Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել. «Փաստինֆո»

28 Ապրիլի, 2026

Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, ով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, շարունակում է պաշտոնավարել։

Մարիամ Իսպիրյանի և վերջինիս որդու ձերբակալության մասին հայտնի դարձավ ապրիլի 18-ին։ Նույն վարույթով ձերբակալվել էր նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, որը 2012 թվականից Համալսարանի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչն է: Ըստ քրեական վարույթի՝ պրոռեկտորը որդուն աշխատանքի է ընդունել բուհում, սակայն որդին աշխատանքի չի ներկայացել։

Համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, նրա որդին՝ խարդախության, Սմբատ Լպուտյանը՝ խարդախության օժանդակության և պաշտոնեական կեղծիքի մեջ։  Դատախազությունից «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ երեք անձի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նշված խափանման միջոցի կիրառումը հարցեր է առաջացնում հատկապես պրոռեկտորի դեպքում, ի վերջո, վերջինիս մեղադրանքն առնչվում է հենց պաշտոնեական դիրքին, հետևաբար, պարզ չէ, թե ինչու իրավապահները չեն կասեցրել նրա պաշտոնավարումը՝ առնվազն կանխելու հնարավոր նոր չարաշահումները կամ աշխատակիցների վրա ազդեցությունը, ինչը նաեւ քննության օբյեկտիվության վրա կարող է ազդել։

Այս համատեքստում չենք կարող չհիշել նախորդ տարի համալսարանի ռեկտորի, մյուս պրոռեկտորի և այլ աշխատակիցների վերաբերյալ գործը, որով վերջիններիս պաշտոնավարումը կասեցվել է, հետևաբար, իրավապահների այս երկակի մոտեցումը մեղմ ասած հարցեր է առաջացնում։ Նկատենք, որ «Փաստինֆո»-ի հարցերին ի պատասխան վարույթն իրականացնող մարմնից որեւէ պարզաբանում չի տրվել, այլ միայն հաստատվել, որ պրոռեկտորի լիազորությունները կասեցված չեն։

Թերեւս Մարիամ Իսպիրյանն, իսկապես, ունի ազդեցիկ հովանավոր (ներ), այլապես դժվար է պատկերացնել նրա անձի նկատմամբ ՀԿԿ-ի նման հոգատար վերաբերմունքը։ Ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ լավ հարաբերություններ ունի քպականների հետ, հատուկ շեշտվում է նաեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունը։

Նմանատիպ նյութեր

Անգամ ԵԱՏՄ զեկույցի 50% իրական լինելու դեպքում, ՀՀ-ին ապոկալիպտիկ ապագա է սպառնում․ Խաչատրյան

  «Նույնիսկ եթե ԵԱՏՄ զեկույցի հաշվարկները 50 տոկոսով են իրական, ապա մեզ սպառնացող ապագան կարող է ապոկալիպտիկ լինել։ Եթե Ռուսաստանից գազ չգնենք, հարց է առաջանում՝ որտեղի՞ց ենք գնելու։ Մեկ այլ հարց էլ այն է, թե արդյոք Ռուսաստանը...

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ, սակայն պատկան մարմինները թաքցրել են այդ մասին։ «Հովվին պահում էին ՌՈ-ում, պարզ չէ՝ այժմ վերադարձվե՞լ է Ադրբեջանին, թե՞ շարունակում է գտնվել ՀՀ-ում։ Մեր իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցի հովիվը ՀՀ է եկել Բերդ...

Բերում եք տնտեսական պրոյեկտ, որի տակ զրո հաշվարկ կա ներկայացված․ Մեսրոպ Մանուկյանը՝ TRIPP-ի մասին 

  «Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք դուք հաշվարկ, ինչքան գումար եք ծախսելու։ Ինքը տնտեսական պրոյեկտ է, վերջիվերջո, ունի տնտեսական կոմպոնենտ, ու ինչքա՞ն փող է աշխատելու պետությունը։ Այսինքն՝ դրանից պետության ծախսածը, զուտ բիզնես մտածելակերպով՝...

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Yerkir.am-ը երեկ «5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանի նախընտրական գործողություններին, չնայած նախընտրական...

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դուք ԹՐԻՓՓ-ը բերում եք վավերացման, սա չի՞ նշանակում, որ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում, ինչպես Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ...