Նիկոլ Փաշինյանն ունի ներքին չարության հսկայական ծավալ, իր մարմնում այն չի տեղավորվում, դուրս է տալիս․ Քոչարյան

9 Նոյեմբերի, 2025


Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 5-րդ ալիքին տված հարցազրույցից․

— Պարոն նախագահ միայն մեր խմբագրությունում Արցախի ամբողջական հայաթափումից հետո աշխատանքի են տեղավորվել մեկ տասնյակից ավելի արացախահայեր։ Ես նրանց խնդրել էի մի ընդհանուր հարց ձւևակերպել, որ կցանկանային ուղել Ձեզ, և ահա թե ինչ են  նրանք ուզում իմանալ․ արդյո՞ք դուք էլ եք ամբողջովին փակված համարում Արցախի էջը կամ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, խորհուրդ կտայիք մեր արցախցի քույրերին ու եղբայրների տնավորվել Հայաստանում։ Թե՞ նրանք կարող են իրենց ամենանվիրական հույսը՝ վերադարձի հույսը, կապել Ձեր անվան հետ։

— Նայեք, իրատեսական պետք էլինենք։ Այսօր իրատեսական լինելը նշանակում է պայքարել միջազգային կառույցներում վերադարձի իրավունքը արձանագրելու համար։ Ես սա՛ եմ տեսնում։ Ձեր հարցը միգուցե կարելի է մի քիչ ընդլայնել, թե ի՞նչ է պետք անել հիմա ընդհանրապես, որովհետև եթե մենք մնում ենք նույն իրավիակում, ինչպիսին կա այսօր Հայաստանում, իհարկե՝ ոչ մի հույս, թե մենք որևէ ատյանում որևէ հաջողության կարող ենք հասնել, չպետք է ունենանք։ հիմա պետք է Հայաստանը փոխվի։ Բայց իրատեսականը վերադարձի իրավունքի արձանագրումն է։

— Փաշինյանը նույն նժարի վրա է դրել այսպես կոչված 300 հազար, հիմա արդեն ասում են՝ 500 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստատան Արցախցիների Արցախ պայմանական վերադարձի հետ։ Սրանք նո՞ւյն հարթության վրայի հարցեր են։

— Ընդհարապես իրար հետ կապ չունեցող հարցեր են։ Այդ դեպքում մենք էլ պետք է խոսենք 300 հազար Բաքվում ապրող, Սումգայիթում, Կիրովաբադում ապրող հայերի մասին։ Այն թեման ուղիղ կապ ունի, մյուս թեմայի հետ։ Սրանք իրար հետ չեն զուգակցվում։ Արցախի հարցը լրիվ այլ թեմաա է, որովհետև Արցախը, այսպես ասենք, ուներ և՛ Սովետի ժամանակ կարգավիճակ, և՛ Արցախի ինքնորոշումը եղել է ամբողջությամբ միջազգային ընդունված սկզբուննքների շրջանակներում։ Դրանք լրիվ այլ թեմաներ են, որոնց համեմատությունն ուղղակի կոռեկտ չէ։
Բայց կուզեմ վերադառնալ հետևյալին՝ մենք որևէ հույս, որևէ հաջողություն չենք կարող ունենալ, եթե որդեգրել ենք այս քաղաքականույթունը։ Հիմա երևի հարց է առաջանում՝ ի՞նչ անել, որ մեզ լուրջ վերաբերվեն, ի՞նչ անենք, որ մեր խոսքը կշիռ ունենա։ Առաջին հերթին պետք է լուրջ զբաղվել բանակով։ Պետք է ամրացնել Հայաստանի անվտանգությունը և ոչ թե նրա համար, որ պատերազմենք, այլ հենց նրա համար, որ չպատերազմենք։
Սովորաբար, հատկապես երբ ես խոսում եմ բանակի ուժեղության մասին, փորձում են մեղադրել թե այ՝ մտքինը ուրիշ է։
Հիմա շատ պարզ հարց․ Եվրոպայի կենտրոնում շվեյցարացիք ինչո՞ւ են բանակ պահում ընդհանրապես,կամ ավստրիացիք, նետրալ կարգավիճակ ունեցող երկրներ են։ Մարտունակ բանակն առաջին հերթին հենց նրա համար է, որ պատերազմ չլինի, և պետք է դրանով լուրջ զբաղվեն։ Ես չեմ տեսնում այսօր, թե Հայաստանը դրանով զբաղվում է։
Մարտունակ բանակը նաև նրա համար է, որ դու ունենաս աշխարհաքաղաքական գործընկերներ։ Եթե դու չունես մարտունակ բանակ, դու գործընկեր չես ունենալու, դու ունենալու ես աշխարհաքաղաքական շեֆեր․տարբեութուը էական է։ Եթե դու բանակ ունես, դու կիսում ես ինչ-որ հարցեր քո գործընկերոջ հետ, իսկ եթե դու չուես, թույլ ես, ուրեմն դու այդ շեֆն ունենալով, դառնում ես անվտանգության սպառող։ Իսկ անվտանգության սպառող լինելը նշանակում է՝ դրա համար ինչ ես տալիս։Նայեք՝ Ուկրաինան ինչ գին է տալիս այսօր հենց այն պատճառով, որ ինքը կռվում է, բայց ամբողջ պատերազմի հետևում Արևմուտքի ռեսուրսներն են։ Այսօր Ուկրաինայի ընդերքն արդեն «զալոգ» է դրված այդ պատերազմի ֆինաանսվորման դիմաց։
Հիմա մենք ուզում ենք ունենալ աշխարհաքաղաքականշե՞ֆ, թե աշխարհաքաղաքական գործընկեր։ Իրականույթւնը սա է՝ չեն զբաղվում։Ի՞նչ են ասում։ Ասում են՝ էս ա մեր սահմանները, 29 հազար և այլն քառակուսի կլիոմետր, դրանից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում, էս ա մերը։ Հենց դու քեզ սահմաանափակում ես այ էդ մտածելակերպով, դու արդեն պրոբլեմ ունես։ Դու դառնում ես մի երկիր, որը տարածաշրջանայն որևէ դերակատարություն չի կարող ունենալ, քո տեղը որոշելու են՝ էս միջանցքը ոնց պետք է լինի, մյուս հարցը ոնց պետք է լուծվի․ դու դառնալու ես խելոք տեղդ նստած մարդ, ոչ մեկ քո հետ հաշվի չի նստելու ընդհանրապես։ Սա իսկապես պրոբլեմ է։
Կարող է չէ՞, մարդկանց մոտ այսպիսի հարց առաջանա՝ դե հիմա փոքր երկիր ենք։ Հանգիստ մեր տեղը նստենք, միգուցե մեզ չուտեն։
Հիմա օրինակներ բերեմ․ Էմիրությունները փո՞քր երկիր է, թե՞ մեծ երկիր է։ 10 մլն բնակչություն, տարածքը մոտ 80 հազար քառակուսի կիլոմետր, սեփական բնակչությունը՝ 1,5 մլն։ Կատարը փո՞քր երկիր է, թե՞ մեծ երկիր է․ մոտ 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածք, Հայաստանից ավելի փոքր բնակչություն, սեփական բնակչությունը մեկ միլիոն էլ չկա, 700 հազար է։ Սինգապուրը մի քաղաք է, 5 մլն բնակչություն։ Բայց նայեք՝ այս օրինակները բերեցի, որովհետև կա նաև կոնցեպտ՝ փոքր երկիր՝ մեծ խաղացող։ Այս երեքն էլ փքր երկիր են, բայց մեծ խաղացող են։ Որովհետև ճիշտ քաղաքականություն են վարել։ Մերձավոր Արևելքում որևէ հարց չի լուծվում առանց Էմիրությունների, քննարկում են հետը, իրենք դարձել են լուրջ խաղացող։ Կամ Սինգապուրը, լուրջ դերակատար է, որովհետև ճիշտ արտաքին քաղաքականություն է վարել բոլոր հարևանների հետ, բոլոր ուժային կենտրոննների հետ։

— Ինչո՞ւ եք բացառում, որ այ հիմա փոքրացածՀայաստանին այդքան լավ կարող է տիրություն անել Նիկոլ Փաշինյանը, որ դարձնի մի հարավկովկասյան Սինգապուր։

— Ես հենց դա եմ ասում՝ չի կարող անել, որովհետև ասում է՝ էս ա, ինձ էլ ուրիշ բան չի հետաքրքրում։ Իմ տարածքի ամենից հետաքրքիր կտորը տանք ամերիկացիներին, թող իրենք ոնց ուզում են՝ կառավարեն։ Սա է։
Ես նաև այս երկրների հետ համեմատեմ մեկ ուրիշ երկիր՝Հայիթին։ Մոտավորապես Հայաստանի չափ երկիր է, մի բռնապետ փխարինում է մյուսին․ ասում է՝ ես աշխարհի հետ գործ չունեմ, միայն չխանգարեք՝ ես իմ բռնապետութունը շարունակեմ։ Եվ մի բռնաետ փոոխարինում է մյուսին։ Սա՞ ենք ուզում։ Հիմա մենք գնում ենք այս մոտդելով։ Այս վերջին կալանավորումներըցույց են տալիս, որ մենք ուզում են դառնանք Հայիթիի պես մի բան։
Միգուցե սա ավելի խորքային հարց է, բայց կցանկանայի այդ շեշտադրումն անել։ Մեր պոտենցյալը միայն մեր 3 մլն ժողովուրդը չէ, մեր պոտենցյալը նաև մեր Սփյուռքն է։ Զրոյացնում ենք։ Մեր պոտենցյալը նաև մեր եկեղեցին է, որովհետև ինքը ցանցային բնույթ ունի և կա նաևտարբներ երկրներում։ Մեր Սփյուռքն իսկապես մեծ պոտենցյալ ունի, եթե մենք կարողանանք դա կիրառել։ Սփյուռքի հետ կապերն ընահրապես կտրում ենք, թշնամանում ենք, եկեղեցին մասնատում ենք։
Մի միտք ասեմ․ ենթադրում եմ, որ սա մարդիկ բնազդով տեսնում են։ Նիկոլ Փաշինյանն ունի ներքին չարության մի հսկայական ծավալ, և իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում։ Անընդհատ դուրս է տալիս։ Ինքն ամեն քայլափոխի պետք է ստեղծի կոնֆլիկտ և այդ կոնֆլիկտով ինքը ոնցոր սնվում է, էներգիա է ստանում մի նոր կոնֆիկտի համար, նոր կոնֆլիկտի համար, նոր կոնֆլիկտի համար։ Չե՞ք տեսնում ինչ է կատարվում։ Այս խառնաշփոթը մարդու տեսակի արտացոլումն է։ Եթե դու կոնֆլիկտածին ես ինքդ քեզնով և դու ունես հսկայական իշխանություն, այսօր գրեթե անսահմանափակ, այդ կոնֆլիկտը սկսում ես կիրառել, դու սկսում ես հակադրել ոչ միայն հներին նորերին, այլև Արարատը՝ Արագածին, Էջմիածինը՝ Հովհաննավանքին, կաթողիկոսին՝կարգալույծ արված քահանային, Միցյալ նահանգներին՝ Ռուսաստանին, Թուրքիան՝ Ռուսաստանին․ դու անընդհատ կոնֆլիկտ ես ուզում ստեղծել, որովհետև քո տեսակն է այդպիսին, և այդ կոնֆլիկտից դու սնվում ես։ Իմ տպավորությունը սա է, որովհետև ինչ-որ տեսնում եմ,այլ ռացիոնալ բացատրութուն չունի։ Մարդու տեսակ է և կապ չունի՝ եթե ինքն է լինելու, այսպես է լինելու, մենք ներքին համերաշխություն, ներքին կայունություն երբեք չենք ունենա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայտնի են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման մանրամասները. «Հետք»

Հայտնի են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման մանրամասները. «Հետք»

Ապրիլի 29-ին Աղվերանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել եւ փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ 3 ուղեցույցների նախագծերի տեքստերը: Կողմերը պայմանավորվել էին, որ կդիմեն...

Ուիթքոֆֆը Ռուսաստան կայցելի

Ուիթքոֆֆը Ռուսաստան կայցելի

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը «մոտ ժամանակում» այցով կժամանի Ռուսաստան։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների...

Տխմար ստի հիման վրա հարուցել են քաղաքական քրեական վարույթ․ Արամ Վարդևանյան

Տխմար ստի հիման վրա հարուցել են քաղաքական քրեական վարույթ․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Քայլ 1. Հրապարակել տխմար սուտ, Քայլ 2. Տխմար սուտի հիման վրա հարուցել քաղաքական քրեական վարույթ, բայց դրա մասին հայտարարել քաղաքական մարդու միջոցով ՆԱԽԱՊԵՍ, Քայլ 3. Տարածել տխմար սուտը, շեղել ժողովրդին իրենց խայտառակ պահելաձևից:...

Պեկինը և Մոսկվան քաջություն են ցուցաբերում միջազգային արդարադատությունը պահպանելու գործում

Պեկինը և Մոսկվան քաջություն են ցուցաբերում միջազգային արդարադատությունը պահպանելու գործում

Չինաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են երկարաձգել Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը։ Այդ մասին նա ասել է Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Գրում է ՏԱՍՍ-ը: Ինչ հայտարարություններ է արել...

Նման պայմաններում ԵՄ լռությունը չեզոքություն չէ․ դա քաղաքական ընտրություն է․ Վարդան Օսկանյան

Նման պայմաններում ԵՄ լռությունը չեզոքություն չէ․ դա քաղաքական ընտրություն է․ Վարդան Օսկանյան

Երեկ ես հրապարակեցի անգլերեն հոդված՝ ուղղված Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին և արևմտյան դիտորդներին՝ հույս ունենալով, որ նրանք կհաղթահարեն իրենց կողմնակալությունը, կխախտեն լռությունը և կհնչեցնեն իրենց դատապարտումը իշխող...