Մոտ 70 երկիր դիմել է Թրամփի վարչակազմին՝ բանակցություններ վարելու առաջարկով․ Սքոթ Բեսենթ

8 Ապրիլի, 2025

Մոտ 70 երկրների ներկայացուցիչներ առաջարկել են ԱՄՆ-ին սկսել մաքսատուրքերի մեղմացման շուրջ բանակցությունները. այս քննարկումները կարող են տևել մինչև հունիս։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«50, 60, թերևս գրեթե 70 երկրներ դիմել են Թրամփի վարչակազմին՝ բանակցություններ վարելու առաջարկով: Ապրիլը, մայիսը և, հնարավոր է, հունիսը շատ հագեցած կլինեն»,- ասել է Բեսենթը Fox Business հեռուստաալիքին:

Ինչպես նշել է ԱՄՆ ֆինանսների նախարարը, նա «օտարերկրյա ներկայացուցիչներին խորհուրդ է տվել զսպվածություն պահպանել, չսրել իրավիճակը և մոտենալ» Վաշինգտոնի վարչակազմին «կոնկրետ առաջարկներով», թե ինչպես են նրանք «ծրագրում նվազեցնել մաքսատուրքերը, վերացնել ոչ սակագնային խոչընդոտները, դադարեցնել արժութային մանիպուլյացիաներն ու սուբսիդիաները»։ Այդ դեպքում «Թրամփը պատրաստ կլինի ինչ-որ պահի բանակցություններ սկսել»,- ասել է նա։

«Մենք հասել ենք սակագների վերին սահմանին, և ես ակնկալում եմ, որ հաջող բանակցությունները թույլ կտան հասնել դրանց աստիճանական իջեցմանը, սակայն շատ բան կախված կլինի այլ երկրներից։ Նախագահ Թրամփը մտադիր է մասնակցել այդ գործընթացին, և նա, ինչպես և մեզանից շատերը, համոզված է, որ մինչ այժմ [փոխադարձ առևտրի] պայմանները անարդար էին։ Ուստի բանակցությունները խոստանում են կոշտ լինել»,- ավելացրել է Բեսենթը։

Նմանատիպ նյութեր

Գուրգեն Արսենյանը հաստատել է իր հետկանչի մասին լուրերը. «Հրապարակ»

Գուրգեն Արսենյանը հաստատել է իր հետկանչի մասին լուրերը. «Հրապարակ»

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատել է իր հետկանչի մասին լուրերը։ Արսենյանի խոսքով՝ ինքը միշտ կառուցողական է տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ։ Նա նշել է, որ մինչև Նոր տարի...

Երեք երկրները պետք է հրաժարվեն սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպից. Սի Ծինփին

Երեք երկրները պետք է հրաժարվեն սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպից. Սի Ծինփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հետ եռակողմ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ երեք երկրները պետք է հրաժարվեն սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպից և ընդլայնեն համագործակցությունը։ Սի Ծինփինի խոսքով՝ միջուկային զենքը պետք է...

Առաջարկվում է «Սոցփաթեթ»-ի ծրագիրը 2027թ-ի  հունվարից ավարտել. ինչ է լինելու կուտակված գումարների հետ

Առաջարկվում է «Սոցփաթեթ»-ի ծրագիրը 2027թ-ի հունվարից ավարտել. ինչ է լինելու կուտակված գումարների հետ

Կարավարությունն այսօր ընդունել է Սոցիալական փաթեթի ծառայության դադարեցման որոշումը, հարցը կուղարկվի ԱԺ հաստատմանը: Հարցը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարը։ Նրա խոսքով՝ սոցիալական փաթեթը ներդրվել էր 2012 թվականին՝ պետական ծառայության գրավչությունը...

Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ

Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ մինչև 2030թ. վերջը նախատեսվում է օդուժի զինանոցը համալրել 20, իսկ մինչև 2035 թ. վերջը՝ ընդհանուր 100 միավոր թուրքական արտադրության «KAAN» կործանիչներով։ Այս մասին հայտնում է  ermenihaber.am-ը: Գյուլերի...

Բա դուք ինչո՞ւ եք սաղ․ լրագրողը՝ Փաշինյանին

«Պարոն Փաշինյան, բուլդոզերը մի մեքենա է, որը նախատեսված է հողը փորելու, քանդելու և տեղափոխելու համար։ Երեկ սպառնում էիք՝ ասացիք՝ բուլդոզերով կգամ ու կանգ չեմ առնի։ Իսկ Եռաբլուրում ինչքան հող կար փորվելու, փորվել է, ինչքան տեղափոխելու էր՝...