Պետրոս Ղազարյանից պահանջում ենք եթերում հերքել աղավաղված տեղեկատվությունը․ հայտարարություն

10 Հուլիսի, 2025

Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդը խորին վրդովմունքով արձանագրում է, որ Հայաստանի Հանրային հեռուստաալիքը կրկին օգտագործվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակությունը նսեմացնելու և հանրության մեջ դիվանագրոհ տրամադրություններ սերմանելու համար։ 2025 թ. հուլիսի 9-ին եթերում հաղորդավար Պետրոս Ղազարյանը ներկայացրեց հերթական «հոգևորականի» կերպար, որը ո՛չ կարգադրված է Հայոց Եկեղեցու կողմից, ո՛չ էլ որևէ կապ ունի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կամ թեմական կառույցների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդը։

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Այդ անձը՝ ջինսերով, սպորտային կիսաբացված օձիքով, սպորտային կոշիկներով, ժարգոնային բառապաշարով ներկայացվեց ու հանդես եկավ իբրև «սարկավագ», զրպարտեց եկեղեցական դասը, աղավաղեց հոգևոր իրականությունը, որդեգրելով բացահայտ հակաեկեղեցական դիրքորոշում և դրսևորելով հոգևոր ոլորտի կատարյալ անգրագիտություն, եթե չասենք քրիստոնեական հավատքի ճշմարտության բացարձակ անտեղյակություն և կատարյալ մերկություն։ Հաղորդավարի լռությունն ու անգործությունն այսպիսի պարագայում համարժեք են նպաստակատար մասնակցության, ինչը հակասում է հանրային հեռարձակողի պետական-հասարակական առաքելությանը։

Մեր պահանջները.

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից՝

անհապաղ հրավիրել բաց նիստ, գնահատել թողարկման բովանդակային ու մասնագիտական խախտումները և պարզաբանել, թե որքանով են դրանք համահունչ Հանրային հեռուստատեսության խմբագրական չափորոշիչներին ու հանրային պայմանագրին։

Հեռուստաընկերության ղեկավարությունից՝

ներկայացնել, թե արդյոք վերոնշյալ «հոգևորականի» կարգավիճակը ստուգվել է, իսկ եթե ոչ — հրապարակայնորեն ընդունել սխալը և ներողություն խնդրել Հայոց Եկեղեցուց ու հավատացյալներից։

Պետրոս Ղազարյանից

եթերում հերքել աղավաղված տեղեկատվությունը, հավասարակշռված խոսք տրամադրել Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչներին և տվյալ հաղորդման հարթակը ծառայեցնել ոչ թե հակաեկեղեցական քարոզչության, այլ հիմնավորված հանրային քննարկման նպատակին։

Հաշվի առնելով, որ Հանրային հեռուստատեսությունը ֆինանսավորվում է քաղաքացիների հարկերով և արտացոլում է հանրային շահը, կոչ ենք անում պահպանել լրագրողական անկողմնակալությունը, զերծ մնալ սենսացիոնիստական մոտեցումներից, հարգել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա հոգևոր-մշակութային դերը և ազգապահպանման ու ազգակերտման բացառիկ նշանակությունն ու ներդրումը»։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...