Եվ գտնվեցին հոգևորականներ, ովքեր եկեղեցին պղծողի առաջ ծնկի եկան, իսկ Արցախի թեմի առաջնորդը խոնարհվեց Արցախը հանձնողի առաջ. պատգամավոր

27 Նոյեմբերի, 2025

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարիներ հետո պատմաբանները Հայաստանի այս շրջանի մասին կգրեն, որ Արցախը հանձնած, հայ ժողովրդին մահ, պարտություն և ողբերգություն բերած Փաշինյանը այդքանից հետո շարունակում էր մնալ իշխանության, քանի որ
— պատերազմից հետո գտնվեցին բանակի գեներալներ, ովքեր կանգնեցին նրա առաջ և պատվի առան,
— գտնվեցին հոգևորականներ, սրբազաններ, ովքեր եկեղեցին պղծողի և իրենց հոգևոր եղբայրներին գերի վերցնողի առաջ ծնկի եկան, իսկ Արցախի թեմի առաջնորդը խոնարհվեց Արցախը հանձնողի առաջ,
— գտնվեցին քաղաքական ուժեր, գործիչներ, ովքեր համակերպվեցին, պայմանավորվեցին, վախեցան և այդպես էլ պատասխանատվություն չստանձնեցին պայքարելու,
— գտնվեցին գործիչներ, ովքեր սոցիալական ցանցերից այդպես էլ դուրս չեկան կամ գլխավոր թիրախին թողնելով` հին ու նոր արեցին,
— գտվեցին հայ գործարարներ, ովքեր ֆինանսավորեցին դավաճանին իր հակահայ ծրագրերը իրականացնելու համար,
-գտվեցին քննիչներ, դատախազներ, դատավորներ, ովքեր բութ գործիք դարձան ազգակործանի ձեռքին նրա իշխանությունը պահելու համար։
Բայց նաև կգրեն, որ այս ամենը ուներ նաև դրական ազդեցություն. սա մաքրվելու, ջրեր զուլալելու, թացը չորից տարբերակելու հնարավորություն էր։
Կգրեն, որ վերը նշված մարդկանց կողքին կային արժանապատիվ հոգևորականներ, գործարարներ, ազգային գործիչներ, զինվորականներ, դատավորներ, պարզապես ազնիվ և հայրենասեր քաղաքացիներ, ովքեր զրկանքների, բանտարկությունների գնով պայքարեցին և չհանձնվեցին:
Եվ այս ամոթալի շրջանը երկար չտևեց. Եկեղեցին և իսկական հոգևորականները մնացին կանգուն, ազգային ուժերը չկոտրվեցին, կազմակերպեցին իրենց ժողովրդին՝ ազատագրելով հայրենիքը դավաճաններից և գործակալներից»։

Նմանատիպ նյութեր

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց և Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական...

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...