Պետք է դեմոգրաֆիկ հարցերով զբաղվենք, նաև այնպիսի տնտեսական մոդել ստեղծենք, որ ՀՀ-ն այլ կերպ զարգանա․ Ռոբերտ Քոչարյան

28 Ապրիլի, 2026

 

«Պետք է ուղղակի կարողանաս գնահատել, թե այդ մարդը ինչ վիճակում է ստացել և ուր է հասցրել: Հիմա եթե փոքր-միջին բիզնեսը 1998 թվականին կազմել է համախառն ներքին արդյունքի 13%-ը,  2008 թվականին արդեն կազմել է 46%: Երևի լավ կյանքից է չէ՞ դա կատարվել, լավ պայմաններից: Հիմա նայեք իրենք ինչ վիճակում են ստացել և ինչ վիճակում է հիմա, օրինակ՝ այս ութ տարում չի ավելացել ընդհանրապես, փոքր-միջին բիզնեսի վիճակը վատթարացել է։ Ովքեր կարողացել են 2022 թվականից հետո սանկցիաների շրջանցման ճանապարհով ինչ-որ բան բերել-տանել Ռուսաստան՝ նրանք ինչ-որ տեղ նորմալ վիճակում են, բայց սա կախված է կոնկրետ իրավիճակի հետ, սա արտադրական հզորություն ընդհանրապես չի ավելացրել։ Այն օրը, երբ սանկցիաներից Ռուսաստանը ազատվի, լրջագույն պրոբլեմ է ունենալու Հայաստանի տնտեսությունը, կոլափս է լինելու ուղղակի, ես դրա մեջ չեմ կասկածում»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը շրջանների...

Հրդեհ՝ ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. կանխվել է հրդեհի տարածումը

Հրդեհ՝ ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. կանխվել է հրդեհի տարածումը

Հուլիսի 8-ին՝ ժամը 05։07-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկրար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային...

Դատախազությունը պահանջում է «Մուլտի գրուպ»-ի Սևանի ափի շինությունները վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը

Դատախազությունը պահանջում է «Մուլտի գրուպ»-ի Սևանի ափի շինությունները վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2...

Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է. Արսեն Ջուլֆալակյան

Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է. Արսեն Ջուլֆալակյան

Արցախը հանձնող անձից/քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ... Սահմանադրություն, Եկեղեցի, սրբազաններ, ցեղասպանության հիշատակ, պատմություն, ավանդույթներ, ընտանիք. անարգում են ամեն բան: Գրել է Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։...

ՆԱՏՕ-ի հռչակագրում Ռուսաստանը կրկին կդիտարկվի որպես սպառնալիք. Ռյուտե

ՆԱՏՕ-ի հռչակագրում Ռուսաստանը կրկին կդիտարկվի որպես սպառնալիք. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում Ռուսաստանը կրկին կբնութագրվի որպես ՆԱՏՕ-ի համար սպառնալիք։ Նա նաև նշել է, որ գագաթնաժողովի մասնակիցները պարտավորություն կստանձնեն շարունակել աջակցել...