Նոյեմբերյանի, Ապարանի, Արթիկի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

1 Մարտի, 2026

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Մարտի 1-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Սպիտակի ոլորանները միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Վարդենյաց լեռնանցքը և Ոսկեպար-Ջուջևան-Բաղանիս ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Նոյեմբերյանի, Ապարանի, Արթիկի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ստեփանավանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր

Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց․ Իվետա Տոնոյան

Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց․ Իվետա Տոնոյան

Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ, ասել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Ակնկալում էինք, որ Սահմանադրական դատարանը չկայացնի այնպիսի որոշում, որ կապացուցի՝ Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը մահացել են: Էլ չեմ...

Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում․ 5 ավտոմեքենա մոխրակույտի է վերածվել

Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում․ 5 ավտոմեքենա մոխրակույտի է վերածվել

Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզ է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ...

Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով

Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով

Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա, ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ «եթե Կոստանտինովկան այժմ Ռուսաստանի վերահսկողության տակ է, ապա Պուտինը խնդիր չի ունենա այնտեղ ինձ հետ հանդիպելու և դիվանագիտական ​​լուծումներ գտնելու...

Սահմանադրական դատարանի լեգիտիմության խնդիրը չհաղթահարվեց․ Արամ Վարդևանյան

  «ՍԴ այսօրվա որոշումը նախորդներից տարբերվում է մեկ ցավոտ հանգամանքով․ Սահմանադրության օրվան ընդառաջ պարզվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրականություն և սահմանադրական...

ԱՄՆ Անկախության 250-ամյակի շքերթը չեղարկվել է անոմալ շոգի պատճառով. Bloomberg

ԱՄՆ Անկախության 250-ամյակի շքերթը չեղարկվել է անոմալ շոգի պատճառով. Bloomberg

Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթը, որը պետք է անցկացվեր Վաշինգտոնում հուլիսի 4-ի առավոտյան, չեղարկվել է տարածաշրջանում հաստատված ծայրահեղ շոգ եղանակի պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝...