Պաշտպանության նախարարի հրաժարականի հանրային պահանջ կա, քաղաքական որոշում է պետք․ Դավիթ Տոնոյան

1 Սեպտեմբերի, 2026

Պաշտպանության նախարարի հրաժարականի հանրային պահանջ կա, քաղաքական որոշում է պետք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1–ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով բանակում ինքնասպանությունների ու սպանությունների մասին։ Հայտնում է news.am-ը։

«Ժամանակին այդպիսի դեպքերից հետո եղել են պաշտոնանկություններ, ռազմական ոստիկանության պետն է պաշտոնանկ եղել 2019–ի, թե 2020 թվականի սկզբին, բոլոր ոստիկանապետները տեղային, որոնք սպասարկում էին այս կամ այն զորամասը, պաշտոնանկություններ լինում էին։

Իսկ բանակում ինքնասպանությունների պարագայում գտնում եմ, որ պետք է մի քիչ ավելի զգույշ լինել և ավելի շատ աշխատել, այլ ոչ թե պաշտոնանկությունների միջոցով լուծումներ տալ»,- ասաց նա։

Հարցին՝ իրավաչափ է համարո՞ւմ, որ այդ դեպքերի հետևանքով հենց նախարարը պիտի հրաժարական տա, Տոնոյանը պատասխանեց․ «Նախարարի հրաժարականը վարչապետի ու նախարարի դաշտում է գտնվում։ Եթե իրենք գտնում են, որ քաղաքական առումով դրա անհրաժեշտությունը կա՝ որոշումը կկայացնեն, ուրեմն չեն տեսնում քաղաքական այդպիսի որոշում։ Հանրային պահանջը կա, բայց հանրային պահանջն էլ այնպես չէ, որ պետք է համեմատական անել այլոց աշխատանքի հետ, այլոց վիճակագրության հետ: Իմ պաշտոնավարման ժամանակ երևի մի երեք անգամ հանրային դաշտում անընդհատ պաշտոնանկ եմ եղել, ցույցեր են եղել, ամեն ինչ եղել է, դա քաղաքական որոշման խնդիր է»,- նշել է նախկին նախարարը։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում: Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան,  Ստեփանավան համայնքներում դրանք համամասնական են, իսկ...

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...