Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե չմանիպուլացներ փաստաթուղթը. Գեղամ Մանուկյան

2 Դեկտեմբերի, 2025

 

Քիչ առաջ համացանցը միացրեցի և աչքս ընկավ, որ Նիկոլ Փաշինյանը կարծես իր խոստումը կատարել է և հրապարակել է Արցախյան բանակցությունների հետ կապված փաստաթղթեր, բայց Նիկոլ Փաշինյան, Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե այստեղ ևս չստեր, այստեղ ևս չմանիկուլացներ։ Այս մասին Facebook–ի իր էջի «լայվում» նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով այս պահին գտնվում է Բեյրութում։

«Նախ ամբողջական թղթածրարները չէին, այդ փաստաթղթերի մեծ մասը կամ ամբողջը հրապարակվել են բացի մեկից՝ 2019 թվականի Մինսկի խմբի կողմից առաջարկը, որը տևական ժամանակ ընդդիմության կողմից կոչ էր արվում իշխանություններին հրապարակել։

Բոլոր փաստաթղթերում, այդ թվում 2019 թվի փաստաթղթում, խոսվել է Արցախի կարգավիճակի վերջնական որոշման և արցախահայության վճռահատման հիման վրա որոշման մասին, և սուտ է Նիկոլ Փաշինյանը, որ բոլոր բանակցություններում Արցախն Ադրբեջանի կազմում պատկերացվող բանակցություններ են եղել։

Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե չմանիպուլացներ։ Այս հրապարակված փաստաթղթերում չկա Քի Վեստի փաստաթուղթը, որտեղ փաստացիորեն Արցախը միանում էր Հայաստանի Հանրապետությանը և այդտեղ չկար Մեղրի զիջելու կամ Մեղրիի միջանցքի հարց։ Փոխարենը այսօր կառավարությունը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի թերթում ժամանակին հրապարակված մի իբր նախագիծ, որն այդ ժամանակ իսկ մերժվել է և հիմա իշխանությունները փորձում են մանիպուլացնել, թե ժամանակին խոսվել է Մեղրին հանձնելու հարցը։

Բոլոր փաստաթղթերով պարզ է դառնում՝ Արցախը լինելու էր հայկական, ցավոք սրտի 2019-ի առաջարկն էլ Նիկոլ Փաշինյանը մերժեց և 2020 թվականին, հետագայում նաև 22-ին, և վերջնարդյունքում 23-ին Արցախը հայաթափվեց հենց այս իշխանությունների ձեռքով»,– հայտարարեց Մանուկյանը։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...