«Մնայիք-կռվեիք» խոսույթին լուրջ չեմ վերաբերում․ 2020-ից հետո Ստեփականակերտի վերևում Ադրբեջանի զորքերն էին. Շահրամանյան

27 Սեպտեմբերի, 2025

Տարիներ շարունակ ձևավորված է եղել Մինսկի խումբը, որը զբաղվում էր Արցախի հակամարտության կարգավորմամբ և տարիներով լսում էինք, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծման տարբերակ. ցավոք, աշխարհում փոխվել է իրավիճակը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27–ին, 44–օրյա պատերազմ սկսելու 5–րդ տարելիցի օրը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Այսօր, ցավոք, ականատես ենք լինում, որ աշխարհում շատ ու շատ հարցեր լուծվում են ուժի տարբերակով։ Ինչ վերաբերում է նրան, թե կարո՞ղ էինք խուսափել պատերազմից և պարտությունից, ես այս պահին այդ հարցին չեմ կարող պատասխանել»,–ասաց նա։

Անդրադառնալով Վաշիգտոնում ձեռք բերված համաձայնություններին, և հարցին, թե արդյոք սա խաղաղություն է, ինչպես պնդում է իշխանությունը, Շահրամանյանն  ասաց. «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է խաղաղության, սակայն մենք մշտապես նշում են, որ արցդախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։ Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից։ Այսօր աչք փակելով այդ հարցի վրա, մեծ խնդիր են ստեղծում ապագայի համար հնարավոր է թե Ադրբեջանում, թե Հայաստանում։ Այս հարցը պետք է ստանա համապատասխան լուծում՝ արժանապատիվ ու անվտանգ վերադարձի տեսքով»,– ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է խոսույթին, թե մնայիք, կռվեիք, չտայիք Արցախը, Սամվել Շահրամանյանն ասաց. «Այդ խոսույթին ես լուրջ չեմ վերաբերում, նման արտահայտություն անողները չեն կարող լուրջ անձնավորություններ իրենց համարեն։ 2020–ի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ՀՀ–ի Ադրբեջանի, ՌԴ ղեկավարները ստորագրել են մի փաստաթուղթ, որով դադարեցրել են ռազմական գործողությունները։ Եթե հնարավոր էր շարունակել պայքարը, տրամաբանական է, որ դա պետք է շարունակվեր 2020–ին։ 2020–ից հետո մենք ունեցել ենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանին փոխանցվել են շրջաններ Արցախի շուրջ, փոխանցվել են ռազմական մեծ նշանակություն ունեցող դիրքեր, Ստեփանակերտի վերևում, Շուշիում տեղակայված էին Ադրբեջանի զորքերը։ Այս իրավիճակում խոսել, որ մնայիք, պայքարեիք, ես դա լուրջ չեմ կարող համարել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...