Միքայել Սրբազանը դատական համակարգի «պիղատոսների» որոշմամբ ազատազրկվեց. Վարդան Ղուկասյան

4 Հոկտեմբերի, 2025

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Գյումրին 22-րդ անգամ նշում է «Քաղաքի օր» տոնը: Օրվա առթիվ ուղերձ է հղել քաղաքապետ Վարդան Ղուկասյանը.

«Այն ոչ միայն հայրաքաղաք Գյումրիինն է, այլեւ նրանց, ովքեր սիրում են Գյումրին, գյումերցիներին, հարգում են մեր ավանդույթներն ու մշակույթը, նրանց, ում համար Գյումրին հարազատ, ջերմ ու տաք օջախ է:

Գյումրին և գյումրեցիները ամեն օր են գրում քաղաքի նոր պատմությունը: Ժամանակագրության մեջ տեղ են գտնում ոչ միայն հինավուրց Գյումրու քարեղեն ժառանգության վկայությունները, ուրախ և հանդիսավոր տոները, այլև, ցավոք, քաղաքի ծանր օրերը:

Այսօր Գյումրին իր տոնը նշում է առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Աստծո նվիրյալ, հայրենապաշտ այն ծառայի, որն դատական համակարգի «պիղատոսների» որոշմամբ ազատազրկվեց մեր հայրենիքի ճակատագրի վերաբերյալ իր անկեղծ մտահոգությունները հայտնելու համար: Գիտեմ ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն հոգով մեզ հետ է, սրտով՝ ուրախ և պինդ կամքով:

Սիրելի’ հայրենակիցներ

Մեր ամենօրյա ջանքերն ուղղված են Գյումրու և գյումրեցու բարօր կյանքին, քաղաքի զարգացմանն ու առաջընթացին: Առաջիկայում տեսանելի կլինեն մեր իրականացրած բազմաթիվ ծրագրերի արդյունքները, որոնց մասին ես խոսել եմ նախընտրական շրջանում: Ձեր վստահությունն ու հավատքն են ինձ ուժ տալիս չշեղվելու նախանշված ուղուց: Ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ ով համբերե, նա կեցցե:

Շնորհավո՛ր տոնդ, պաշտելի Գյումրի»։

Նմանատիպ նյութեր

3,2 մլրդ դրամի գնումների ընթացակարգերում կեղծ տեղեկություններ են ներկայացվել․ ՊՎԾ

3,2 մլրդ դրամի գնումների ընթացակարգերում կեղծ տեղեկություններ են ներկայացվել․ ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում գնումների գործընթացների վերահսկողության արդյունքները։ Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել է շուրջ 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում արձանագրվել են գնումների...

Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի նախագահ

Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, հաղորդել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքմենստանում՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ)...

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցերը

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցերը

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ․ հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից։ «Նախարարները քննարկել են...

Հիմա ավելի շատ զորամասերում են զոհվում, քան զոհվում էին սահմանին․ Սամվել Կարապետյան

  «Դուք բոլորդ տեսաք, որ եվրոպացիները բացահայտ, բոլոր առիթներով պայքարում էին մեր դեմ և աջակցում էին Փաշինյանին։ Իրենք աջակցում էին Արցախից առաջ, Արցախը կործանեցին, հիմա էլ աջակցում են, որ Հայաստանը կործանեն։ Դրա համար մենք պետք է...

Անչափահասի նկատմամբ հերթական բռնությшն դեպքը. ահազանգ

Անչափահասի նկատմամբ հերթական բռնությшն դեպքը. ահազանգ

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունից տեղեկություն է ստացվել, որ 13-ամյա Ս․ Ք․-ն «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի...