Պետք էր զարկ տալ ազգային-եկեղեցական միությանը․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Ապր 12, 2025

«Վատիկանը միշտ էլ մնում է նույնը. պարզապես, պետք է գիտնալ այդ «քաղաք-պետության» պատմությունը»,-արձագանքելով Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում Ադրբեջանի ու Վատիկանի կազմակերպած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովին, գրում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Նա շարունակում է.

«Պարզապես, պետք չէր երբևէ լինել տիրադրուժ և «սուր ճոճել» հարազատ Հոգևոր Կենտրոնի դեմ՝ օտար կրոնական կենտրոնին բարեբանելով…

Մինչդեռ, պետք էր զարկ տալ ազգային-եկեղեցական միությանը՝ աշխարհսփյուռ հայությանը խարսխելով ազգապահ ու հայրենաշեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Հայոց երկրի և ազգային ինքնագիտակցության ու հոգևոր անկախության վեմը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է:

Համազգային հոգևոր, մշակութային, քաղաքական միասնության առկայությամբ միայն վատիկանները կսաստվեն՝ զերծ մնալով ամեն տեսակ ոտնձգություններից:

Իսկ Հայոց Եկեղեցին՝ ի գլուխ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, դարերի հոլովույթում որքա՜ն բյուզանդիոններ ու վատիկաններ է հաղթահարել. այս և գալիք բոլորին էլ կհաղթահարենք»։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը ռեկորդային թվով օտարերկրացիների արտաքսման վճիռ է կայացրել 2024 թվականին

Ռուսաստանը ռեկորդային թվով օտարերկրացիների արտաքսման վճիռ է կայացրել 2024 թվականին

2024 թվականին Ռուսաստանի դատարանները կայացրել են օտարերկրացիների արտաքսման մասին 174 000 վճիռ, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին ինը տարվա համար։ Այդ մասին են վկայում ՌԴ գերագույն դատարանին կից Դատական ​​գերատեսչության վիճակագրության տվյալները, որոնց ծանոթացել է...

Իսրայելի վարչապետը կայցելի Ադրբեջան

Իսրայելի վարչապետը կայցելի Ադրբեջան

Տարածաշրջանային լարվածության ֆոնին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան. այցի հստակ ամսաթիվը հայտնի չէ, սակայն դա տեղի է ունենալու առաջիկայում․ հայտնել է Israel Hayom թերթը: «Նեթանյահուն Բաքվում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի...

Այս փողոցն էլ է Շուշիի պես դժբախտ ու դժգույն․ Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները իրեն փիղ համարող, սակայն օբյեկտիվորեն...

Երթուղայինի վարորդին դանակահարողը մեկ այլ մեքենայի վարորդ է

Երթուղայինի վարորդին դանակահարողը մեկ այլ մեքենայի վարորդ է

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի գրել է. «Տեղեկացնում եմ, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից...