ՍԴ որոշումից անկախ՝ Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի անդամների գույքերը չէին կարող բռնագանձվել, որովհետև առկա են բոլոր հիմնավորումները: Այս մասին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ — 1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովում հայտարարեց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Արամ Օրբելյանը:
«Ես գտնում եմ, որ անկախ նրանից, որ իր մոտ առկա է բոլոր հիմնավորումները, որևէ անձ, ներառյալ Ռոբերտ Քոչարյանը և ընտանիքը, պարտավոր չէ դատական գործընթաց անցնի և ապացուցի իր կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի օրինականությունը կամ ապօրինությունը»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: