Մոռացությունը կնշանակի ազգի ինքնության ֆունդամենտալ համակարգի ոչնչացում․ «Փաստ»

26 Ապրիլի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս տեղի ունեցավ «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Ֆիլմի գաղափարը պատկանում է Վիկտոր Սողոմոնյանին, սցենարի հեղինակը Բենիամին Մաթևոսյանն է, ռեժիսորը՝ Արթուր Սարիբեկյանը, պրոդյուսերը՝ Սուրեն Հովնանյանը: Ֆիլմը արտադրվել է «Alpha Media House»-ի Alpha Cinema Production-ի կողմից։

Հայոց ցեղասպանության թեման անքննարկելի է եղել մեր հասարակության շրջանում, և նույնիսկ չէինք կարող մտածել, որ Հայաստանում կլինի իշխանություն, որը կասկածի տակ կառնի ցեղասպանության փաստը: Բենիամին Մաթևոսյանից հետաքրքրվում ենք՝ ո՞ւմ է ուղղված ֆիլմի հիմնական ասելիքը, այն տարբերակներից մեկն է ցույց տալու, որ շարունակո՞ւմ ենք պահանջատեր լինել և հակադարձում Հայաստանի իշխանության վարած քաղաքականությա՞նն այս հարցում: Նշում է՝ եթե առավոտյան արթնանում եք, պատուհանից նայում, տեսնում Արարատը և ապահովության, երջանկության, ոգեշնչման զգացումներ ապրում, ուրեմն այս ֆիլմը նաև ձեզ համար է: «Տարածված մի ձևակերպում կա, որ գործ ունենք փոքրամասնության իշխանության հետ, ու մարդիկ տարբեր կերպ են արտահայտում իրենց վերաբերմունքն այդ փոքրամասնության իշխանության գործունեության կամ անգործության վերաբերյալ: Մարդիկ իրենց պատկերացրած տարբերակով են բողոքի խոսք ուղղում իշխանությունների վարած քաղաքականությանը։ Մեր ֆիլմը նաև դրա արտացոլումն է: Քիչ է հասկանալ, ընկալել, որ գործ ունես փոքրամասնության իշխանության հետ: Կարևոր է նաև արտահայտման տարբերակներ գտնելով՝ այս ամենին քո վերաբերմունքը ցույց տաս, ցույց տաս, որ հայ ազգի համար ինքնությունը ֆունդամենտալ, կարևոր նշանակություն ունեցող երևույթ է: Ինքնության անբաժան մաս է դարձել Արարատը: Ցավոք, ինքնության անբաժան մաս է դարձել նաև Ցեղասպանությունը: Իշխանությունները սրան բացասական են նայում, բայց Արցախի հետ միասին սա դարձել է մեզ միավորող այն հենման կետերից մեկը, որ անկախ նրանից՝ Երևանի, Ստեփանակերտի, Լիսաբոնի, թե Սիդնեյի հայ ես, գիտես հայ ազգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս հենման կետերի մասին, Արցախի ցեղասպանության մասին: Մոռացության մատնելով սա՝ ազգի ինքնության ֆունդամենտալ համակարգն ես ոչնչացնում՝ դրա փոխարեն ոչինչ չառաջարկելով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ֆիլմի սցենարի հեղինակը:

Նշում է՝ այս ֆիլմով հեղինակները ցանկացել են ասել՝ եթե նույնիսկ մոռացության մատնես, հրաժարվես քո պատմական անցյալից, հիշողությունից, արժեքներից, դրանից քո՝ ոչ բարով հարևանների վերաբերմունքը քո նկատմամբ չի փոխվում: «Կարող ես նույնիսկ ներողություն խնդրել: Բայց իրենց ընկալման մեջ էլ կա այն, որ այս հողում իրենք եկվոր են, որ ինչ-որ մի պահի հայերը, հույները, ասորիները կարող են ինքնակազմակերպվել և բարձրաձայնել հետևյալ հարցը՝ ինչպե՞ս է ստացվել, որ այս հողում ձևավորվել է մեր քաղաքակրթությունը, բայց այստեղ կան թուրքեր, ու դրան չհասնելու համար թուրքական կողմը ցեղասպանական քաղաքականություն է իրականացնում: Մեր ֆիլմը սրա մասին է, որ անկախ նրանից, թե ինչ ենք այստեղ անում, անկախ նրանից՝ պատրա՞ստ ենք ամեն ինչից հրաժարվել, թե ոչ, թուրքական կողմը մեզ չի ընդունում, որովհետև իրենց պետականության հիմքում դրված են այն երևույթները, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին՝ տնտեսականից մինչև հայերի գոյության ժխտում այդ տարածքում: Այս ամենի շուրջ է կառուցված նաև ներկայիս թուրքական քաղաքական իշխանությունը»,- եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...