղեկատվության մեղադրանքները շրջվել են Արևմուտքի դեմ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական...

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Գերմանիայի Բավարիա նահանգում գտնվող Ադոլֆ Հիտլերի նախկին Ալպյան հանգստավայրում՝ «Արծվի բույնում», հրդեհ է բռնկվել: Ռիա նովոստիի հաղորդմամբ հայտնել է Bild-ը։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալի և հետաքննում է, թե արդյոք նա կապ ունի հրդեհի հետ: Ուրբաթ օրը՝ տեղական...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր...

Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ

Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ

Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը։ Այս մասին Parstoday-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։ Պենտագոնը կարծում է, որ ամերիկյան համալսարաններին կից գործող՝ Չինաստանի կողմից ֆինանսավորվող Կոնֆուցիոսի...