Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»

3 Հունիսի, 2026

Ինչպես հայտնի է, հունիսի 1-ին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Չնայած պաշտոնական հաղորդագրության մեջ արտահայտվող քաղաքավարությանն ու «ջերմությանը», կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը չափազանց դժգոհ է կախել խոսափողը Պուտինի հետ զրույցից հետո։ Գրում է «Փաստ»-ը:

Բանն այն է, որ մի կողմից՝ ՌԴ նախագահը շատ կոռեկտ տոնայնությամբ է խոսել նրա հետ,  շնորհավորել է ծննդյան օրը, ինչը արձանագրված է նաև պաշտոնական հաղորդագրության մեջ, մյուս կողմից, սակայն, երբ հերթը հասել է ԵԱՏՄ-ԵՄ դիլեմային, Պուտինը վերադարձել է Աստանայում կիրառված դիվանագիտական, բայց կոշտ ձևակերպումներին։ Մեր աղբյուրի պնդմամբ, զրույցից անմիջապես հետո Փաշինյանը հրահանգել է էկոնոմիկայի նախարարին՝ «կաշվից դուրս գալ», բայց մի բան մտածել, որովետև ռուսները հաստատ սահմանափակումները չեն վերացնելու, դեռ մի բան էլ դրանք ավելի են խորանալու:

Պատահական չէ, որ անցած երկու օրերին էկոնոմիկայի նախարարը ջանք ու եռանդ չի խնայում ցույց տալու, որ հարցերը կլուծվեն, ապրանքները ԵՄ կգնան, եթե այստեղ էլ մնան, հոգ չէ, էժան ապրանք կօգտագործենք: Հասկանալի է, որ այս «բլեֆի» ակցիային անմասն չէ նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որը մի կողմից՝ խոստանում է հարկատուների հաշվին նախընտրական լավություն անել, այն է՝ «բիբարի փողը տալ», մյուս կողմից՝ հայտարարում է, թե որոշ ապրանքներ արդեն ԵՄ ճանապարհին են. ակնհայտ է, որ սա ճարահատյալ նախընտրական քարոզչական սուտ է և հարցի լուծում լինելուց շատ հեռու: Այսինքն, զուտ ընտրություններից առաջ «թոզփչոցի» է:

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...