Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել է» . «Հրապարակ»

14 Հունիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական դատարանի դատավոր, ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանը, ըստ ԲԴԽ մեր աղբյուրի, վերջին կարգապահական վարույթից «պլստացել» է՝ կրկին պատերազմում զոհված որդու հանգամանքով պայմանավորված։

Մեզ ասացին, որ ԲԴԽ-ն վարույթը մերժելու որոշման պատճառաբանական մասում կրկին անդրադարձել է Հովսեփյանի ծանր հոգեբանական վիճակին ՝ պայմանավորված որդու կորստով։

Նշենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Նաիրա Հովսեփյանի «մեղքերը» ԲԴԽ-ն ներում է` «ծանր հոգեբանական վիճակը» հաշվի առնելով, ինչը եւս կարող են պաշտոնից զրկված դատավորները ՄԻԵԴ-ում օգտագործել` մատնանշելով խտրական վերաբերմունքը իրենց եւ Նաիրա Հովսեփյանի նկատմամբ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Դեպի Եվրոպա ճանապարհին Ադրբեջան ենք դառնում․ Քրիստինե Վարդանյան

  «Նկատե՞լ եք, որ հայտարարված դեպի Եվրոպա գնալու ճանապարհին Հայաստանում, կառավարման մոդելի առումով, մենք մի տեսակ Ադրբեջան ենք դառնում։ Իլհամ Ալիևը դարձել է նախատիպ (դերային մոդել)․ ստանում ենք կանանց ներգրավման, կառավարման ինչ-որ...

Պուտինի և Զելենսկու հանդիպումն այս պահին նպատակահարմար չէ. Պեսկով

Պուտինի և Զելենսկու հանդիպումն այս պահին նպատակահարմար չէ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, նախքան փորձագիտական մակարդակով աշխատանքների իրականացումը, նպատակահարմար չէ, քանի որ դա ժամանակի անիմաստ վատնում կլինի։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի...

«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջից

«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջից

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ համագործակցելով...

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Armenian Auto Show-ի այցելուները մեքենա ընտրելու և ձեռք բերելու հնարավորություն կունենան հենց ցուցահանդեսի ընթացքում։ Ամերիաբանկը էքսպոյին կներկայացնի իր MyCar.am հարթակը և...

Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է

Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում այս օրերին Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է «apa.az»-ը։ Նշվում է, որ հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։ «Ադրբեջանական կողմը ներկա փուլում...