Լրագրող Լիա Սարգսյան.«Փարաքարի սպանություններով պայմանավորված այսօր պաշտոնանկ է եղել Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը: ԱԱԾ լրատվական վարչությունից Բարսեղյանի պաշտոնանկության մասին լուրը հաստատեցին: ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի հրամանով ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը: Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում սեպտեմբերի 23-ին սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը: Այդ դեպքից հետո արդեն պաշտոնանկ էին արվել Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանու, Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը»:
ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Գագիկ Խաչատրյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը
Հրատապ մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանները։ Նրանք կանդրադառնան մինչև լուսաբաց շարունակված՝ կալանքի հարցով դատական նիստին, Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, պաշտպանների գնահատմամբ, շարունակվող խոշտանգմանը, ինչպես նաև...





