Միլիոնավոր դոլարների կաշառք է վճարվում շինթույլտվության համար․ Արթուր Չախոյան

8 Օգոստոսի, 2025

Բլոգեր Արթուր Չախոյանի թելեգրամյան գրառումը

«Ըստ պաշտոնական տվյալների՝ 2018 թվականից ի վեր Երևանում արդեն կառուցվել է 154 բազմաբնակարան շենք, իսկ 341-ը դեռ կառուցման փուլում են։ Այսինքն՝ մայրաքաղաքում սպասվում է ընդհանուր 495 նորակառույց շենք, սակայն դպրոց և մանկապարտեզ նախատեսված է միայն Դեֆենս Հաուզինգ թաղամասում։

Այս փաստի առթիվ հարց եմ ուղղում գիտակից հանրությանը․

Կարո՞ղ է որևէ մեկը նշել՝ Երևանում ո՞ր կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան շենքերն են համապատասխանում Տիգրան Ավինյանի կողմից 2023 թվականին հնչեցված չափորոշիչներին, մասնավորապես՝

▪️ Սեյսմիկ անվտանգության տեսանկյունից — արդյոք ապահովվա՞ծ է սեյսմակայունության բավարար մակարդակ,

▪️ Կոմունալ ենթակառուցվածքների հասանելիություն — ջրամատակարարում, կոյուղի, էլ. էներգիա և այլ համակարգեր,

▪️ Ճանապարհային ենթակառուցվածքներ և տրանսպորտային մատչելիություն — արդյոք նախատեսվա՞ծ են բավարար ճանապարհներ, երթուղիներ և կայանատեղեր,

▪️ Կրթական հաստատությունների առկայություն և հասանելիություն։

Եթե արդեն այսօր՝ բնակչության ներկա ծավալով, Երևանում բազմաթիվ դպրոցներում և մանկապարտեզներում երեխաների հերթագրումը ձգվում է ամիսներով, իսկ ծնողները կանգնած են նրանց տեղավորելու լուրջ խնդրի առաջ, ապա ինչպե՞ս է ենթադրվում, որ այդ նույն համակարգը կարող է սպասարկել այդքան նոր շենքերի բնակիչների երեխաներին։

Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, թե ինչպիսի միլիոնավոր դոլարների կաշառք է վճարվում շենք կառուցելու շինթույլտվություն ստանալու համար՝ ժողոդվուրդի կյանքի և չկրթվող սերնդի հաշվին»։

 

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...