Պարգևատրված զենքերը հանձնելու նախագիծը մերժվել է և՛ ներսում, և՛ դրսում. «Ժողովուրդ»

14/03/2025 09:10

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը որոշել է սրբագրել Հայոց պատմությունը եւ նորանկախ Հայաստանի առաջնորդների կողմից պետության անունից որպես պարգեւատրում հանձնված զենքերը ուզում է հետ հավաքել: Այս նախագիծը առաջացրել է լուրջ դժգոհություններ ոչ միայն շահառուների շրջանում, այլեւ հենց ՔՊ ներսում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա փետրվարի 21-ից հանրային քննարկման ներկայացված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախատեսում է, որ պարգեւատրված կամ զենքով պարգեւատրված համարվող բոլոր անձինք պարտավոր են մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը ոստիկանություն ներկայացնել պարգեւատրական զենքերը, այդ թվում՝ մեկից ավելի անգամ պարգեւատրված լինելու դեպքում՝ երկրորդ եւ հաջորդ միավոր բոլոր պարգեւատրական զենքերը։

Բացառություն են միայն այն մարդիկ, ովքեր ռազմականացված կազմակերպություններում 20 եւ ավելի տարի ծառայության ստաժ եւ առնվազն «մայոր» կոչում կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեն. նրանք կարող են միայն մեկ պարգեւատրված զենք ունենալ։ 92 տոկոսով մերժված (տե՛ս լուսանկարը) այս նախագծով Արփինե Սարգսյանը ակնկալում է «զենքով պարգեւատրման գործընթացը դարձնել առավել արժանիքահեն եւ որոշակիացված, ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի՝ առավել բարձր մակարդակ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պարգեւատրական զենքերի կարգավիճակը բերել ճիշտ իրավական դիրքավորման։

Միաժամանակ, շրջանառությունից դուրս կբերվեն այն զենքերը, որոնց պարգեւատրման հիմքերում բացակայում են ստանդարտներ»: Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր իրենց տարբեր սխրանքների, հայրենանվեր գործունեության համար Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության ղեկավարների կողմից անցած տասնամյակներում պարգեւատրվել են զենքով, անարժան են եղել, պետք է հետ հավաքել պետական պարգեւները: Ըստ Արփինե Սարգսյանի՝ այսուհետեւ պարգեւատրման ինստիտուտը կպահպանվի միայն ՀՀ վարչապետի դեպքում:

Այսինքն՝ միայն Նիկոլ Փաշինյանի կողմից տրվելիք պարգեւատրումները կլինեն օրինական եւ արժանի: Սա ոչ այլ ինչ է, քան խտրական վերաբերմունք:

Բայց այս նախագծի մեջ զավեշտալին հավաքվելիք զենքերի նպատակային օգտագործման հիմքերն են. «Ոստիկանության կողմից առգրավված կամ վերցված պարգեւատրական զենքերը կարող են օգտագործվել նաեւ գիտակրթական կամ մշակութային նպատակներով»։ Անշուշտ, մշակութային նպատակով զենքի օգտագործումը ոստիկանության կողմից բարդ է պատկերացնել, բայց Արփինե Սարգսյանը նախատեսել է:

Տեղեկացնենք, որ մինչ այս նախագիծը 3-4 ամիս առաջ բոլոր օրինական զենք ունեցողները, մեկ այլ ՔՊ-ականի՝ օրենքում փոփոխություն անելու համաձայն, գնացել են ոստիկանություն, նորից հաշվառվել, նորից քննություն հանձնել, ծախսել դրա համար նվազագույնը 100 հազար դրամ, եւ հիմա նախարարը մարդկանց ծախսած գումարները համարում է անտեղի եւ որոշել է քրեածին իրավիճակը երկրում բարելավել՝ օրինական, գրանցված զենքերը հավաքելով:

