Թբիլիսիի դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաhակաշվիլուն դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով 2021թ. աշնանը պետական սահմանն ապօրինի հատելու համար, երբ նա ութ տարվա բացակայությունից հետո գաղտնի վերադարձել էր երկիր։ Այս մասին հայտնել է «Փիրվելի TV»-ն։
Ներկա դատավճիռն արդեն չորրորդն է պետության նախկին ղեկավարի համար։ Երրորդը հայտարարվել է մարտի 12-ին՝ Սաակաշվիլին ինը տարվա ազատազրկման է ենթարկվել բյուջետային միջոցների խոշոր յուրացման գործով։ Դա երեք տարի է ավելացրել վեց տարվա ազատազրկմանը, որը նախկին նախագահը կրում էր 2021-ից ի վեր եւս երկու գործով՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլուն ծեծի ենթարկելու եւ «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանուն սպանողներին ներում շնորհելու համար։
Վարույթում է մնում եւս մեկ գործ Թբիլիսիում 2007թ. ցույցի ուժային ցրման եւ Imedi հեռուստաընկերության զավթման գործով, որը պատկանում էր գործարար Բադրի Պատարկացիշվիլուն։