Նայեք վիճակագրական տվյալները, ահասարսուռ պատկեր է՝ ռազբոյ, կրակոցներ, գողություն, հաշվեհարդար․ Գառնիկ Դանիելյան

2 Հոկտեմբերի, 2025

 

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 4 սպանության դեպք է եղել։ Այս մասին Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Նայեք վիճակագրական տվյալները, սրանք ահասարսուռ պատկեր են՝ ռազբոյ, կրակոցներ, գողություն, հաշվեհարդար։ Դուք փոխանակ զբաղվեք այդ խնդիրները լուծելով, զբաղված եք ընդդիմադիրներին հետապնդելով։ Մենք էլ ենք զգում դա, տնից դուրս ենք գալիս մի քանի օպերատիվ աշխատող մեր հետևից ֆռռում է։

Փոխանակ կանչեք ոստիկանապետին, նախարարին՝ հարցնեք ինչպես է, որ Փարաքարում 8 ամիս լարված պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում ու ոչինչ չի արվել։ Էդ գաղտնալսելուց լավ եք, բա ձեզ հետաքրքիր չէ, թե ի՞նչ է տեղի ունենում, կատարվում։ Ասում եք՝ վենդետա է, բա այդ վենդետան ինչի արդյունքում է տեղի ունենում։ Այն տեղի է ունենում երբ պետություն չկա, իրավապահ համակարգը պատշաճ չի աշխատում և մարդիկ ստիպված են իրենց հարցերը լուծել են այն ձևով, որն անընդունելի է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ»

Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ բարձր քաղաքականությունն առաջին հերթին հոգեբանական դիմակայության և ինքնատիրապետման փորձություն է, որտեղ սառնասրտությունը դառնում է ռազմավարական ռեսուրս։ Հուզական պոռթկումները ոչ միայն թուլության ազդակ են, այլ նաև տեղեկատվություն հակառակ...

ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ»

ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ԿԸՀ-ում հրապարակված 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի գույքի և եկամուտների հայտարարագիրը, որտեղ ներկայացված են...

ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահվածքից. «Հրապարակ»

ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահվածքից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Ալեն Սիմոնյանն օրերս Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՔՊ-ականների շրջանում տիրող իրարամերժ տրամադրությունները եւ մտահոգությունները։ Ասել է, որ ՔՊ-ի ներսում մտահոգված են Փաշինյանի չափազանց հուզականությամբ, վտանգավոր հայտարարություններով։ Նրանք՝...

Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը. «Ժողովուրդ»

Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գազի գնի վերանայման հարցը կրկին օրակարգում է. կառավարությանն «Գազպրոմ Արմենիա»-ից փոխանցվել է, որ առաջիկայում սպասվում է սակագնի վերանայում, հավանական է՝ թանկացում։ Թերթը գրում է, որ գազի սակագնի բարձրացման հայտը կարող է...

Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ»

Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ»

«Փաստ»-ի տեղեկություններով, այս պահին կա տրամադրվածություն ընդունելու որոշում՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, մինչև Հայաստանի իշխանությունները վերջնականապես որոշեն՝ շարունակո՞ւմ են եվրոպական «դեգերումները», թե՞...