Այսինքն, ապօրինի զենքի շրջանառությունն ու վաճառքը չի կարողանում կանխել նախարարը, օրինական զենքերն է հավաքում: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց նախարար Արփինե Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում դրված հարցման 92 տոկոսանոց մերժումից հետո, ՔՊ թիմի ներսում առկա դիմադրության պայմաններում, արդյոք մտադի՞ր է օրենքի նախագիծը պաշտպանել եւ առաջ տանել՝ փորձելով հասնել դրա ընդունմանը, թե՞ կնահանջի:

Մեր հարցմանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի պատասխանի մանրամասները՝ տեսանյութում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փաշինյանը նույնիսկ փորձ չի անում արդարացնելու այս ցավալի լռությունը. Վարդան Օսկանյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրում է. «Փաշինյանը կարող է ստանալ ստորագրություն, բայց ոչ երբեք պատմության ներողամտությունը: Ժամանակակից հայկական դիվանագիտության ողբերգականորեն զավեշտալի հատակին հասնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ի ցույց է...

Հաթերքում ադրբեջանցիների վերաբնակեցումը՝ հայկական հուշարձաններին սպառնացող նոր վտանգ

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.orgկայքը գրում է. «2025 թվականի մարտի 3-ին օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ադրբեջանական կողմը վերաբնակեցրել է 25 ընտանիք՝ թվով 91 բնակչով: Վերաբնակեցումը կատարվել է «ազատագրված տարածքներ...

ՌԴ-ն շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ Մոսկվան շահագրգռված է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման մեջ և պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հայկական կողմի...

ԱՆԻՖ-ի Մոսկվայի մասնաճյուղը 5 տարում 6,9 մլն դոլար է ստացել. «ձախողում ու խայտառակությու՞ն», թե՞ «ռեյդերային զավթում». Հետք

«Հետք»-ը գրում է. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է իբրեւ ԱՆԻՖ) մոսկովյան ներկայացուցչությունը 2020-2024 թթ. ընթացքում 2,7 մլրդ դրամի հատկացում է ստացել ԱՆԻՖ-ից, սակայն վերջինիս ներկա ղեկավարությունը չունի որեւէ տվյալ մասնաճյուղի...

Գյումրիում նոր արագաչափ է տեղադրվել

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է...

Մանիպուլյացիաների հարցում միջազգային չեմպիոն եք. Լևոն Քոչարյան

«Մի բան մնում է փաստ, որ ձեր իշխանության ժամանակ մենք ունեցել ենք այս ամբողջ ողբերգությունը, դավաճանությունը, հազարավոր զոհերը, կորսված այդքան տարածքները, այդքան կյանքեր»,- այս մասին այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ...

ԱԳԼՃԿ-ների տուգանքի սահմանաչափը բարձրացվել է

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը ասուլիսի ժամանակ հայտնեց, որ բարձրացվել է ԱԳԼՃԿ-ների տուգանքի սահմանաչափը: «Օրինակ՝ ԱԳԼճԿ-ների դեպքում տուգանքի չափը 50․000-100․000 դրամ էր, դա, կարելի է ասել, որ...

Գնում ենք մի ճանապարհով, որ մեր երկիրը կամաց-կամաց, կտոր-կտոր զիջվում է թշնամուն. Դանիելյանը՝ Միրզոյանին

4 գյուղ զիջել եք, բայց կողքի գյուղից 900 հեկտար տարածք չենք ստացել։ Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով արտգործնախարար...

Դուք որպես ո՞վ եք պատրաստվում ստորագրել, ժողովուրդը համաձայնություն տվե՞լ է. Գրիգորյանը՝ Միրզոյանին

Պատերազմը ձեր կերտածն է, ձեր օրոք է եղել պատերազմը: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով արտգործնախարար Միրզոյանին։ «Դուք...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերաբերյալ ճեպազրույցով է հանդես գալիս: Հիշեցնենք. Մարտի 13-ին հայկական և ադրբեջանական կողմերը հայտարարել են, որ համաձայնության են եկել խաղաղության...