Միլիոնավոր դրամներ՝ թափառող կենդանիների ստերջացման համար. ինչպե՞ս են համայնքները վերահսկում դա․ «Հետք»

16 Սեպտեմբերի, 2026

Համայնքներն ամեն տարի միլիոնավոր դրամներ են հատկացնում թափառող կենդանիների ստերջացման համար։ Շները շարունակում են ոհմակներով շրջել, բնակիչները շարունակում են բողոքել։  Հարցեր են առաջանում ոչ միայն մրցույթներով իրականացվող ստերջացման արդյունավետության, այլև այդ ծառայությունների պատշաճ մատուցման վերաբերյալ։ Այս մասին գրել է Հետքը։

««Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ-ն հանրային հսկողության շրջանակում ուսումնասիրել է թափառող կենդանիների ստերջացման համայնքային գնումները։ ՀԿ-ի նախագահ Թերեզա Գալստյանի փոխանցմամբ՝ մոնիտորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։

Մասնավորապես, համայնքային միլիոնավոր դրամների մրցույթներում հաղթած «Նորոգում» ՍՊԸ-ի գործունեության ուսումնասիրությամբ բացահայտվել են մի շարք խախտումներ ու անհամապատասխանություններ: Ընկերության տնօրենը Գագիկ Գալստյանն է։ «Նորոգում» ՍՊԸ-ն թափառող կենդանիների ստերջացման ծառայություններ է իրականացրել տարբեր համայնքներում։ 2026 թվականին ընկերության հետ պայմանագրեր են կնքել Նոր Հաճնի, Արարատի, Սևանի, Սիսիանի և Մասիսի համայնքապետարանները։

Արարատի համայնքապետարան 3,996,000 դրամ 200 շան ստերջացման համար
Մասիսի համայնքապետարան 11,670,000 դրամ 520 շան ստերջացման համար
Սևանի համայնքապետարան 4,395,000 դրամ 200 շան ստերջացման համար
Սիսիանի համայնքապետարան 6,486,000 դրամ 230 շան ստերջացման համար
Նոր Հաճնի համայնքապետարան 4,470,000 դրամ 200 շան ստերջացման համար

Ուսումնասիրությունը կատարվել է այս գնումների շրջանակում։
«Նորոգում» ՍՊԸ-ի գործունեությանը «Հետքը» նախկինում ևս անդրադարձել է։ Գյումրու համայնքապետարանի հայտարարած մրցույթի մասնակցության հայտում որպես շների ստերջացման վայր ընկերությունը նշել էր Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի հասցեն։ «Արդարության տան» ներկայացուցիչները Մասիսի համայնքի ներկայացուցչի հետ այցելել են նշված տարածք և այնտեղ կլինիկա չեն հայտնաբերել։ Տարածքում եղել է անասնագոմ։ Սա նույն տարածքն է, որտեղ նախկինում Գյումրի համայնքում շների ստերջացման մրցույթը հաղթող «Կումնի» ՍՊԸ-ն հակասանիտարական պայմաններում պահել էր կենդանիներին։ Այսինքն՝ փաստաթղթերում ներկայացված այն պայմանները, որոնք պետք է ապահովեին կենդանիների զննումը, վիրահատությունը և հետվիրահատական պահումը, չեն եղել։ «Հետքը» դեռ մեկ տարի առաջ փորձել էի կապ հաստատել ընկերության տնօրենի հետ։ Զրույցը շատ կարճ էր տևել, տնօրենը չէր լսել լրագրողին։ Այս ամենից հետո Մասիսի հետ կնքված պայմանագիրը լուծվել է։

Խախտում է արձանագրվել նաև մրցույթի մասնակցության հայտը ներկայացնելիս։ «Նորոգում» ՍՊԸ-ի հայտը ստորագրել է Աիդա Ղազարյանը, որը «Ադել Շին» ՍՊԸ-ի տնօրենն է։ Այդ ընկերությունը ներառված է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների, նրանց հետ փոխկապակցված անձանց ցանկում, այսինքն՝ «սև ցուցակում», հետևաբար չէր կարող որևէ առնչություն ունենալ։

2026-ի ապրիլի 13-ի գրությամբ Պետական վերահսկողական ծառայությունը նշել է, որ իր մշտադիտարկման ընթացքում ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ «Նորոգում» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Կումնի», «Նիկում», «Գրին Էներջի Սոլուշնս», «Կիր-քար», «Ադել Շին» ընկերությունները և «Անկախ տաքսիստների ասոցացիա»-ն առերևույթ գործել են ընդհանուր տնտեսական շահից ելնելով։ ՊՎԾ-ի գնահատմամբ՝ այդ գործողություններով կարող էին խախտվել գնումների մյուս մասնակիցների օրինական իրավունքները։

Ուսումնասիրության համաձայն՝ «Նորոգում» ընկերությունը չի ներկայացրել մրցույթի տեխնիկական բնութագրերով պահանջվող փաստաթղթերն ու պայմանների առկայությունն ապացուցող նյութերը։ Մասնավորապես, հարցեր են առաջացել կենդանիների տեղափոխման համար հարմարեցված տրանսպորտի, ստերջացման համար նախատեսված կլինիկայի կամ կացարանի, վիրահատական և հետվիրահատական պայմանների, ինչպես նաև հիվանդ կենդանիների մեկուսացման հնարավորության վերաբերյալ։ Պետական պատվիրատուները պետք է ստուգեին այդ պայմանների առկայությունը, սակայն դա էլ պատշաճ կերպով չի արվել։

Չեն ներկայացվել նաև օպերատորի հետ իրավահարաբերությունները հաստատող փաստաթղթեր և զանգերի կենտրոնի հեռախոսահամարը։ Արձանագրվել է նաև, որ չեն ներկայացվել կազմակերպության և անասնաբույժի միջև օրինական աշխատանքային հարաբերությունները հաստատող փաստաթղթեր։

Ուսումնասիրության ընթացքում այլ անհամապատասխանություն է հայտնաբերվել նաև շների նույնականացման համարներում։ Թերեզա Գալստյանի խոսքով՝ «Նորոգումը» շների ականջներին դրվող նույն համարները ներկայացրել է թե՛ Աբովյանի, թե՛ Մասիսի համայնքապետարաններին՝ որպես այդ համայնքներում ստերջացված կենդանիների համարներ։ Այսինքն՝ փաստաթղթերում նույն համարով շները ներկայացվել են երկու տարբեր համայնքներում կատարված աշխատանքների մաս»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Գազայում պատերազմի հետևանքով վնասված շենքի փլուզման պատճառով առնվազն 20 մարդ է զոհվել

Գազայում պատերազմի հետևանքով վնասված շենքի փլուզման պատճառով առնվազն 20 մարդ է զոհվել

Գազայում պատերազմի հետևանքով վնասված շենքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, իսկ տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնում է տեղի փրկարարական ծառայությունը։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են...

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Promise Institute for Human Rights-ը սեպտեմբերի 24-ին կազմակերպելու է հանդիպում Ադրբեջանում պահվող հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։ «Ադրբեջանական գործերն ընդդեմ  Լեռնային Ղարաբաղի/Արցախի...

Գաղտնիք բացեմ՝ խլուրդը դուք եք․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Գաղտնիք բացեմ՝ խլուրդը դուք եք․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Դուք ասում էիք, թե խուզարկությունների ու կալանքների շրջանակում, ըստ ձեզ, եղել է «խլուրդ», որն ինֆորմացիա է փոխանցել։ Գաղտնիքը բացեմ․ ձեր ասած կոնտեքստում այդ «խլուրդը» դուք եք, որովհետև այդ ինֆորմացիան ստացվել է ձեր հայտարարություններից ու ասածներից։ Սա սարկազմով չեմ...

Էդ երբվանի՞ց դարձավ Քյարքի. մինչև ընտրությունները Տիգրանաշեն էր․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ տրոլինգ է անում, բռնում է բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարներին համատարած ռեպրեսիաներ է իրականացնում, ու հետո ասում է՝ Քյարքի եմ ասում, դե գնացեք հեղափոխություն արեք։ Այս ԱԺ-ում կառավարության հետ...

Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել․ Պուտին

Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել․ Պուտին

Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել։ Ռուս ժողովրդի ընտրությունը ցույց կտա, որ միլիոնավոր մարդիկ կանգնած են զինվորների կողքին, որ մենք միասնական ժողովուրդ ենք՝ ընդհանուր արժեքներով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ՌԴ Պետդումայի...