«Նախկինացավը» հանրության որոշակի մասին հանգիստ չի տալիս. «Փաստ»

12 Մարտի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտից էլ ակնհայտ է, որ, այսպես կոչված, «նախկինացավը» հանրության որոշակի մասին հանգիստ չի տալիս: Ավելին, այս հարցը հանգիստ չի տալիս քաղաքական որոշակի ուժերի: Ու, նկատենք, խոսքը տվյալ դեպքում ՔՊ-ի կամ Փաշինյանին կցակողված սատելիտների մասին չէ միայն: Նրանց պարագայում ամեն ինչ պարզ է: «Նախկինացավը» նրանց քարոզչական սնուցիչներից ու «բոբո»-ներից մեկն է: Եվ հենց իրենք էլ այն հղկել, փաթեթավորել ու նետել են դաշտ:

Տվյալ դեպքում, խոսելով «նախկինացավի» մասին, նկատի ունենք ոչ իշխանական, ավելին՝ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կամ այդպես դիրքավորված որոշ ուժերի, շրջանակների, անհատների: Առհասարակ, «նախկինների» թեման, այս կամ այն ուժի՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, առավել ևս՝ ընտրություններին մասնակցելը թույլ տալ-չտալու մասին հայտարարությունները, ինչպես ասում են, «նիկոլականության» ուղիղ դրսևորումներ են։ Դրանք Փաշինյանի սատելիտենց, նրան կցված ուժերի թեմաներն են և, ընդհանրապես, նշանակում են իշխանությունների ու «կիցերի» ջրաղացին ուղղակի ջուր լցնել։

Առավել հետաքրքիր է, որ այդ թեմաները շրջանառում են հենց «նախկինները», ասենք՝ նախկինում պաշտոններ ունեցողները, Փաշինյանի նախկին թիմակիցները, որոնք այսօր դիրաքավորվել են որպես թունդ ընդդիմադիր, և այլն: Տրամաբանությունը հասկանալի է. եթե հիմնական ընդդիմադիր ուժերը չմասնակցեն ընտրություններին, ապա ցանկացած քաղաքական միավոր, եթե նույնիսկ մի «Գազելի» նստատեղերի չափ կուսակցական կամ աջակից ունի, կարող է մինչև մի 4 տոկոս ձայն հավաքելու հնարավորություն ունենալ: Դե, առնվազն կարող է հավակնել նման «բարձունքի»: Նման այն մրցույթներին, երբ երեք մասնակիցների պարագայում պատվավոր երրորդ հորիզոնականն ես զբաղեցնում, այսինքն՝ բրոնզե մեդալակիր ես, էլի…

Մի խոսքով, առաջիկա ամիսներին երկու կարևոր հանգամանք կարող է դառնալ լակմուսի թուղթ ընդդիմադիր դիրքավորված ուժերի համար. նախ՝ որքանով են նրանք շահարկում «նախկինների» թեման, երկրորդ՝ որքանով են զերծ մնում այլ ընդդիմադիր ուժերի վրա «քարպրանոցիից», թեկուզ՝ շա՜տ «բարի նպատակներով»: Չէ, քննադատությունից որևէ մեկը չի կարող ապահովագրված լինել, սակայն այս փուլում առաջնային պետք է լինի այն հարցը, թե ընդդիմադիր դիրքավորված ուժերը ի՞նչ նպատակ են իրենց առջև դնում՝ պայքարելու գործող իշխանությունների դե՞մ, ինչը քաղաքագիտական կանոններով բնական է ընդդիմության համար, թե՞ պայքարելու այլ ընդդիմադիրների դեմ՝ մի քանի հազար ձայն ավելի ստանալու հույսով

Նմանատիպ նյութեր

Գիշերը գլուխը բարձին դնելիս վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը․ Րաֆֆի Ասլանյան

Գիշերը գլուխը բարձին դնելիս վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Գիշերը գլուխը բարձին դնելիս ևս մեկ անգամ վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը, հենց այս մարդը, լուսանկարի ոչ մի մոնտաժ կամ արհեստականացում չկա։ Խղճում եմ այն...

Կարևոր չէ, որ ոչնչացվում են մեր եկեղեցիներն ու վանքերը, կարևոր է, որ բավարարվի վրեժի ու նախանձի մութ զգացումը․ քաղաքագետ

Կարևոր չէ, որ ոչնչացվում են մեր եկեղեցիներն ու վանքերը, կարևոր է, որ բավարարվի վրեժի ու նախանձի մութ զգացումը․ քաղաքագետ

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն հայերի համար, ովքեր սարսափ ու ամոթ են ապրում՝ տեսնելով, թե ինչպես է մեր Եկեղեցու Պատրիարքը մեր թշնամիների պատվերով կանգնում քրեական դատարանի առջև. այն մարդկանց համար, ովքեր բացականչում են. «Նման բան...

Քոչարյանի կալանքը «թալանի վերադարձ» չէ․ սա իշխանության վախի դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

Քոչարյանի կալանքը «թալանի վերադարձ» չէ․ սա իշխանության վախի դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․  «Քոչարյանի կալանքը «թալանի վերադարձ» չէ։ Սա իշխանության վախի դրսևորումն է։ Եթե տարիներ շարունակ «թալան» էին փնտրում, ինչո՞ւ ութ տարի սպասեցին։ Ռոբերտ Քոչարյանին արդեն չորրորդ անգամ են կալանավորում։ Սա...

Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ

Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ

17 պետությունների ղեկավարները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բիշքեկում կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից։ Մամուլի ծառայության...

Լոռիում 2-ամյա տղան անզգուշաբար ընկել է 3-րդ հարկի պատուհանից

Լոռիում 2-ամյա տղան անզգուշաբար ընկել է 3-րդ հարկի պատուհանից

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի բժիշկները կարողացել են անհրաժեշտ...