Ներկա փուլում իշխանության վերարտադրման բոլոր հնարավորոււթյունների վրա պետք է խաչ քաշվեր. Տիգրան Քոչարյան

Ապր 4, 2025

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սա էլ ասեմ, ու թեման որոշ ժամանակով փակեմ:

Վարդան Ղուկասյանը պետք է դառնա քաղաքապետ, որովհետև ինքը ստացել է առավելագույն քանակի ձայները ընդդիմության մեջ և Կարեն Սիմոնյանը ու Ռուբեն Մխիթարյանը համարել են, որ ինքը պետք է ձևավորի իշխանությւոնը Գյումրիում:

Հանրային և ներքին ճնշման ու համոզման արդյունքում, Մարտուն Գրիգորյանը համաձայնվեց 2 ձայն տալ իլ ավագանիների ցուցակից, որպեսզի Վարդան Ղուկասյանը ընտրվի քաղաքապետ:

Վարդան Ղուկասյանի փոխարեն այս իրավիճակում կարող էր լիներ Մարտունը, Ռուբենը, Կարենը, Արտյոմը , եթե իրենք հավաքեին ավելի մեծ քանակով ձայներ, և նույն հանրային ճնշումը, այդ թվում իմ, կլիներ արդեն, օրինակ Ղուկասյանի վրա, եթե այսպիսի իրավիճակւ կրկնվեր:

Կարևորը Պրինցիպն է, փոքրից դեպի մեծը, ոչ թե հակառակը:

Հաջորդ հարցը.
Ղուկասյանը դարձավ քաղաքապետ ու , ենթադրեքն, մոռացավ ինչի համար ա դարձել քաղաքապետ: Շատ լավ, կան բազմաթիվ քաղաքական, հանրային և այլ վերահսկՄԱՆ ու խոչընդոտման մեխանիզմեր, որոնք իրեն կվերադարձնեն ճիշտ ուղղու վրա, կամ նույնիսկ կհեռացնեն պաշտոնից:

Ուղղակի ներկա փուլում ,իշխանության վերարտադրման բոլոր հնարավորոււթյունների վրա պետք է խաչ քաշվեր:

Հիմա:
Հնարավոր է փողոցով, հնարավոր է արտահերթով, հնարավոր հերթականով մենք գնալու ենք իշխանության դեմ պայքարի:

Եվ այդ պայքարում տատանվող, կեսից կորող, լռող, իշխանափոխության դեռ չհասած ոտքերից բռնող,խաղեր տվող կամ ուլտիմատում քաշողներ պետք չեն:

Հ.Գ. Փաստորեն կարելի է հանգիստ գնալ տարանջատված, իրար չսիրելով, սեփական տարբեր ծրագրերով, համոզմունքներով և հաղթել նիկոլին:

Սա արդեն փաստ է և իրողություն:

Նմանատիպ նյութեր

Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն մենք՝ որպես պետություն, պարտվել ենք ոչ միայն պատերազմում, այլ նաև՝ մեր ներսում․ Հակոբ Հակոբյան

Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն մենք՝ որպես պետություն, պարտվել ենք ոչ միայն պատերազմում, այլ նաև՝ մեր ներսում․ Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Կառավարությունը պարբերաբար կրկնում է՝ «Արցախցիների համար անում ենք հնարավոր ամեն ինչ, մի բան էլ ավել»։  Այս խոսքերը, սակայն, արցախցիների առօրյա կյանքում հնչում են դատարկ ու ցավոտ։ Դրանք...

Ավելացվել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանին

Ավելացվել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով: Այս մասին հայտնել են առաքելության...

Հետախուզումների փոխադարձ դադարեցում. Զեյնալիի գործն ու 2007-ի անհայտ համաձայնագիրը. Civilnet.am

Հետախուզումների փոխադարձ դադարեցում. Զեյնալիի գործն ու 2007-ի անհայտ համաձայնագիրը. Civilnet.am

Civilnet.am-ը գրում է. Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված նախօրեին մամուլում շրջանառված տեղեկության հետ, որ Հայաստանը հետ է կանչել տարեց արցախցու սպանության մեջ մեղադրվող Քյամիլ Զեյնալիի նկատմամբ հայտարարված միջպետական հետախուզումը։ Ըստ...

Նիկոլին քիչ մնաց, ժողովուրդը հոգնել է․ «Կարճ ասած»

Վստահ եմ՝ չեք մոռացել սոցցանցերում «Կարճ ասած»-ը հանդիպելիս ակտիվություն ցուցաբերելու՝ մեր պայմանավորվածությունը և միանգամից անցնեմ այսօրվա թեմային։ Կառավարություն-խորհրդարան վերջին հարցուպատասխանի...

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,645-ի

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,645-ի

Մյանմայում 7,7 մագնիտուդով ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3,645-ի, 5,017 մարդ վիրավորվել է,  ևս 148-ը դեռևս անհետ կորած են համարվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է China News լրատվականը։ Մյանմայի օդերևութաբանության և հիդրոլոգիայի...