Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել. Սերժ Սարգսյանի գրասենյակ

Մրտ 27, 2025

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168.am-ը մեկնաբանություն է խնդրել մարտի 25-ին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հերթական պոռթկումների վերաբերյալ՝ ուղղված բանավեճի իր առաջարկը մերժած ՀՀ նախկին երեք նախագահներին:

Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են.

«Իր աղետալի գործունեությանը տրված բոլոր գնահատականներից՝ ազգային անվտանգության վտանգի աստիճանի հասած նրա հոգեվիճակն ամենաշատը վատթարանում է կապիտուլյանտ բնորոշումից:

Ադրբեջանի հետ հիմա էլ բանակցություններում կրկնակապիտուլյացիայի ենթարկված անձը երեկ խղճուկ կապիտուլյացիայի ենթարկվեց նաև բանականության ու բարոյականության հետ անհավասար պայքարում:

Նրա հոգեկան անհավասարակշիռ վիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև իր իսկ պատճառով հաստատված ռազմաքաղաքական անհավասարակշռության հայելային արտացոլումն է, որը կապիտուլյանտը չի կարողանում թաքցնել Ալիևի պարտադրած ցածր նշաձողի ծանրության տակ մնացած վախերի պատճառով:

Ճամարտակելու փոխարեն նա միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը և հրապարակել ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը:

Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել»:

Նմանատիպ նյութեր

Քաղաքը, գտնվելով «անգլուխ» վիճակում, դարձել է ոմանց համար «փող» աշխատելու միջոց․ ավագանու անդամ

Քաղաքը, գտնվելով «անգլուխ» վիճակում, դարձել է ոմանց համար «փող» աշխատելու միջոց․ ավագանու անդամ

Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը։ Քաղաքը, գտնվելով «անգլուխ» վիճակում, դարձել է ոմանց համար «փող» աշխատելու միջոց։ Երևանի կանաչապատումը, ասֆալտապատումը, մանկապարտեզների վերանորոգումը, թանկացվող...

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայում

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայում

Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում՝ «Վոկզալնայա Պլոշչադ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող հագուստի շուկայում։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ խմբեր։ Նախնական տվյալներով, զոհեր չկան։ Հրդեհի բռնկման...

Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. «Ժողովուրդ»

Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խաղող մթերողների բունտը կանխելու, փողոցները փակելու աղմուկից խուսափելու համար ՀՀ Կառավարությունը կոնյակի սպիրտ է գնել կոնկրետ գործարանից՝ պարտադրելով նրան քաղաքացիներից խաղող մթերել: Բայց երբ գնված կոնյակի սպիրտը Կառավարությունը վաճառել...

Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին․ «Հրապարակ»

Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու ամիս առաջ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ազատման դիմում ներկայացրեց: Նրա հեռանալու մասին լուրերը ավելի վաղ շրջանառվում էին` մոտ մեկ տարի շարունակ։ Պատճառն, ըստ հավաստի տեղեկությունների, միջազգային...

Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Իրավունք»

Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախցիների մոտ «նա ստարտ» տրամադրություն է։ Ներկայացուցչությունից բոլորին տեղեկացվել է, որ մոտ օրերս լուրջ գործընթացներ են սպասվում, ու կարեւոր է 120 հազար արցախցիների մասնակցությունը։ Օրը եւ գործողությունների պլանը դեռ կազմակերպիչները չեն...