ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. «Ժողովուրդ»

Ապր 26, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի որոշումները ՍԴ-ն մեկը մյուսի հեւտեւից հակասահմանադրական է ճանաչում, սակայն SMS-ի արդյունքում ազատված Անդրեասյանը չկա:

Իսկ ով պետք է պատասխան տա նրա՝ նախագահ լինելու ժամանակահատվածում կայացրած որոշումների համար։

Հիշեցնենք, որ Անդրեասյանի որոշումների արդյունքում դատավորներ են լքել համակարգը, և հիմա դրանք ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում:

Եվ այս տրամաբանությամբ կանխատեսելի է, որ ՄԻԵԴ-ից առաջիկայում լավ լուր չի գալու դատավորների դիմումների մասով, դրա համար էլ, մի քայլ առաջ ընկնելով, ԲԴԽ-ի որոշումները հակասահմանադրական է ճանաչում բարձր դատարանը:

Հիշեցնենք, որ լիազորությունները դադարեցրած դատավորները՝ Ալեքսեյ Սոքոյան,
Զարուհի Նախշքարյան, Աննա Փիլոսյան,
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյան,
Դատավոր Դավիթ Հարությունյան,
Արթուր Ստեփանյան,
Աննա Դանիբեկյան եւ այլք, դիմել են ՄԻԵԴ, որը դատավորների գանգատը ընդունել է վարույթ:

Ուշագրավն այն է, որ դատավորների գրեթե զգալի մասի գործերը միացվել ու քննվելու են մեկ վարույթում։ ՄԻԵԴ-ի այս որոշումը աննախադեպ է այն առումով, որ, ըստ էության, Եվրոպական դատարանը հասկացել է, որ կա խախտում, եւ առաջնահերթության սկզբունքով է քննելու լիազորությունները դադարեցրած դատավորների գործը։ Սա ենթադրել է տալիս՝ նոր «ապտակ» է սպասվում Բարձրագույն դատական խորհրդին։

Հավելենք, որ 2024 թվականի մայիսին Սահմանադրական դատարանը (ՍԴ), քննելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումը, որոշել է, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումը, որով դատավորի լիազորությունները դադարեցվել են, ենթակա է վերանայման։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ այլևս ոչ մի դատավորի լիազորություն ԲԴԽ-ն 5 կողմ ձայնով չի կարողանա դադարեցնել. ՍԴ-ն բավարարել է Արթուր Ստեփանյանի դիմումը՝ հայտնելով, որ վիճարկվող հոդվածի 6-րդ մասը հակասահմանադրական է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի անդամների գույքերը չէին կարող բռնագանձվել, որովհետև առկա են բոլոր հիմնավորումները. Արամ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի անդամների գույքերը չէին կարող բռնագանձվել, որովհետև առկա են բոլոր հիմնավորումները. Արամ Օրբելյան

ՍԴ որոշումից անկախ՝ Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի անդամների գույքերը չէին կարող բռնագանձվել, որովհետև առկա են բոլոր հիմնավորումները: Այս մասին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ - 1776 որոշման համատեքստում»...

Իրենք 5 տարի՝ 2020-ից մինչև հիմա, իրականացրել են ապօրինի տեղեկատվության հավաքում. Արամ Օրբելյան

Եթե դատախազությունը իրոք օրինականության պահպանման գործառույթ ունի, պետք է ունենա արիություն, գա, հրաժարվի ապօրինի գույքի բռնագանձման բոլոր այն գործերից, որոնք ի սկզբանե հարուցված են եղել քրեական գործերի հիման վրա և որոնցով քրեական գործի...

Հուսով ենք՝ Ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Վիտալի Բալասանյանը դիմել է Պուտինին

Հուսով ենք՝ Ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Վիտալի Բալասանյանը դիմել է Պուտինին

Օկուպացված Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հույս հայտնելով, որ վերջինիս միջնորդությամբ  արցախցիները կվերադառնան իրենց պատմական հայրենիք: Բալասանյանը հիշեցրել է, որ այս...

Իրանում երկրաշարժից 19 մարդ է տnւժել

Իրանում երկրաշարժից 19 մարդ է տnւժել

Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան նահանգում տեղի ունեցած 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից 19 մարդ է տուժել, հայտնում է Tasnim գործակալությունը: Էպիկենտրոնին մոտ գտնվող քաղաքներում այսօր առավոտյան երկրաշարժից փախչելիս 19 մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Թեև...

ՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունը

ՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունը

Մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութի կապակցությամբ հայտնում եմ, որ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի...