«Պատմությունը կարձանագրի, թե ով կանգնեց սրբության կողքին, և ով՝ սրբության դեմ». Մկրտիչ սրբազան

24 Դեկտեմբերի, 2025

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կալանավայրից, որը ներկայացնում ենք ստորև․

«Խստագույնս և աներկբա դատապարտում եմ դեկտեմբերի 18-ին իշխանական հովանավորչությամբ և ութը եպիսկոպոսների մասնակցությամբ կազմակերպված ամոթալի ու սրբապիղծ արշավը Հայ Եկեղեցու Սրբության սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ։

Կատարվածը պարզապես անհամաձայնություն կամ ներեկեղեցական տարաձայնություն չէ․ դա գիտակցված հարված էր մեր դարավոր հոգևոր ինքնության բաբախող սրտին, փորձ՝ խարխլելու այն հիմքը, որի վրա դարերով կանգուն է մնացել հայ ժողովուրդը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միայն քարե կառույց, հոգևոր և վարչական կենտրոն չէ․ այն մեր հավատի կենդանի վեմն է, մեր հոգևոր ինքնության առանցքը, այն սրբավայրը, որի շուրջ համախմբված հայ ժողովուրդը դարեր շարունակ դիմակայել է բռնությանը, օտար լծին ու հավատաքանդ փորձություններին։ Այդ սրբության դեմ ձեռք բարձրացնելը ոչ թե քաջություն է, այլ հոգևոր ինքնասպանություն։

Այս տիրադավ ու տիրադրուժ խմբակի գործողությունների ճշգրիտ բնութագրումն է Երեմիա մարգարեի դատապարտող հետևյալ խոսքը. «Վա՜յ նրան, ով կառուցում է իր տունը, բայց ոչ արդարությամբ, և իր վերնահարկերը, բայց անիրավությամբ» (Երեմիա ԻԲ․ 13)։

Անիրավության վրա հիմնված ցանկացած քայլ դատապարտված է փլուզման, իսկ այդ ճանապարհն ընտրածները՝ պատմական խայտառակության։ Այս մարդիկ մոռացել կամ միտումնավոր ոտնահարել են այն իրողությունը, որ իրենք ոչ թե փողոցային ակտիվիստներ են և ոչ էլ իշխանական կամակատարներ, այլ Աստծու Սուրբ Խորանի առաջ հավատարմության երդում տված հոգևորականներ, որոնց կոչումն է պահպանել Եկեղեցու միասնությունը, այլ ոչ թե պառակտել այն։
Եսայի մարգարեի խոսքն այսօր նրանց համար հնչում է որպես դատավճիռ. «Վա՜յ նրանց, ովքեր չարը բարի կանվանեն և բարին՝ չար, ովքեր լույսը խավար կհամարեն և խավարը՝ լույս» (Եսայի Ե․20)։ Դեկտեմբերի 18-ին դուք հենց այդ ճանապարհն ընտրեցիք՝ խավարն անվանելով լույս, ապստամբությունը՝ բարեպաշտություն, իսկ հավատարմությունը՝ հանցանք։ Ձեր խոտոր, հակականոնական, անօրեն և արկածախնդիր վարքով դուք մոլորեցնում եք հավատացյալ ժողովրդին՝ գիտակցաբար ծառայելով այն ուժերին, որոնք մշտապես ձգտել են ներսից քանդել Հայ Եկեղեցին։

Երախտագիտությամբ ու զորակցությամբ ջերմորեն ողջունում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուխտապահ միաբանությանը՝ հավատարմություն պահած եպիսկոպոսներին ու վարդապետներին, քահանայից դասին, սարկավագներին և մեր հավատացյալ ժողովրդին, որոնք այս փորձության օրերին չլքեցին Մայր Եկեղեցին։ Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ և ազգընտիր Հայրապետին։ Պատմությունը կարձանագրի, թե ով կանգնեց սրբության կողքին, և ով՝ սրբության դեմ»։

Նմանատիպ նյութեր

Իրանում հումանիտար ճգնաժամը պետք է դադարեցվի. Թրամփ

Իրանում հումանիտար ճգնաժամը պետք է դադարեցվի. Թրամփ

Իրանում հումանիտար ճգնաժամ է, և այն պետք է դադարեցվի։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Truth Social-ի իր էջում։ «Անկում ապրող Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վճարում իր զինվորականների զգալի մասին, միաժամանակ սպանում է ցուցարարներին, նույնիսկ եթե նրանք...

Փաշինյանը հավակնում է 13 տարվա պաշտոնավարման․ Վարդևանյանը՝ կառավարության ծրագրի մասին

  «Այսօր տեղի ունեցող իրադարձությունների և դրան երեկ նախորդած իրադարձության՝ հարցուպատասխանի շրջանակներում, ես ուզում եմ հասկանալ՝ քանի տարի է դեռևս, կամ միգուցե շաբաթներ են պահանջվելու այս իշխանություններից, որ իրենք ի վերջո...

Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել կայանված ավտոմեքենայում․ կա վիրավոր

Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել կայանված ավտոմեքենայում․ կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ...

Ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը գնա․ ինքը մետաստազ է, իմ պետությունը քայքայողն է․ Աննա Գրիգորյան

  «Ես իրեն ասում եմ՝ դու Ալիևի խամաճիկն ես, որովհետև Ալիևի հրահանգով մեր պետության բովանդակությունն ես ուզում փոխել։ Դրան ի պատասխան՝ ինքը որոշում է՝ իր արևին, կներեք այս բառի համար, ողորմելի փորձեր է իրականացնում իմ անձի հետ կապված...

ՔՊ-ն հաստատեց Փաշինյանի կառավարության  2026 — 2031թթ. ծրագիրը

ՔՊ-ն հաստատեց Փաշինյանի կառավարության 2026 — 2031թթ. ծրագիրը

«Քաղաքացիական պայմանագիր»-ը հաստատեց Կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը։ ԱԺ-ում ծրագրին կողմ քվեարկեց միայն ՔՊ-ն: Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց, իսկ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց։ Այսպիսով՝ կողմ քվեարկեց 63 պատգամավոր, դեմ՝ 24...