Ես շատ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով. այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն:
«Հուսով եմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել այդ լարվածությունը: Այժմ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, իսկ բանտարկյալները պետք է ազատ արձակվեն», — ասել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվություն է տարածքում՝ ՀՀ ԶՈՒ-ին մեղադրելով սահմանին կրակ բացելու համար: ՀՀ ՊՆ-ն այս պնդումները հերքում է: