Նոր պատմության պայծառ մեկնարկը․ Tashir Arena-ի հանդիսավոր բացումը․ տեսանյութ, լուսանկարներ

25 Հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 24-ին Երևանում կայացավ Tashir Arena-ի հանդիսավոր բացման արարողությունը. այն այսօր նոր սերնդի մշակութային և ժամանցային ինքնատիպ համալիր է, որը կառուցվել է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան։

ETERNIA շոուի պրեմիերան դարձավ միջոցառման պայծառ կետն ու Երևանի կրկեսի նոր դարաշրջանի խորհրդանիշը, որն այժմ իր տեխնիկական հագեցվածությամբ և հնարավորություններով չի զիջում աշխարհի առաջատար արենաներին։

Տոնական երեկոյի սկիզբը խորհրդանշական էր․ Տաթևիկ Կարապետյանը բացեց արենայի դռները՝ հրավիրելով առաջին հյուրերին նոր տարածք։ Բացման արարողությանը ներկա էին մշակույթի և բիզնեսի ներկայացուցիչներ, բարեգործական կազմակերպությունների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, շոու-բիզնեսի աստղեր, արտիստներ և բլոգերներ։ Հարյուրավոր հյուրեր դարձան այն եզակի վայրի ծննդյան ականատեսը, որտեղ միաձուլվում են արվեստը, տեխնոլոգիաներն ու տաղանդը։

Հյուրերին սպասում էր տպավորիչ տոնական ծրագիր։ Երեկոյի կուլմինացիան դարձավ ETERNIA շոուի պրեմիերան. ներկայացում, որի վրա աշխատել է ավելի քան հարյուր արտիստներից կազմված ստեղծագործական խումբը։ Այն դարձավ նոր Արենայի յուրատեսակ այցեքարտը։ Տարիներ շարունակ իրականացված ինտենսիվ փորձերը հնարավորություն տվեցին ստեղծել մի ներկայացում, որը ջնջում է կրկեսային արվեստի, թատրոնի և ժամանակակից մուլտիմեդիա տեխնոլոգիաների սահմանները՝ հանդիսատեսի համար բացահայտելով հնարավորի նոր հորիզոններ։ Շոուն ստեղծվել է հատուկ Tashir Arena-ի համար այնպես, որ  օգտագործվեն նոր բեմի բոլոր տեխնիկական հնարավորությունները. շարժական հարթակները, ժամանակակից լուսային և ձայնային համակարգերը, մուլտիմեդիա պրոյեկցիաներն ու մեխանիկական էֆեկտները ստեղծում են հանդիսատեսի լիակատար ներգրավվածություն ներկայացման աշխարհում:

«Այսօր մենք բացում ենք Tashir Arena-ի դռները. սա ոչ թե պարզապես նոր հարթակ է, այլ վայր, որը դառնալու է Հայաստանի մշակութային կյանքի կենտրոնը։ Այստեղ միաձուլվում են արվեստը, ներշնչանքը, բացառիկ տաղանդը և սերը մեր երկրի հանդեպ։ Այս նախագիծը հնարավոր դարձավ թիմի անսահման նվիրումի շնորհիվ, և ես հպարտ եմ, որ մեր երազանքը իրականություն դարձավ։ Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք հավատում ենք արվեստի ուժին, բարությանը, որը միշտ հաղթում է»,­ — ասաց Տաթևիկ Կարապետյանը՝ բեմից տալով շոուի մեկնարկը։

Տաթևիկը ելույթում դիմեց նաև իր հորը՝ Սամվել Կարապետյանին, շնորհակալության և երախտիքի խոսքեր հայտնելով նրա անզիջում ճանապարհի համար։ Նա ընդգծեց, որ հենց հոր սկզբունքայնությունն ու հաստատակամությունն են թույլ տվել կյանքի կոչել այս իսկապես շքեղ երազանքի նախագիծը։

Հանդիսավոր բացումից մի քանի օր առաջ Տաթևիկ Կարապետյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բարեգործական նախապրեմիերային դիտում հատուկ հյուրերի համար։ Նոր ներկայացման առաջին հանդիսատեսները դարձան նրանք, ովքեր հատկապես ջերմության և հոգատարության կարիք ունեն՝ բազմազավակ ընտանիքներ և Արցախից տեղահանված ընտանիքներ, վետերաններ, սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ և բարեգործական հիմնադրամների շահառուներ։ Նրանցից շատերի համար այդ երեկոն իրական տոն դարձավ՝ լցված լույսով, երաժշտությամբ և բարության հանդեպ հավատով։

Սա Tashir Arena-ում անցկացված առաջին բարեգործական նախաձեռնությունը չէր։ Օգոստոսի 18-ին կայացավ «Երեխաները՝ երեխաների համար» բարեգործական համերգը։ Այն անցկացվեց որպես հատուկ միջոցառում, որը կազմակերպվել էր «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի անձնական որոշմամբ, որը որոշել էր իր 60-ամյակը նվիրել երեխաներին։ Նրա խնդրանքով նոր Արենայի դռները առաջին անգամ բացվեցին ավելի քան 1200 փոքրիկ հանդիսատեսների առջև՝ Հայաստանի տարբեր համայնքներից, որոնց թվում էին՝ բազմազավակ ընտանիքներ, Արցախից տեղահանված ընտանիքներ, ինչպես նաև այն հերոսների և զինծառայողների երեխաներ, ովքեր զոհվել կամ տուժել են մարտական գործողությունների հետևանքով։

Հոկտեմբերի 25-ից ETERNIA շոուն հասանելի կլինի բոլոր հանդիսատեսների համար։ Տոմսերն արդեն վաճառքում են առցանց և համալիրի տոմսարկղերում։ Ներկայացումները կանցկացվեն շաբաթական երեք անգամ, իսկ որոշակի օրերին՝ երկու անգամ՝ ցերեկային և երեկոյան ցուցադրություններով։

Լրացուցիչ տեղեկատվություն

Տաթևիկ Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, բարեգործ։ Luminar-X  իմերսիվ արտ-տարածքի հեղինակն ու հիմնադիրն է, ETERNIA շոուի հեղինակն ու գաղափարական առաջնորդը։

2015 թվականից իրականացնում է բարեգործական ծրագրեր Հայաստանում։ 2018 թվականին նախաձեռնեց լուսանկարիչ Իլյա Վարդանյանի «Երազներ Հայաստանի մասին» ցուցահանդեսը, որն անցկացվեց Մոսկվայի Մուլտիմեդիա Արվեստի Թանգարանում և մեծ հաջողություն ունեցավ։ Նույն թվականին աջակցեց հայկական ժամանակակից արվեստի Extension.AM ցուցահանդեսին, որը ներկայացվեց «Տրիումֆ» պատկերասրահում։ Garage ժամանակակից արվեստի թանգարանի հովանավորն է։

Հայաստանի ամենամեծ բազմաֆունկցիոնալ հարթակի՝ Tashir Arena-ի գաղափարի և գեղարվեստական կոնցեպցիայի հեղինակն է, համակարգում է համալիրի ողջ ստեղծագործական բովանդակությունը, ձևավորումն ու մշակութային նախաձեռնությունները:

Tashir Arena-ի մասին

Tashir Arena-ն Հայաստանի ամենախոշոր բազմաֆունկցիոնալ հարթակն է, որը կառուցվել է միջազգային ստանդարտներին համապատասխան։ Սա ժամանակակից կենտրոն է, որտեղ համակցվում են հանդիսատեսային մշակույթը և առաջատար տեխնոլոգիաները՝ դառնալով նոր առանցքային գրավչության կետ տարածաշրջանային և միջազգային մակարդակի միջոցառումների համար։

Tashir Arena-ն ստեղծում է աննախադեպ հնարավորություններ տարբեր ձևաչափերի միջոցառումների կազմակերպման համար՝ շքեղ շոուներից և համերգներից մինչև սպորտային մրցումներ՝ բարձրացնելով երկրի մշակութային և իրադարձային օրակարգը նոր մակարդակի։

ETERNIA շոուի մասին

ETERNIA-ն այն աշխարհն է, որտեղ իրականության սահմաններն անհետանում են, իսկ երևակայությունը ձև է ստանում։ Ձեզ սպասվում է պատմություն վերափոխման, սիրո և որոնումների մասին՝ պատմված երաժշտության, լույսի և անհավանական հնարքների լեզվով։ Մտնելով ETERNIA-ի անսովոր աշխարհը՝ սովորական երիտասարդը հանդիպում է հրաշալի Նիմֆային, ով նվաճում է նրա սիրտը։ Նրա համար երիտասարդը պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ վտագավոր ճանապարհորդության՝ դեռևս չբացահայտված տարածքներով։ Իր ուղեկցող իմաստուն Պապի՝ ETERNIA-ի գաղտնիքների պահապանի հետ միասին հերոսը կանցնի չորս տարրերի փորձությունների միջով, կհանդիպի ֆանտաստիկ արարածների և կբախվի անհավանական խոչընդոտների։

Իսկ թե ինչով ավարտվի ամենը, չգիտենք… կամ գուցե չի ավարտվի։ Կիմանաք շոուի ընթացքում։

ETERNIA շուուի տոմսերը կարելի է ձեռք բերել Tashir Arena-ի https://tashirarena.am/  կայքի միջոցով, ինչպես նաև Արենայի տոմսարկղերում

«Տաշիր» ընկերությունների խմբի մասին

«Տաշիր» ընկերությունների խումբը 1999 թվականին հիմնադրվել է գործարար Սամվել Կարապետյանի կողմից և հանդիսանում է Հայաստանի ամենամեծ մասնավոր դիվերսիֆիկացված հոլդինգներից մեկը։ Խմբին պատկանում է ավելի քան 200 ընկերություն, որոնք գործում են տնտեսության տարբեր ոլորտներում՝ ներառյալ շինարարությունը, էներգետիկան, դևելոփմենտը, արդյունաբերությունը, առևտուրը, ֆինանսները, բժշկությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները։ Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը, իսկ ներկայության աշխարհագրությունն ընդգրկում է ավելի քան 50 քաղաք Ռուսաստանում, ԱՊՀ-ում և այլ երկրներում։

«Տաշիր»-ը հանդիսանում է Հայաստանի ամենամեծ մասնավոր ներդրողներից մեկը՝ համակարգված աջակցություն ցուցաբերելով սոցիալական, մշակութային և ենթակառուցվածքային նախաձեռնություններին։ Խմբի գործունեությունը Հանրապետությունում ընդգրկում է կարևոր ոլորտներ և ազդում է երկրի տնտեսության և հասարակության առօրյա կյանքի վրա՝ մասնավորապես էներգետիկայի, արդյունաբերության, շինարարության և քաղաքային ենթակառուցվածքի ոլորտներում։

2015 թվականին «Տաշիր»-ը ձեռք բերեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը և սկսեց երկրի էներգետիկ համակարգի լայնածավալ արդիականացումը։ Անշարժ գույքի և դևելոփմենտի ոլորտում իրականացվել են ազգային նշանակության նախագծեր՝ ներառյալ «Rio Mall» և «Dalma Garden Mall» առևտրի և զվարճանքի կենտրոնների շինարարությունը, Երևանի Tashir Street-ը և Երևանի կրկեսի վերակառուցումը, որը 2025 թվականին կբացվի Tashir Arena բրենդի ներքո։

Ընկերությունը ակտիվորեն ներգրավված է նաև սոցիալական և բարեգործական ծրագրերում՝ աջակցություն ցուցաբերելով կրթության և առողջապահության ոլորտներում, օգնելով անապահով ընտանիքներին և պատերազմի հետևանքով տուժածներին, կառուցելով դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, նպաստելով մշակութային հուշարձանների վերականգնմանը և ենթակառուցվածքների զարգացմանը։

Նմանատիպ նյութեր

Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապալվել

Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապալվել

Այսօր՝ հունիսի 24-ին, ուժեղ քամու պատճառով վնասներ են պատճառվել նաև Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քամու հետևանքով տապալվել են մի քանի ծառեր։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավելի քան 2 ժամ է, ինչ Մեծամորի քաղաքապետարանից որևէ...

Վարդաշենի շենքերից մեկում պայթյուն է եղել. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել

Վարդաշենի շենքերից մեկում պայթյուն է եղել. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի...

ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր. Արամ Վարդևանյան

ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր. Արամ Վարդևանյան

«Վարչական ռեսուրսի չարաշահում, ատելության խոսքի տարածում, քաղաքական հետապնդումներ և քրեաիրավական գործիքակազմը որպես վարչական ռեսուրսի օգտագործում, 100 հազարին հասնող ձայներ, որոնք ընդհանրապես վերահսկողական մեխանիզմ չեն ունեցել»,-ֆեյսբուքյան եթերում ասաց«Ուժեղ...

Կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը. Բադալյան

Կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Իրանի խորհրդարանի նախագահը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է Իսլամական երկրների կոնֆերանսի պառլամենտական ասամբլեային: Ղալիբաֆը հանդիպել է նաև Իլհամ Ալիեւի Այստեղ իհարկե հետաքրքիրն այն է, որ Ղալիբաֆը մի քանի օր առաջ...

Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են «Nissan X-Trail» մակնիշի, «Ford Fusion» մակնիշի, «Opel Astra» մակնիշի, «Kia Forte» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես...